ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանի պլանները՝ հանձնել ողջ Արցախը, կասեցրել է Վլադիմիր Պուտինը». ռազմական փորձագետ 12/09/2020 21:37 | Քաղաքական
«Կամ աթոռը Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ է, մնացած ամեն ինչը՝ ոչինչ, կամ, չի բացառվում, որ այս մարդն ունի ստանձնած գաղտնի պարտավորություններ, որոնք նա պետք է մինչև վերջ կատարի, որից հետո միայն կթողնի պաշտոնը: Չասենք, թե ում առաջ նա կարող էր ստանձնել այդ պարտավորությունները, համենայն դեպս, ակնհայտ է, որ ոչ Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ վերլուծելով փաշինյանական առեղծվածը, թե ինչու խայտառակ կապիտուլյացիայի ակտ ստորագրած և երկիրն ու բանակը պարտության հասցրած ղեկավարը վայր չէ դնում լիազորությունները։
Նրա խոսքերով՝ «Նիկոլ Փաշինյանի վարքը հուշում է այն մասին, որ նա ունի այլ երկրների և դրանց համապատասխան ծառայությունների առաջ ստանձնած հստակ պայմանավորվածություններ և, չի բացառվում, որ այդ երկրները կարող են լինեն Թուրքիան և Ադրբեջանը: Հետևաբար, այդ պարտավորությունների չկատարումն իր համար, հավանաբար, ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան սեփական ժողովրդի առջև, որպես երկրի վարչապետ, իր պարտականությունների չկատարումն է»:
Բանախոսը չի բացառում, որ, ըստ լայն շրջանառության մեջ մտած վարկածի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել թշնամու վերահսկողության տակ թողնել Արցախի Հանրապետության տարածքն՝ ամբողջությամբ: Սակայն չկարողանալով, իրականացնել իր առջև դրված այս խնդիրը՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հիմա, խոստացածի փոխարեն, տարածքային փոխզիջումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններում՝ փորձելով թշնամուն հանձնել վաղուց երազած՝ Սյունիքի մի հատվածը. «Երբ խոսում ենք այն մասին, որ վարչապետը պատրաստ է եղել հանձնել Արցախը, ապա այս ձևակերպումն, իհարկե, զավեշտ է հիշեցնում, որովհետև, ամեն դեպքում, մենք խոսում ենք այն մասին, որ դա ցանկանում է անել երկրի վարչապետը:
Ցավոք, սակայն, այս զավեշտ մեջ կա առողջ բանականության հատիկ և դա այն է, որ պատերազմից առաջ, պատերազմի առաջին օրերին և պատերազմի ընթացքում Հայաստանի ռազմական ղեկավարությունը Փաշինյան Նիկոլին մի քանի անգամ ցույց է տվել, ապացուցել և հորդորել է, որ պատերազմը ժամ առաջ պետք է կանգնեցվի: Ավելին, նման առաջարկ հնչել է նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարի կողմից: Ինչո՞ւ, ուրեմն, պատերազմը ժամանակին չկանգնեց… Երբ պարտվող կողմը մասնագիտական մոտեցմամբ գնահատելով իրավիճակը, հասկանում է, որ պատերազմը շարունակելու պարագայում կորուստները շատ ավելին են լինելու, պարտավոր է ժամ առաջ կանգնեցնել այն: Այստեղից տրամաբանական հետևություն անելով, կարող ենք վստահորեն հաստատել՝ այո, Փաշինյան Նիկոլը պատրաստ էր հանձնել ամբողջ Արցախը: Իսկ ինչո՞ւ դա նրան, այնուամենայնիվ, չհաջողվեց, որովհետև Ռուսաստանի Դաշնության ղեկավարի միջամտությամբ կասեցվեց Ստեփանակերտի միանշանակ անկումը: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի պլանները՝ հանձնել ողջ Արցախը, կասեցրել է Վլադիմիր Պուտինը: Սա իր հերթին նշանակում է, որ Արցախի ամբողջական հանձնմամբ, այդ թվում նաև Լաչինի ուղղությամբ թշնամու առաջխաղացման պարագայում, ողջ արցախահայությունը, մի քանի տասնյակ հազար մարդ, չհաշված զորքն ամբողջությամբ, հայտնվելու էին լիակատար շրջափակման մեջ: Ահա ինչին էր ձգտում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որի հետևությունները, երևի թողնենք ընթերցողների դատին»:
Անդրադառնալով Սյունիքի թեմային, ռազմական փորձագետը նշում է՝ այս մարզը Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է, հետևաբար, այդ տարածքի նկատմամբ ցանկացած երկրի կողմից դրսևորվող ռազմական ագրեսիայի պարագայում, Հայաստանի Հանրապետության ղեկավարները պարտավոր են դիմել պետության ռազմավարական դաշնակցին, տվյալ պարագայում՝ Ռուսաստանի Դաշնությանը. «Ես ավելի քան համոզված եմ, որ, եթե առաջիկայում Ադրբեջանը ռազմական ոտնձգություններ, այսինքն, տարածքային բռնակցում իրականացնի Սյունիքի նկատմամբ, ապա Փաշինյան Նիկոլը կամ չի դիմելու իր ռազմավարական դաշնակցին, կամ դա անելու է չափազանց ուշացած, երբ արդեն որևէ էական փոփոխություն ստեղծված իրավիճակում ՝ Ռուսաստանի Դաշնությունն ուղղակի անել չի կարողանալու: Սրա նախադեպն արդեն կա՝ մենք տեսանք, որ վերջին պատերազմի ընթացքում, այս իշխանությունն այդպես էլ չդիմեց Ռուսաստանի Դաշնությանը՝ վեր հանելու համար Արցախի նկատմամբ իրականացվող ահաբեկչական գործողություների խնդիրը, համապատասխանաբար, ռազմավարական դաշնակցի հետ միասին հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Այսինքն, համակցելով փաստերի այս ողջ բազան, պետք է հաստատենք՝ այո, կա վտանգ, որ, եթե Ադրբեջանը փորձի ուժ կիրառելով բռնակցել Սյունիքը, ապա Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չեն խոչընդոտելու այդ պրոցեսը: Հետևաբար, պատասխանելով ձեր հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարո՞ղ է փակ, գաղտնի գործարքի գնալ թշնամու հետ՝ հանձնելու նաև Սյունիքը, կամ դրա որևէ հատված, ես կասեմ՝ այո, նման վտանգի առկայությունն այս իշխանության օրոր ավելի քան արդիական է Սյունիքի պարագայում», - եզրափակելով «Փաստինֆո» – ի հետ զրույցն, ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից