ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերության մեջ գտնվող զինծառայողի համար պահպանված պաշտոնային դրույքաչափը վճարելու կարգը. ՊՆ 12/08/2020 17:34 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվել և ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում է երեք ամիս, իսկ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի: Oրենքի գործողությունը տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
Դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների և մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած այլ անձանց սոցիալական երաշխիքների շրջանակը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով:
2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած գտնվելու վայրն անհայտ զինծառայողների զբաղեցրած պաշտոններում այլ զինծառայողների նշանակելու հնարավորության նպատակով կադրային գործընթացը հստակեցնելու նկատառումներից ելնելով՝ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաման, որի համաձայն, գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողները, որոնց վերաբերյալ առկա չեն տվյալներ դասալքություն կատարելու կամ ակնհայտ զոհված լինելու մասին, համարվում են գերության մեջ գտնվող, այդ հիմքով ազատվում զինվորական պաշտոնից և թողնվում կադրերի տրամադրության տակ:
Միաժամանակ, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը չէր նախատեսում գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանելու մասին դրույթ, ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մշակված համապատասխան օրենքի նախագծով նախատեսվել է այդ իրավունքը, օրենքի նախագիծը հրատապ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կատարված կարգավորումների համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ՝ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ:
Ի կատարումն վերը նշված օրենքի պահանջների՝ ՀՀ պաշտպանության նախարարի 07.12.2020 թ. N 1169-Լ հրամանով սահմանվել է գերության մեջ գտնվող զինծառայողի համար պահպանված պաշտոնային դրույքաչափը վճարելու կարգը, որով կանոնակարգվում են գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների (տվյալ պարագայում խոսքը վերաբերում է նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին) վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը զինծառայողի ընտանիքին վճարելու հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:
ՀՀ պաշտպանության նախարարի 07.12.2020 թ. N 1169-Լ հրամանը հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ