ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն կարող է եռակողմ փաստաթղթի հարցով ՍԴ դիմել որպես սահմանադրական մարմինների միջև առաջացած վեճ․ Հրանտ Նազարյան 12/07/2020 18:12 | Հարցազրույց
Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված փաստաթղթից հետո փորձագիտական համայնքը բարձրացրեց այն հարցը, որ հայտարարությունն, ըստ էության, միջազգային պայմանագիր է, հետևաբար պետք է վավերացման գործընթաց անցնի։
ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանը ևս հաստատեց՝ ստորագրված փաստաթուղթը միջազգային պայմանագիր է, քանի որ ՀՀ-ի պարտավորությունների վերաբերյալ դրույթներ է պարունակում։ Ընդ որում` միջազգային պայմանագրերը, մասնավորապես ռազմական բնույթի, ԱԺ-ի կողմից պետք է վավերացվեն։
Այս հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրանտ Նազարյանի հետ։
- Եռակողմ փաստաթուղթը ՍԴ-ում պե՞տք է քննարկվեր։ Փորձագիտական հանրույթը նշում է, որ կան հստակ ընթացակարգեր, որոնցով պետք է փաստաթուղթն անցներ, բայց այդ ընթացակարգերը չեն պահպանվել։
- Իհարկե, այն հայտարարություն է կոչված, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև մեր ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ այդ հայտարարությունն իր մեջ պարունակում է դրույթներ, պարտավորություններ ՀՀ-ի համար, հետևաբար պետք է սահմանադրական նախանական վերահսկողության առարկա լիներ։ Հայտարարության մեջ նշվում է ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների ավարտի մասին, և այս դրույթների բովանդակությունը հուշում է, որ սա ռազմական բնույթի համաձայնագիր է։ Ե՛վ Սահմանադրության, և՛ միջազգային պայմանագրերի մասին օրենքի համապատասխան դրույթներով առաջնորդվելով՝ պետք է փաստենք, որ սա նախնական պարտադիր սահմանադրական վերաhսկողության առարկա պետք է լինի։ Իհարկե, գործընթացը եղել է հապճեպ, չկանխատեսված, բայց պետք է հաշվի առնել նաև այն պարտադիր դրույթները, որ Սահմանադրությունն է նախատեսում։
- Այսինքն` ստորագրված փաստաթուղթը, ըստ էության, միջազգային պայմանագի՞ր է։
- Իհարկե, որովհետև պարունակում են պարտադիր դրույթներ ՀՀ-ի համար։ Այդ փաստաթուղթը մասնագետների կողմից շատ լրջագույն ուսումնասիրման կարիք ունի։ Այդ առումով ՍԴ-ն իր գործունեության շրջանակներում ունի լավագույն փորձ։ 2010 թվականն էր, երբ ՍԴ-ն քննության առավ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների սահմանադրականության հարցը, և այդ որոշման մեջ ծավալուն, հիմնավոր դրույթներ են պարունակվում այդ արձանագրության առանձին դրույթների մասին։ Այսինքն՝ ՍԴ-ն ունի փորձ և չափազանց կարևոր էր, որ այս հայտարարությունը, նախնական սահմանադրական վերահսկողության առարկա հանդիսանալով, ՍԴ-ի մեկնաբանությունները կողմնորոշիչ կհանդիսանային իրավասու մարմինների հետագա գործունեության առումով։ Այսօր սահմանազատման գործընթացներում տեսնում ենք ՏԻՄ մարմինների ինչ-ինչ գործառույթների իրականացնում, ինչը չի բխում նրանց լիազորություններից, քանի որ սա համապետական խնդիր է, և կառավարության հոգածության խնդիր պետք է լինի։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լրջագույն ուսումնասիրման առարկա դառնան և դա պետք է լիներ սահմանադրական վերահսկողության շրջանակներում։
- Վարչապետը հայտարարել է, որ սա միջազգային պայմանագիր չէ։ Արդյոք միտումնավո՞ր է այս փաստաթղթի անունը հայտարարություն դրվել, որպեսզի համապատասխան ընթացակարգերով չանցներ։
- Այդպես չէ։ Համամիտ չեմ դրա հետ, որովհետև ունենք «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք, որտեղ միջազգային պայմանագիրը բնորոշվում է որպես ՀՀ-ի և պայմանավորվող մյուս կողմի միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային, հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից։ Այսինքն` դրա անվանումը վճռորոշ նշանակություն չունի, այդ թվում անվանումը կարող է լինել նաև նամակ։ ՍԴ-ում շատ են քննության առնվել նման միջազգային պայմանագրեր, որոնց անվանումը եղել է նամակ-համաձայնագիր, լրացուցիչ արձանագրություն։ Այստեղ ոչ թե էականն անվանումն է, այլ դրանում ամրագրված դրույթների բովանդակությունը։
- Ինչպե՞ս կարող ենք հարցը սահմանադրաիրավական կարգավորման դաշտ տեղափոխել։
- Իմ կարծիքով դա կարող է լինել երկու ճանապարհով։ Չնայած բուն հայտարարության մեջ չկա կետ, որ այն պետք է վավերացվի կամ հետագա վավերացման գործընթաց անցնի, բայց դա չի նշանակում, որ արգելք է ներպետական իրավունքի ուժով այն օրենսդրական դաշտ տեղափոխելու համար, ինչը պարտադիր է։ Երկու տարբերակ կարող է լինել։ Կառավարությունն ինքը նախաձեռնի դիմել ՍԴ՝ դրանում ամրագրված դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով։ Դա կարող են անել ԱԺ-ն և ՀՀ նախագահը։ Այսինքն` ենթադրենք ԱԺ-ն գտնում է, որ իր սահմանադրական լիազորության տիրույթում է գտնվում դրա վավերացման գործընթացը նախաձեռնելը և վավերացմամբ դրան օրինական, իրավական ուժ տալը, և ենթադրում է, որ կառավարությունն ունի տարակարծություն ու սա որպես սահմանադրական մարմինների միջև առաջացած վեճ համապատասխան դիմումով ներկայացնում է ՍԴ։ Իհարկե ՍԴ-ն լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի լուծման նման պրակտիկա չունի, բայց սա կլինի շատ լավ օրինակ, առիթ, որպեսզի այս վեճը նախաձեռնվի։ Իհարկե, վտանգ էլ կա, որ միգուցե որոշ դրույթներ սահմանադրական կարգավորման դրույթից դուրս են, այսինքն ունենան բացասական եզրահանգման հնարավորություններ։
- Պարոն Նազարյան, հիմա կարո՞ղ են այդ սուբյեկտները դիմել, քանի որ արդեն որոշ տարածքներ հանձնված են, թե՞ նախքան հանձնելը պետք է նման գործընթաց նախաձեռնեին։
- Այդ նրբությունը կա, ուղղակի Ժնևյան կոնվենցիայով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորություններն իրավաբանական ուժ տալու վերաբերյալ դրույթներ են նախատեսված։ Օրինակ, երբ ստորագրվում է, բայց հետագա վավերացման գործընթաց է անցնում։ Այսինքն՝ կան անհապաղ գործողություններ, որոնք պետք է պահի թելադրանքով կյանքի կոչվեն, բայց հետագայում դրանք իրավական համապատասխան գործընթացներով պետք է նաև իրավաբանական ուժի տեսանկյունից անցնեն համապատասխան գործընթացներ։ Դա նախատեսված է և ըստ էության կարելի է նաև այդ հնարավորությունն օգտագործել, որ կառավարության կողմից նախաձեռնվի դրա վավերացման գործընթաց և նաև որպես սահմանադրաիրավական վեճ ԱԺ-ի կամ ՀՀ նախագահի կողմից։ Մի բան պարզ է, որ Սահմանադրությամբ միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը կամ չեղարկելը ԱԺ-ի լիազորությունն է։ Այն անորոշությունը, որ այս հայտարարության բազմաթիվ կետերում առկա է, առավել քան պահանջում է, որ սա սահմանադրական վերահսկողության առարկա լինի։ Ի՞նչ է նշանակում օրինակ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը։ Ի՞նչ հասկանանք սրա տակ։ Սրա ամբողջ իրավական բովանդակությունը պետք է բացահայտվի։ Ի՞նչ է նշանակում վերադարձնում է։ Կամ վերադարձնում է ի՞նչ ժամկետում, որպես ի՞նչ։ Այսինքն` անորոշ ձևով ձևակերպված իրավադրույթ է։
- Ընդ որում` հայտարարության կետերը հիմնականում ի նպաստ Ադրբեջանի են։ Տարածքների հանձնման վերաբերյալ հստակ ժամկետներ կան նշված, մինչդեռ գերիների, դիերի փոխանակման վերաբերյալ ժամկետներ սահմանված չեն։
- Այո, դա էլ է հարց։ Միջազգային պայմանագրով նաև այդ բալանսը պետք է գնահատվի։ Այսինքն փոխադարձ իրավունքների և պարտականությունների համաչափության հարց է։ Ամեն բառը, տողը, նախադասությունը շատ խորը գնահատականի է արժանի։ Օրինակ ի՞նչ հասկանալ 6-րդ կետում կողմերի համաձայնությամբ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու կետի հետ կապված։ Ի՞նչ է նշանակում կապ։ Մի տեղ կապ է գրված, իսկ այն ինչ վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների, Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև, այստեղ բացահայտված է, թե ինչ հասկանալ դրա տակ։ Այսինքն՝ անհամաչափություններ կան։ Եթե ՍԴ-ն սա քննության առարկա դարձներ, պետք է բացահայտեր և համապատասխան խնդիրներ դներ նաև իշխանության մյուս մարմինների առջև, որպեսզի հետագայում դիվանագիտական հարթությամբ կամ այլ գործընթացներով պետական մարմինները նաև առաջնորդվեին ՍԴ-ի իրավական դիրքորոշումներով։
- Փաստացի փաստաթղթի վավերացման ընթացակարգը չի պահպանվել։ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը նշում է, որ վարչապետը սահմանադրական կարգը տապալել է և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Ըստ Ձեզ՝ սահմանադրական կարգի տապալման հետ գործ ունե՞նք։
- Այս պահին դեռ հնարավորություն կա։ Կառավարությունը կարող է նախաձեռնել այդ հայտարարության վավերացման գործընթաց․․․
- Իսկ եթե չնախաձեռնի՞։
- Այդ դեպքում արդեն իրոք սահմանադրական կարգի խախտման մասին է խոսք գնալու։ Այսինքն՝ ԱԺ-ի սահմանադրական պարտականությունն է վավերացնել այնպիսի միջազգային պայմանագրեր, որոնք ունեն ռազմական, քաղաքական բնույթ։
- Բայց հայտարարության ստորագրումից գրեթե մեկ ամիս է անցել, և կառավարությունը նման նախաձեռնություն չի իրականացրել։ Փաստացի մենք պարտաճանաչ կերպով կատարում ենք հայտարարությունում ամրագրված մեր պարտավորությունները, տարածքները սահմանված ժամկետում հանձնվում են։ Դա արդեն սահմանադրական կարգի տապալում չէ՞։
- Որպես ՍԴ նախկին դատավոր ինքս կհորդորեի, որ անհապաղ այդ քայլերը ձեռնարկվեին։ Միգուցե կառավարության տեսակետն այն է, որ անհրաժեշտ չէ դա վավերացման գործընթացի առարկա դարձնել, բայց ԱԺ-ն կարող է նախաձեռնել։
- Պարոն Նազարյան 2․5 տարիների ընթացքում անընդհատ նշվում էր ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին։ Այս տարի ամռանը սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին, որին հետևեցին հայտնի գործողությունները։ Ի՞նչ եք կարծում արդյո՞ք այս ամենը միտված էր եռակողմ այս փաստաթղթի համար հող նախապատրաստելուն, որպեսզի ՍԴ-ն չխոչընդոտի։
- Ես այդ գործընթացներին քաղաքական որակումներ չէի տա։ Քաղաքականությունը բազմավեկտոր և բազմաշերտ գործունեություն է։ Իրավական առումով ինձ համար, իհարկե, մի բան է պարզ, որ իրոք այն գործընթացները, որոնք Սահմանադրությամբ են նախատեսված, խախտվել են։ ՍԴ-ի նախկին դատավորները և նախկին նախագահ Հրայր Թովմասյանը նախաձեռնել են համապատասխան դիմումի ներկայացում ՄԻԵԴ, և այդ դատարանն իր գնահատականը կտա և, ըստ էության, դրանով էլ կառաջնորդվենք։ Ինձ համար դա ակնհայտ է, որ դա խնդրահարույց է, խախտում է տեղի ունեցել։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից