ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կայացնել հստակ որոշումներ, ինչի արդյունքում ունենք այս ծանր վիճակը մեր երկրում. Արթուր Վանեցյան 12/08/2020 11:59 | ԼՐԱՀՈՍ
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է, անհնար է, որ Նիկոլը մնա իշխանության։ Այս մասին Կենտրոն հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդաշարի ընթացքում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Եթե ինքը կայացներ հեռանալու որոշումը 10 օր առաջ՝ Վարդենիսում չէինք ունենա սահմանամերձ գոտի։ Հայաստանի անվտանգությունը չէր լինի վտանգված»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ Դադիվանքը չէր լինի ադրբեջանցիների հսկողության տակ, գերեվարված զինվորները վերադարձված կլինեին Հայաստան։
«Եւս 10 օր եթե հրաժարական չտվեց՝ տնտեսությունն է խնդիր ունենալու։ Նախորդ օրը հանրահավաքի ժամանակ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր օր ավել մնալու դեպքում մեր տնտեսությունը չի ստանալու եկամուտ, ինչի հետեւանքով մեր բնակչությունն աղքատանում է։ Նրա յուրաքանչյուր օր ավել իշխանության մնալը նշանակում է, որ նա գողանում է ու աղքատացնում մեր քաղաքացիներին։ Նա պետք է կայացանի որոշում։ Չգիտեմ, եթե 10 օր առաջ որոշում կայացներ՝ մեր երկիրը կունենար այլ ընթացք, վաղը՝ այլ, մեկ շաբաթ հետո՝ այլ»,- ասել է Ա.Վանեցյանը ու ավելացրել. «հարցնում եք ի՞նչ է լինելու իր հետ՝ չգիտեմ, ինչ է լինելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանն անկախ ամեն ինչից ունենա ֆիզիկական անվտանգության երաշխիքներ։
«Այս ընթացքով, որ նա գնում է ՝ փորձելով կառչած մնալ իր աթոռից՝ մի օր կանգնելու է մեծ խնդրի առաջ։ Փաստենք, որ նա չի կարողանում կայացնել հստակ որոշումներ, ինչի արդյունքում ունենք այս ծանր վիճակը մեր երկրում»,- ընդգծել է նա։
Ա.Վանեցյանը նաեւ արձանագրել է, որ Փաշինյանի՝ որոշումներ կայացնելու ունակություն չունենալու պատճառով է, որ պատերազմի ընթացքում ունեցել ենք մեծ զոհեր ու տարածքային կորուստներ։
«Պատերազմից 3-4 օր հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Փաշինյանին, որ մենք պատրաստ չենք դիմակայել թուրք-ադրբեջանական և միջազգային ահաբեկչական խմբավորումներին, մենք այս պատերազմը պարտվելու ենք և պետք է շուտ կանգնեցնել, սակայն Նիկոլ Փաշինյանը չկայացրեց այդ որոշումը»,- նշել է Վանեցյանը:
Նրա խոսքերով, եթե Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը կանգնեցներ պատերազմը, մենք կունենայինք որոշակի կորցրած տարածքներ և գրեթե զոհեր չէինք ունենա: Արթուր Վանեցյանը հարցազրույցի ժամանակ հիշեցրեց նաև, որ ՌԴ նախագահը դեռևս հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանին լուծում է առաջարկել, սակայն Փաշինյանը կրկին հրաժարվել է, ինչի արդյունքում մենք այս պատկերը ՝ բազմաթիվ զոհեր, կորցրած տարածքներ, քայքայված տնտեսություն։
«Մի քանի անգամ եղավ հրադադարի պայմանավորվածություններ, սակայն չկայացվեց որոշում և ունեցանք այն խայտառակ իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը որոշումներ կայացնել չի կարողանում, նա պետական գործչի ունակություններ չունի»,-հարցազրույցի ժամանակ ասել է Արթուր Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ