ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2021թվականին մենք կանգնած ենք լինելու ընդհուպ ՀՀ-ի տարածքներ ունենալ-չունենալու առաջ․ Նաիրի Հոխիկյան 12/07/2020 20:37 | ԼՐԱՀՈՍ
Երկար ժամանակ խոսում էի, որ Հայաստանը պետք է ունենա սեփական տեղեկատվական արբանյակ՝ 5-րդ սերնդի պատերազմներին դիմակայելու համար։ Եթե դա ստեղծվեր, մոտավորապես 200 մլն դոլար էր կազմելու։ Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։
«Վերջին անգամ այդ մասին խոսել եմ 2020թ․-ի օգոստոսին Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ, երբ մեղմ ասած ծաղրեց, թե դու նկատի ունես արբանյակային հեռուստաալիքները։ Այնինչ Ադրբեջանը 2012թ․-ից արդեն ստեղծել է երկու AzerSpace 1 և AzerSpace 2 արբանյակները, և հիմնականում նրանց օգնությամբ էին կառավարվում այդ Բայրաքթարները, և մենք կարող էինք սեփական արբանյակով գոնե դիմակայել դրանց»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը և Թուրքիան Արցախի հարավում տեղակայեցին Սիրիայից մեծ թվով ահաբեկիչների, հիմա էլ պատրաստվում են Քարվաճառում և Քաշաթաղում տեղակայել Սիրիայի թուրքմեն ահաբեկիչներին, որոնք հայտնի են իրենց ռուսատյացությամբ․ «Դա հենց այնպես չի արվում։ Մենք պետք է ներսում, ներքին ատելություն քարոզելու, այլակարծության դեմ պայքարելու փոխարեն հասկանանք, որ 2021 թվականին իմ կարծիքով ունենալու ենք շատ ավելի մեծ ճգնաժամ, նաև պատերազմներ, քան եղավ։ Այս պատերազմում առաջին օրերից Արցախում էի, շատ բան տեսա, այդ թվում բանակի միտումնավոր կամ ոչ միտումնավոր կազմաքանդում և այլն։ Այս անգամ պետք է պատրաստ լինենք դրա հակառակ ճանապարհին։ ԱՄՆ նախագահ դարձավ դեմոկրատ Ջո Բայդենը։ Ամերիկագետները կարող են փաստել, թե դեմոկրատներն ինչ քաղաքական ուղղվածություն ունեն։ Սիրիայից, Իրաքից և Լիբիայից հետո հաջորդ թիրախում Իրանն է հայտնվելու։ Այն, ինչ տեղի կունենա, տեղի կունենա Իսրայելի, ԱՄՆ-ի և ահաբեկիչների համատեղ ուժերի կիրառմամբ, որտեղ իրենց մեծ ներդրումը կունենա նաև Թուրքիան։ Արցախի հարավային շրջանների գրավումն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հենց այնպես չէր։ Ջաբրայիլում տեղակայված բավական մեծ ռազմաբազայում հիմա 5000-ից ավել ահաբեկիչներ են տեղակայված և նրանց կողմից պարբերաբար հարձակումներ են լինում Իրանի շրջանների, սահմանակից տարածքների վրա։ Արդեն բավական շատ զոհեր կան իրանական զինված ուժերից։ Պատահական չէ, որ Իրանը հենց Արցախի սահմանին է տեղակայել իր ռազմական ուժերի հսկայական հատված։ Իրանն աշխարհում ամենամեծ հանքահումքային ռեսուրսներից մեկն ունի և այս պայքարն ինչպես Արցախի, այնպես էլ Իրանի վրա հիմնականում նպատակ ունի գրավել այդ հանքահումքային ռեսուրսները»,-ասաց Նաիրի Հոխիկյանը՝ հավելելով, որ մենք ականատես կլինենք մեծ քանակությամբ ահաբեկիչների ներթափանցմանը Իրանի հյուսիսային շրջաններ։
Նաիրի Հոխիկյանն ընդգծեց, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ ճգնաժամի, ավելի մեծ պատերազմի․ «2021թվականին մենք կանգնած ենք լինելու ընդհուպ ՀՀ-ի տարածքներ ունենալ-չունենալու առաջ։ Շատ պատգամավորներ հատկապես իշխող խմբակցությունից մի քանի անգամ «խնդրել են» ինձ չխոսել այս խնդիրների մասին։ Ես պետք է խոսեմ, որովհետև չխոսել նշանակում է դավաճանել մեր ազգային անվտանգությանը»,-հավելեց Նաիրի Հոխիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ