Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Թշնամին արդեն Սյունիքում իրեն տեր ու տիրական է զգում, անարգել մտնում է ՀՀ տարածքում գտնվող գյուղեր, փորձում հողեր կորզել, Վեհափառն այլևս չէր կարող լռել. Տեր Վրթանես քահանա Բաղալյան 12/08/2020   22:03  |  Հարցազրույց

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ վեհափառն այսօր հանդես եկավ հրապարակային ուղերձով, որով կոչ արեց վայր դնել՝ այլևս հասարակական վստահությունից զրկված ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի լիազորությունները: Նույնաբովանդակ կոչով հանդես եկավ նաև Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Այնուամենայնիվ, Փաշինյանը որոշել է մինչև վերջին պահը կառչած մնալ աթոռից: Ինչպես և ակնկալվում էր՝ նա չգնաց հավաքական ընդդիմության առաջարկած ճանապարհով, այն է՝ հրաժարական տալ ու անցնցում հեռանալ: Արդյունքում, երկրի  ներքաղաքական մթնոլորտը  ժամ առ ժամ ավելի ու ավելի լարված է դառնում, միաժամանակ, մեծանում է իշխանության կողմից վարչապետի հեռացումը պահանջող բազմահազար քաղաքացիների  նկատմամբ ոստիկանական բիրտ ուժի կիրառման վտանգը: 

Թեմայի վերաբերյալ  «Փաստինֆո»-ն զրուցել է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի հետ, որը արցախյան պատերազմի թեժ օրերին, որպես կամավոր, զինվորագրվել և մասնակցում էր հայրենիքի փրկության համար մղվող մարտերին.

- Տեր Վրթանես, այսօր ականատես եղանք Վեհափառ հայրապետի կոչին, որով վերջինս, Կիլիկիո կաթողիկոսի հետ միասին,  ԱԺ պատգամավորնրին հորդորեցին  նոր վարչապետ ընտրել, այսպիսով, զերծ պահելով երկիրը ներքաղաքական ցնցումներից: Սրա անհրաժեշտությունը Վեհափառ հայրապետը  հիմնավորեց  հասարակական վստահությունը կորցրած վարչապետի  հեռացմամբ: Հասկանալի է, որ Վեհափառ հայրապետի այսօրինակ  կոչը պետք է, որ լուրջ ազդակ լիներ այն մասին, որ ներքաղաքական խմորումները երկրում  վտանգավոր լարվածության են հասել:

- Այո, դուք չեք սխալվում: Վեհափառ հայրապետն իր տեսակով չափազանց զուսպ անձ է: Վերջին երկուսուկես տարիների ընթացքում, բոլորի աչքի առաջ, օրվա իշխանություններն ամբարտավան վարք դրսևորեցին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Բանը հասավ նույնիսկ Վեհափառ հայրապետի անձի նկատմամբ գործադրված ֆիզիկական ոտնձգություններին, որը չտեսնված երևույթ էր: Իմ խորին համոզմամբ, իշխանությունների կողմից  ձեռնարկած հակաեկեղեցական այս ողջ արշավի արդյունքում, հանրակրթական դպրոցներից հանվեց նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Տարբեր առիթներով ամենատարբեր  աստիճանակարգ ունեցող հայ հոգևորականների նկատմամբ օրվա իշխանություններն  անվայել վերաբերմունք դրսևորեցին: Շատ հեռու չգնալու համար հիշեմ անցյալ տարի՝ այս օրը, երբ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցում էր Երկրաշարժի զոհերի տարելիցին: Այդ օրվա ընթացքում,  թեմի՝ արդեն լուսահոգի առաջնորդի նկատմամբ նրա ցուցադրական տգեղ վարքը շատ խոսուն էր…Այս ամենով հանդերձ, սակայն, Վեհափառ հայրապետը, շարունակելով մնալով իր բարձրունքին, որևէ քայլ չձեռնարկեց: Նա այդ ամենը բառացիորեն հանդուրժեց՝ ստեղծված իրավիճակն ավելի չլարելու և երկրում նոր լարվածության ալիքներ չբարձրացնելու համար:

- Ուրեմն,  իրավիճակն այսօր ծայրահեղ ծանր է, որի արդյունքում, Վեհափառ հայրապետը որոշում է կայացրել կոչով հանդես գալ:

- Այո, երբ խոսք է գնում երկրի և պետության անվտանգության, ինչպես նաև՝  պետականության հնարավոր կորստի մասին, Վեհափառն այլևս չէր լռի: Անհասկանալի պայմաններում մենք կորցրինք մեր հայրենիքի մեկ երրորդը, ինչի՞ մասի է խոսքը: Մեր քաջարի զինվորները հազարներով նահատակվեցին Արցախի հողի պաշտպանության սուրբ գործի համար, դեռևս հազարներով անհետ կորած և գերեվարված տղաներ ու քաղաքացիական անձինք ունենք, որոնց ճակատագրով, այս երկրում, կարծես,  ոչ մի պետական կառույց չի զբաղվում: Չգիտես ո՞ր տրամաբանությամբ, թշնամին  արդեն Սյունիքում իրեն տեր ու տիրական է զգում: Նա  անարգելք մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղեր ու ավաններ և գյուղացիների հետ բանակցությունների մեջ մտնելով,  փորձում հողեր կորզել: Մենք իշխանություն ո՞ւնենք, ո՞վ պետք է զբաղվի պետության և քաղաքացիների անվտանգային այս հարցերով: Հետևաբար, Վեհափառն ինքն այս ամենին քաջատեղյակ լինելով, այլևս չէր լռելու: Այսօրվա կոչով նա փորձում է զերծ պահել երկիրը նոր ցնցումներից, նոր արյունահեղությունից: Հայի արյուն՝ այս անգամ արդեն Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում  չի թափվելու, իսկ, եթե, հանկարծ, նման բան կատարվի, ապա իմ անձնական կարծիքով,  դրա միակ մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է լինելու՝ վարչապետի անմիջական գլխավորությամբ: Եվ, քանի որ փողոց ելած ու պայքարի այդ ուղին ընտրած մեծաթիվ մարդկանց պահանջը մեկն է՝ վարչապետի անհապաղ հրաժարականը, ապա Վեհափառն Ազգային Ժողովում հավաքված պատգամավորներին հորդորեց զերծ պահել մեր հայրենակիցներին այդ արհավիրքից և նոր վարչապետի ընտրության համար օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված  համապատասխան գործողություններ  ձեռնարկել: Ահա, սա է  եղել Վեհափառ հայրապետի կոչը, որով պայմանավորված, նա այլևս չէր կարող լռել:

- Տեր Վրթանես, կարծեմ առաջնագծից  վերադառնալուց հետո դուք հանդիպում եք ունեցել Վեհափառ հայրապետի հետ: Ի՞նչ հանդիպում էր դա և ի՞նչ տրամադրությունների մեջ էր Վեհափառը:

- Այո, հանդիպել եմ: Իմ առաջնագիծ մեկնումը շատ հապշտապ ստացվեց, և ես հասցրեցի ստանալ միայն թեմի՝ արդեն  լուսահոգի առաջնորդ  Սեպուհ սրբազանի թույլտվությունն ու օրհնությունը: Զորացրվելուց  և վերադառնալուց հետո՝ անմիջապես հաջորդ օրը, ես Մայր Աթոռում հանդիպում խնդրեցի Վեհափառի հետ: Դա չափազանց ծանր հանդիպում էր: Վեհափառը խիստ ընկճված էր դեպքերի նման դասավորությունից: Երբ մենք զրուցում էինք Արցախում տիրող իրավիճակի թեմայով, Վեհափառ հայրապետն արտասվեց: Ոչ ոք չէր պատկերացնի, որ այդքան մարդկային կորուստներ ու զոհեր տալուց հետո, մենք նման ձևով կկորցնենք մեր հայրենիքի մեծագույն հատվածը: Դեռևս անհայտ է մնում նաև հազարավոր գերեվարվածների և անհետ կորածների  հետագա ճակատագիրը: Միակ տեղեկությունը, որ մենք, արդեն ավելի քան մեկ ամիս ստանում ենք նրանց մասին, այն է, որ մեր տղաներն անմարդկային խոշտանգումների են ենթարկվում թշնամու կողմից: Այդ մասին պատմող տասնյակ տեսանյութեր ողողել են համացանցը: Այժմ էլ, մայրաքաղաքի ու մարզերի փողոցներում ցասումով լցված մեր հայրենակիցներն են, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը: Այսքանով հանդերձ,  Վեհափառն այլևս լռել չէր կարող և չէր էլ լռի: 

- Տեր Վրթանես,  մենք տեսնում ենք նաև, թե ինչպես է թշնամին Արցախում ավերում և պղծում  իր վերահսկողության տակ հայտնված մեր վանքերն ու  եկեղեցիները,  քանդում մարդկանց գերեզմանները…

- Սա հակամարդկային վարք է, որը, սակայն նորություն չէ մեզ համար: Մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանը  տարիներ առաջ վարվեց  Նոր Ջուղայում՝ հիմնահատակ ավերելով այնտեղ գտնվող մեր հարյուրավոր խաչքարեր: Սա թուրքի ձեռագիր է, որը չի փոխվել և չի էլ փոխվելու երբեք: Հիմա սրտի ցավով փաստում ենք, հերթն արդեն Արցախի սրբություններին է հասել…  Նրանք պայթեցրին Շուշիում գտնվող «Կանաչ վանք»-ի գմբեթը, արդեն պայթեցրել են նաև Արցախի հարավային սահմանում իրենց տիրապետության տակ անցած մի քանի այլ  բնակավայրերի եկեղեցիներ ու վանքեր նույնպես:  Հայկական եկեղեցու խաչակիր գմբեթի վրա ծածանվում է ադրբեջանական դրոշը, վտանգված են Դադիվանքը, Սբ. Ղազանչեցոցը, Ծիծեռնավանքը և այսպես շարունակ՝ այնտեղ գտնվող  հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր…  Վերջին տարիներին Մայր Աթոռն  իր ամենասուղ միջոցներն ուղղել էր նաև Արցախում գտնվող մեր վանքերի և եկեղեցիների շինության և վերականգնման աշխատանքների  համար: Եվ, ահա մի իշխանություն, որ բացարձակ ոչինչ չի արել՝ գեթ մի եկեղեցու պատ վերականգնելու համար, ով անարգելք  հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու և, մինչև անգամ, Հայրապետի վրա, այսօր, բոլորից գաղտնի,  մի ստորագրությամբ հարյուրավոր սրբատեղիներ,  եկեղեցիներ ու վանքեր է նվիրում մեր թշնամուն, իսկ մեզ մնում է ականատես լինել, թե ինչպես է թուրքն ավերում և պղծում դրանք,  կամ իր կեղտոտ ոտքերի  հարվածներով քանդում այնտեղ գտնվող մեր գերեզմաններն ու շիրմաքարերը: Չգիտեմ անգամ՝ էլ ի՞նչ կարելի է ասել այս ամենի վերաբերյալ, ի՞նչ գնահատական տալ այս իրականությանը, որում մենք թյուրիմացաբար հայտնվել ենք:

- Տեր Վրթանես, ի՞նչ  կարող ենք սպասել այս օրերին  վարչապետի հեռացումը պահանջող և ցասումով լցված  հարյուրավոր մեր հայրենակիցների  բողոքի արդյունքում:

- Այս իշխանությունն օր առաջ պետք է վայր դնի իր լիազորություններն ու  արագ հեռանա: Սա այն հազարավոր մարդկանց արդարացի պահանջն է, ովքեր երկու տարի առաջ  իշխանության բերեցին այս մարդկանց՝ ավելի լավ կյանքով ապրելու ակնկալիքով, սակայն, մենք տեսանք, թե ինչ արեց այդ իշխանությունն իրեն ընձեռնված հազարավոր մարդկանց վստահության և հավատի հետ: Այլընտրանք այս իշխանությունն ուղղակի չունի,  նա պետք է անցնցում  հեռանա, հնարավորություն տալով նոր իշխանություններին ինչ – որ կերպ շտկելու այն իրավիճակը, որում մենք հայտնվեցինք ապիկար ղեկավարների առաջնորդությամբ: Աստված պահապան մեր երկրին, Աստված պահապան մեր վիրավոր, բայց արժանապատիվ ժողովրդին:

Հեղինակ՝  Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:56 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնքը՝ հեղափոխական Նիկոլը, 2.5 տարի առաջ Քարվաճառը Քաշաթաղից չէր տարբերում ու չգիտեր Բերձորի անունը
21:20 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱվելի լավ է Նիկոլը գլուխն առնի, փախչի այս երկրից. Վանեցյան
21:09 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքացին այսօր ցույց տվեց դավաճան իշխանությանը հեռացնելու իր վճռականությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
20:56 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀեռացի՛ր, չքվի՛ր , քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում. Զոհված ազատամարտիկի այրի
20:26 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղը շարունակում ենք նույն կերպ, նույն ոգով, նույն վճռականությամբ. Հայրենիքի Փրկության Շարժում
20:10 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը կարծում էր Արցախը Երրորդ հանրապետության քաղցկեղն էր, որը պետք էր կտրել և շպրտել. Մինասյան
20:04 08/12/2020  |  Քրեական խրոնիկոնՍոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին մեղադրանք է առաջադրվել
19:53 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող 90 անձ ոստիկանությունը բերման է ենթարկել
19:18 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
19:05 08/12/2020  |  Քրեական խրոնիկոնԱրթուր Վանեցյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքի գործով որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին

Արխիվ

[]