ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրանից ավելի վատթար իրավիճակ դժվար է պատկերացնել, մինչև հունվար ամսվա վերջին Հայաստանի բնակչության 60- 70 տոկոսը վարակված է լինելու կորոնավիրուսով. համաճարակաբան 12/07/2020 23:05 | Կորոնավիրուս
«Կորոնավիրուսային վարակը հիմա մեր երկրում անարգելք կերպով տարածվում է բնակչության բոլոր շրջաններում: Իմ կանխատեսումներով, մինչև հունվար ամսվա վերջին, Հայաստանի բնակչության 60- 70 տոկոսը վարակված և առողջացած է լինելու կորոնավիրուսային վարակից,- ասում է համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի տարածելիության տեմպերի և դրանց թողած հետևանքների թեմային և հավելում,- վարակի տարածվածությունը մեր երկրում հասել է այն աստիճանի, որ, այս պահին ձեռնարկվող որևէ միջոցառում, այլևս ի զորու չէ կանգնեցնելու դրա տեմպերը: Նույն դիմակ կրելն,անգամ դարձել է ոչ թե վարակը կանխարգելող միջոց, չնայած ես առիթներ ունեցել եմ ասելու, որ միայն դիմակ կրելով, մենք վարակի փոխանցումը չենք կարող կանգնեցնել, գուցե վարակի տեմպերը նվազեցնենք, բայց ոչ երբեք կանգնեցնենք, այլ այս ձևով դիմակ կրելը նույնիսկ նպաստում է կորոնավիրուսի տարածմանը: Ինչպե՞ս է դա տեղի ունենո՞ւմ՝ պարզապես մարդիկ այդպես էլ չընկալեցին դիմակ կրելու անհրաժեշտությունն ու դրա էթիկան: Երբ միևնույն դիմակն ամբողջ օրը դեմքիդ է, ընդ որում, անկախ նրանից՝ որտե՞ղ ես դու գտնվում՝ դրսո՞ւմ, թե՞ փակ տարածության մեջ, ապա պետք չի զարմանալ, որ այն ոչ թե կանխարգելում, այլ նպաստում է վիրուսի տարածմանը»:
Արդյո՞ք Առողջապահության նախարարությունը կարողանում է հետպատերազմյան իրավիճակում հակահամաճարակային բնույթի պատշաճ աշխատանքներ կատարել՝ հանրապետության տարածքում վիրուսի տարածումն ինչ – որ կերպ կանխելու համար, Ռուբեն Հովհաննիսյանը պատասխանում է՝ վարակի տարածման դեմ միջոցառումների համակարգված և կանխարգելիչ աշխատանքների առյուծի բաժինը պետք է նախաձեռնվեր և իրականացվեր դրա՝ երկիր մուտք գործելու հենց առաջին փուլում, ինչն, ակնհայտ կերպով չի արվել.«Կորոնավիրուսային վարակի տարածման հենց առաջին փուլում դրա կանխարգելմանը միտված աշխատանքներում հսկայական բացթողումներ եղան: Հետագայում, արդեն պետական քարոզչամեքենայի գումարումը, դիմակներ կրելու, ձեռքերը լվանալու և սոցիալական հեռավորություն պահպանելու, իմ կարծիքով, անտեղի շահարկված քարոզն, արդեն իսկ անարդյունավետ էր: Հիմա փորձել գնահատել՝ ի՞նչ պետք է անել հետպատերազմյան ընթացքում վարակի տեմպերը կանխելու համար, իմ կարծիքով, արդեն շատ ուշացած թեմա է: Կրկին, իմ սուբյեկտիվ կարծիքով, հիմա որևէ էական միջոցառում, այդ ուղղությամբ չի իրականացվում: Արդեն տևական ժամանակահատված Առողջապահության նախարարությունը, կարելի է ասել, միայն հիվանդաբուժությամբ է զբաղվում, որտեղ ևս շատ անպատասխան հարցեր կան»:
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ տրամաբանությամբ էր Հայաստանում սկսված պատերազմի թեժ օրերին, Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային վարակի աստղաբաշխական թվեր հրապարակում, իսկ տխրահռչակ նոյեմբերի 9-ից հետո այդ թվերը, հանկարծ, սկսեցին շեշտակի անկում ապրել, արդյո՞ք այստեղ ինչ – ինչ պատճառներով հրապարակված թվերի առնչությամբ մանիպուլյացիայի տարրեր չկային, համաճարակաբանը պատասխանում է՝ նախ, պատերազմի օրերին հետազոտությունների կտրուկ աճ է գրանցվել և, համապատասխանաբար, հետազոտությունների մեծ թվերի պարագայում՝ նաև վարակի մեծ թվեր են արձանագրվել.
«Եթե հիմա էլ նույն քանակի հետազոտություն կատարվի, կրկին հիվանդացության մեծ թվեր կարձանագրվեն: Գիտե՞ք, բացի բուժաշխատող լինելուց, մենք նաև հասարակ քաղաքացիներ ենք, հետևաբար, ուզում եմ իմ սեփական օրինակը բերել՝ իմ շրջապատում, յուրաքանչյուր ընտանիքում, եթե որևէ մեկի մոտ կորոնվիրուսային վարակ էր արձանագրվում, ընտանիքի մնացյալ անդամները չէին էլ գնում հետազոտման, ենթադրելով, որ իրենք, հավանաբար, նույնպես վարակակիր են և տնային պայմաններում ինքնաբուժում էին ստանում, համարելով, որ իրենք բուժվել են, սակայն, շատ դեպքերում դա կարող էր լինել, ասենք, ոչ թե կորոնավիրուսային վարակ, այլ ուղղակի մրսածության արդյունք և հետևանք: Ցավոք սրտի, իրենց իրական որպիսությամբ Առողջապահության նախարարությունում, առանձնապես, ոչ ոք չէր էլ հետաքրքրվում, հետևաբար, չի բացառվում, որ լինելով, ասենք, կորոնավիրուսի վարակակիր, նրանք կարող էին վարակել ավելի լայն շրջանակների: Հետևաբար, իմ կարծիքով, պատերազմի օրերին արձանագրված վարակի մեծ թվերը պայմանավորված են եղել հենց այսպիսի հանգամանքներով, այլ կերպ ասած՝ ոլորտի թույլ տված ամենաթողությամբ»:
Նկատառմանը, թե աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքին, այնինչ, այստեղ՝ Հայաստանում Կառավարության որոշմամբ արդեն այսօրվանից բացվել են ուսումնական հաստատությունների դռներ և, արդյո՞ք, սա առիթ չի՞ հանդիսանա՝ երկրում արդեն իսկ եղած վարակի անվերահսկելի տեմպերի, առնվազն կրկնապատկմանը, համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծում է՝ գուցե շատերի համար անսպասելի լինի իր պատասխանը, բայց լուրջ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ երեխաներից վարակի տարածելիության տեմպերն իրականում այդքան զարհուրելի թվեր չեն արձանագրում, ինչպես որ դա ներկայացվում է: Ըստ վերջինիս, հաշվի առնելով երկրի ներսում կորոնավիրուսային վարակի արդեն իսկ ունեցած տարածելիության անվերահսկելի տեմպերը՝ սրանից ավելի վատթար իրավիճակ դժվար է պատկերացնել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ