ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պոլիկլինիկայի տնօրենի բարեկամուհին տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, սակայն ներկայացվել է վճարման 12/07/2020 12:11 | ԼՐԱՀՈՍ
«Պոլիկլինիկայի տնօրենի բարեկամուհին տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, աշխատանքային պարտականությունները չի կատարել, սակայն յուրաքանչյուր ամիս կազմվել, հաստատվել և վավերացվել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դրվելով՝ ներկայացվել է վճարման. արդյունքում՝ վատման եղանակով հափշտակվել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով` 3.459.200 ՀՀ դրամ գումար»։ ՀՀ ՔԿ-ն հայտնում է.
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, 2001թ. հունվարից մինչև 2019թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և իրականացնելով վարչատնտեսական, կազմակերպա-տնօրինչական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր գործունեության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք. ամուսնու քրոջից տեղեկանալով, որ վերջինս ունի ֆինանասական խնդիրներ, 2011թ. մարտին նրա հետ կնքել է աշխատանքային պայմանագիր ու նույն ընկերությունում վերջինիս որպես սանիտար ընդունել է աշխատանքի:
Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ նա տարիներ շարունակ՝ 2011թ.մարտից մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի չի հաճախել, աշխատանքային պարտականությունները չի կատարել, ընկերության միջոցներից բարեկամուհու համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով ուրիշի առանձնապես խաշոր չափերով` 3.459.200 ՀՀ դրամ գումարը:
Իսկ տնօրենի բարեկամուհին աշխատանքի հաճախելիության մատյաններում յուրաքանչյուր ամսվա վերջում ստորագրել է աշխատանքի հաճախելիության մատյանները և կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա իր անվամբ դուրս գրված աշխատավարձը ստանալով ու անձնական կարիքների համար օգտագործելով՝ օժանդակել է պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն և վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 3.459.200 ՀՀ դրամ գումարը վատնելուն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով, իսկ նրա բարեկամուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է և դատարան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից