ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք. Ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներն ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել. ՀՀ կառավարությունը չի միջամտել 12/07/2020 16:02 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։
Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք.
«Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կորպուսի հրամանատարին, Սյունիքի երկրապահի նախագահ՝ Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել:Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղաները:Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք,չենք թողել, որ առաջ գան»,-պատմում է Արավուսի գյուղապետը:
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով.
«Բաքվից գեներալներ են եկել,ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մոր հողը: Սպառնում էին՝ մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերը անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ չնայած այս ամենին Արավուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:
Գյուղապետի խոսքով՝երեկ են նահանջել 800մ.
«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը:Պահանջում էին նաև 500մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գծելու»,- փոխանցեց Ա.Հովսեփյանը:
Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ու՞մ է դիմել, պետական մարմիններից ո՞վ է մասնակցել սահմանագծման աշխատանքին, վերջինս էլ պատասխանեց.
«Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ են այդ մասին խոսել,կառավարությունը չի՞ լսել դրա մասին:Ոչ մեկ չի եկել, ես զարմացած եմ:Մեր հնարավորություններով ենք փորձել խնդիրը լուծել, բայց մի շաբաթ ադրբեջանական հողում մնալ հեշտ բան չի, մեր ուժերից վեր էր: Սահմանապահներն էլ չեն միջամտել, երևի դա իրենց գործը չի»,-պատմեց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ