Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Եթե վաղը Փաշինյանը փորձի հրահանգել զենք կիրառել ժողովրդի նկատմամբ, վստահ եմ՝ ոչ ադեկվատ և դավաճան վարչապետի նման պահանջը ոչ ոք կյանքի չի կոչի». Հրանտ Մելիք Շահնազարյան 12/07/2020   22:26  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի  8-ի՝մինչև ժամը 12:00-ն այն վերջնաժամկետն է, որով ընդդիմությունը հնարավորություն է տվել կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագիր ստորագրած և ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին՝ սեփական նախաձեռնությամբ վայր դնել լիազորությունները և հեռանալ պաշտոնից: Միաժամանակ, վերոհիշյալ պահանջը չբավարարելու պարագայում, ընդդիմությունը հրապարակել է նաև իր գործողությունների ճանապարհային քարտեզը՝ կլինեն խաղաղ անհնազանդության ամենատարբեր  դրսևորումներ: Ակնհայտ է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում գնալ ընդդիմության առաջարկած ուղիով:  Ավելին, նա շարունակում է ստեղծված իրավիճակում նոր մեղավորներ փնտրել, իսկ վերջինիս քաղաքական կնքահայր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը երեկ, ըստ էության, կրկին անգամ իր հովանու տակ առնելով հողատու վարչապետին, հրապարակային ելույթում ակնարկեց, իր կարծիքով, երկրում ստեղծված հնարավոր քաղաքացիական պատերազմի վտանգի մասին:

Ի՞նչ իրողությունների և քաղաքական զարգացումների ականատեսը կլինենք մենք վաղը,  կամ ի՞նչ է սպասում Հայաստանի Հանրապետությանը՝ արդեն մի քանի ժամ անց:

Թեմայի վերաբերյալ  «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ  Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։

- Պարոն Շահնազարյան, ի՞նչ է սպասվում մեր երկրում վաղը: Քաղաքական ընդդիմությունը հրապարակել է իր վերջնական պահանջը, իսկ վարչապետը, կարծես, չի  էլ պատրաստվում ընդունել իրեն նետված մարտահրավերը:  Միաժամանակ, ստեղծված իրավիճակի գույներն էլ ավելի խտացրեց առաջին նախագահն՝ իր վերջին ելույթով:

- Սկսեմ վերջից՝ Տեր Պետրոսյանի ելույթից՝ ես ավելի քան համոզված եմ, որ դա հերթական աջակցության ձեռքն էր՝ մեկնած Նիկոլ Փաշինյանին: Առաջին նախագահն, ըստ էության, կոնտեքստից կտրելով Վազգեն Մանուկյանի խոսքերը, խոսում է քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին՝ բերելով այս խնդիրը օրակարգ, հետո, հենվելով դրա վրա, կոչ է անում ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանք  քաղաքում հանրային  ակտիվություն չցուցաբերեն: Ի՞նչ է սա, եթե ոչ օգնություն Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ օգնությունը նա փորձում է քողարկել, այսպես ասած, կոչով, ուղղված վարչապետին՝ Սահմանադրական ճանապարհով թողնել իշխանության ղեկը, սակայն փաստ է և ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելու ցանկության չունի, նա պարզապես այդպիսի խնդիր իր առջև չի դրել:

- Չե՞ք կարծում, որ Տեր Պետրոսյանի՝ երեկվա և նախօրեին նրա մամուլի խոսնակ Մուսինյանի արած հայտարարությունների մեջ խորքային հակասություններ կան: Ընդամենը մի քանի օր առաջ խոսնակն ասաց, որ Տեր -Պետրոսյանը չի պատրաստվում մեկնաբանել հոգեպես անհավասարակշիռ անձի հայտարարությունները, իսկ արդեն երեկ, առաջին նախագահն, ըստ էության, օգնության ձեռք է մեկնում նույն անհավասարակշիռ անձին: Ինչպե՞ս  կարելի է սա մեկնաբանել:

- Պարզապես, տվյալ պարագայում պետք է ոչ թե լսել խոսքերը, այլ վերլուծել արարքները, նայել, թե ով և ինչով է զբաղված: Այս տեսակետից, կարծում եմ՝ Լևոն Տեր Պետրոսյանի գործն ավելի քան միանշանակ է: Նա հստակ կերպով աջակցում է դավաճան Նիկոլ Փաշինյանին: Ինչ վերաբերում է խոսնակի գնահատականներին  կամ անգամ անձնական բնույթի վիրավորանքներ պարունակող հայտարարություններին, ապա սա առաջին նախագահի կողմից այն գիտակցումն է, որ ինքը բացահայտ կերպով չի կարող աջակցել դավաճան Փաշինյանին, որովհետև, դրա արդյունքում, հերթական անգամ կարժանանա հասարակական լայն զանգվածների անխնա քննադատությանը: Հետևաբար, նա իր աջակցությունը ցուցաբերում է քողարկված մեթոդներով:

- Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Լևոն Տեր Պետրոսյանն ընդունել Վազգեն Մանուկյանի՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման փաստին:

- Իհարկե, նրա հանրային մոտեցումն այդ առաջադրմանն այնքան էլ բարիդրացիական չէր, մանավանդ, որ Տեր Պետրոսյանը փաստացի ձևախեղեց Վազգեն Մանուկյանի խոսքերը, ասելով, որ նա սպառնում է բզկտել Փաշինյանին կամ զոռով դուրս շպրտել նրան իշխանության ղեկից և այլն: Փոխարենը, մենք բոլորս ենք լսել, որ վարչապետի ընդդիմության թեկնածուն խոսում էր ոչ թե բզկտելու, այլ ճիշտ հակառակը՝ Սահմանադրական և իրավական  ճանապարհով Փաշինյանի՝ իշխանությունից  հեռացման մասին, միաժամանակ զգուշացնելով, որ, եթե այդ ճանապարհը չաշխատի, կարող է Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդիկ գնան երկրորդ ճանապարհով: Վերլուծելով  այս իրավիճակում առաջին նախագահի վարքը, կարելի է ենթադրել, որ նրա վերաբերմունքը՝ Վազգեն Մանուկյանի նկատմամբ, այնքան էլ դրական չէ:

- Պարոն Շահնազարյան, ո՞ր դեպքում հողեր հանձնած անձն այսօրինակ ամուր կերպով կկառչեր իր պաշտոնից, գրեթե հասկանալով, որ քաղաքական հենարան  գրեթե չունի, կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագրի թաքուն ստորագրումից հետո իրեն դեմ է նաև ժողովրդի ճնշող մեծամասնությունը:

- Ինձ  իսկապես դժվար է հասկանալ և բացատրել դավաճան հողատուի նման մոտեցումը: Կարծում եմ, նա հասկանում է, որ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու և, ամեն հնարավոր միջոցներով,  փորձում է հեռացնել իրենից  լուրջ պատասխանատվության ենթարկվելու պահը: Ամեն դեպքում, ինքը պետք է իմանա, որ սա իր համար ժամանակավոր պայքար է, որովհետև ակնհայտ է, որ նա  այսպիսի պայմաններում իշխանությունը պահելու որևէ լուրջ ռեսուրս չունի: Սա հասկացել են անգամ իր թիմի անդամներից շատերը, ովքեր վայր դնելով լիազորություններն, ըստ էության, հեռանում են դավաճան հողատուի թիմից: Հետևաբար, Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու հարցն անխուսափելի է, այն ընդամենը ժամանակի խնդիր է:

- Ի՞նչ եք կարծում՝ պատասխանատվությունից խուսափելու համար,  նա կփորձի՞  փախչել երկրից:

- Շատ լավ հասկանալով, թե ինչպիսի լուրջ պատասխանատվություն է սպասում իրեն  առաջիկայում, հետևաբար, դրանից  խուսափելու համար, նա ամեն գնով կփորձի իրականություն դարձնել  հնարավոր և անհնար ամեն  միջոց, այդ թվում նաև՝ փախուստ երկրից: Սակայն, ես չգիտեմ՝ կգտնվի՞ արդյո՞ք  մի երկիր, որ պատրաստ կլինի քաղաքական ապաստան տրամադրել Փաշինյանի նման մեկին:

- Եվ վերջում, վերադառնալով առաջին հարցին՝ ի՞նչ է սպասվում վաղը Հայաստանում: Ակնհայտ է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի պատրաստվում խաղաղ՝ Սահմանադրական և իրավական ճանապարհով թողնել  իրեն վերապահված լիազորությունները, իսկ ընդդիմությունն էլ, կարծես,  նահանջի ճանապարհ չի քննարկում:

- Կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչների կողմից գործողությունների պլանը շատ հստակ հայտարարվել է՝  հենց Փաշինյանի կեցավայրի առաջ տեղի ունեցող հավաքի ավարտին: Ենթադրում եմ՝ Փաշինյանի կողմից հրաժարական չներկայացնելու պարագայում, ինչպես հայտարարվել էր՝ վաղը քաղաքացիական խաղաղ անհնազանդության մասսայական գործողություններ կլինեն, որպեսզի հանրային ճնշման միջոցով հասնեն Փաշինյանի հրաժարականի պահանջին:

- Արդյո՞ք վաղը հողատուի հրահանգով ոստիկանական բիրտ ուժ կկիրառվի իր  հրաժարականը պահանջող ժողովրդի վրա:

- Չգիտեմ, թե  ի պատասխան խաղաղ անհնազանդության ակցիաների,  ի՞նչ կփորձի անել դավաճան հողատուն, սակայն մի բանում վստահ եմ՝ ոստիկանական զորքը նույնպես ժողովրդից բաղկացած կառույց է, և ես  չեմ կարծում, որ այդ կառույցում կան թուրքին կամ Ալիևին ծառայող ոստիկաններ: Մի բան հաստակ է, բոլորի մոտ պահանջը հստակ է՝ դավաճանը պետք է հեռանա,  և, եթե հանկարծ վաղը  Փաշինյանը փորձի հրահանգել զենք կիրառել ժողովրդի նկատմամբ, վստահ եմ, որ ոչ ադեկվատ և դավաճան Փաշինյանի նման պահանջը ոչ ոք կյանքի չի կոչի:

Հեղինակ՝  Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:21 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի 5 համայնք միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
21:18 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես կարող է մարդ լինել գերագույն գլխավոր հրամանատար, երբ զինվորական կրթություն չունի և բանակում չի ծառայել. քաղաքացի
20:42 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍԸնդդիմության տված վերջնաժամկետում Փաշինյանը հրաժարական կներկայացնի, թե ոչ. Մեկնաբանում է խոսնակը
20:32 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍԲոլորս դավաճանված ենք, կոտրված ենք. քաղաքացի
20:25 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում. Փաշինյանի խոսնակը հերքում է այն, ինչի հետ ամեն օր բախվում են սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները
19:58 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի Բենիամինի եւ Ազատանի համայնքապետարաններըը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Այ քեզ զուգադիպություն
19:43 07/12/2020  |  ՄեկնաբանությունԻնչու ՞ է աղմկում Արսինե Խանջյանը
17:46 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անկարող է որևէ դրական քայլ կատարել երկրի համար, անգամ շատ մեծ ցանկության դեպքում. Կոմկուս
16:24 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՇիրակի թեմի առաջնորդը Փաշինյանի պատճառով հոգեհանգստի կարգ մատուցելու արարողությանը չի մասնակցել. «Հրապարակ»
15:04 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 10-ից հետո պաշտոնանկ եղած նախարարները չե՞ն հանձնել դիվանագիտական անձնագրերը. ԱԳՆ-ն թաքցնում է տվյալները

Արխիվ

[]