ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հոգեբանական շեղումների իմիտացիան, որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը, նրան չեն ազատելու խիստ պատասխանատվությունից, որին պետք է ենթարկվի՝ երկիրն այս վիճակին հասցնելու համար». հոգեբան 12/06/2020 15:00 | ԼՐԱՀՈՍ
Ինչո՞ւ իր լիազորությունները որեւէ կերպ չի պատաստվում տալ կապիտուլացիայի խայտառակ համաձայնագիրն ստորագրած և պարտված Նիկոլ Փաշինյանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը նկատում է՝ աթոռն ինքնակամ թողնելն արդեն հոգեբանական լուրջ խնդիր է՝ էլ չենք խոսում այնպիաի անձնային հատկանիշներով օժտված մեկի մասին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, որը, հատկապես վերջին 2.5 տարիների ընթացքում շարունակ անտրամաբանական անհավասարակշիռ վարք է դրսևորել, ինչը, տարբեր առիթներով, հասարակության լայն շերտերի զարմանքն ու զայրույթն է հարուցել.«Պատմությունը վառ վկան է այն իրողության, որ կապիտուլացիայի գնացած որևէ ղեկավար չի մնացել իր աթոռին: Նրանք բոլորն այս կամ այն կերպ հեռացել են իշխանությունից, որպես կանոն՝ սեփական նախաձեռնությամբ՝ Ադոլֆ Հիտլերն, օրինակ, ընտրեց ինքնասպանության ճանապարհը և այլն»:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մոտիվացիաներին և դրանից բխող վարքին, որով նա ոչ մի կերպ չի կարողանում ընդունել մեղքի իր մեծ բաժինն ու արժանապատիվ կերպով հանձնել լիազորությունները` հոգեբան Միհրադատ Մադաթյանը նկատում է.«Այս մարդն այնքան է մոտիվացվել իր ասած լափամանով, նա այնքան է սիրել այդ լափամանը, որը նրան թույլ չի տալիս օբեկտիվ կերպով նայել իրականությանը, համապատասխան հետևություններ անել և ուղղակի հեռանալ:
Մասնագետի դիտարկմամբ` ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ունի անհագ փառքի ձգտում, ընդհանուր առմամբ, նա երբեք չի հագենում: Վերջին երկու տարիներին նա այնքան հեշտությամբ կարողացավ մանիպուլացնել հանրության լայն զանգվածներին, որ իրեն թվաց, թե, անգամ Արցախի խայտառակ պարտության համաձայնագիրը ստորագրելով, կկարողանա շարունակել իր այդ մանիպուլյացիաները և մնալ իշխանության ղեկին: «Չի բացառվում նաև այն տարբերակը, որ նա դեռևս որոշակի պարտավորություններ ունի կատարելու՝ իհարկե ոչ հայրենիքի առաջ, որոնք անավարտ թողնել չի կարող, կամ հրաժարական ներկայացնել նրան թույլ չեն տալիս այն ուժերը, որոնք օգնել են նր գալ իշխանության և որոնց այս ողջ ընթացքում ծառայել է ինքը: Այլ կրպ ասած, ես չեմ բացառում, որ արտաքին ճնշումների տակ, նա ոչ մի կերպ չի կարողանում հրաժարական տալ»:
Հոգեբանն ընդգծում է՝ նույնիսկ անզեն աչքով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի անձը որևէ կերպ հավասարակշիռ անվանել չի կարելի, դա ակնհայտ է. «Եթե փորձենք մասնագիտական հայացք նետելով մեկնաբանել Փաշինյանի, հատկապես, վերջին ամսվա վարքը` կապիտուլյացիայի ակտն ստորագրելուց հետո, ապա պետք է նկատենք՝ ամենասկզբում նրա մոտ ընդգծված վախ և որոշակի շփոթվածություն կար: Մենք ականատես եղանք նաև դրանից բխող վառ դրսևորված ագրեսիվ պահվածքի, երբ նա անհավասարակշիռ ելույթում կոչ արեց հայերին վրեժխնդրություն դրսևորել` մնացյալ հայերի նկատմամբ: Արդեն հիմա նրա մոտ նետրալ իրավիճակ է, սպասումի վիճակ, որովհետև, ինչպես տեսնում ենք, նրա կողմից ակտիվ գործունեություն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում, բացի կենդանի եթերներից, տեղի չի ունենում, այլ կերպ ասած, նա չի կարողանում իր ձեռքն առնել ռեալ իրականությունը և նրա միակ փրկօղակը մնում է վիրտուալ, անիրական կյանքը»:
Հարցին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ սուտ խոսում, հատկապես վերջին զարգացումների վերաբերյալ: Ի վերջո, բազմիցս հրապարակային կերպով հայտարարել է, որ չի պատրաստվում Արցախի հարցում ժողովրդից թաքուն որևէ քայլ կատարել, մինչդեռ ճիշտ հակառակ իրականության հետ բախվեց հայ ժողովուրդը` հոգեբանը պատասխանում է՝ հոգեբանության մեջ կա այդպիսի երևութ, որ կոչվում է՝ պաթոլոգիկ ստախոս.«Նիկոլ Փաշինյանին կարելի է համարել պաթոլոգիկ ստախոս, թեև պաթոլոգիկ ստախոսների մոտ այլ մոտիվացիաներ չեն լինում, ավելի շուտ՝ դրանք անձի կայացման հետ կապված հարցեր են:Սակայն այս պահին ես չէի ցանկանա այդ մարդուն հոգեբանական որևէ ախտորոշում տալ՝ մի պարզ պատճառով՝ հոգեբանական շեղումների իմիտացիան, որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը, մանիպուլացնելով հասարակության ոչ հեռատես զանգվածին, նրան չեն ազատելու խիստ պատասխանատվությունից, որը նա պետք է տա արդարադտության առաջ՝ երկիրն այս վիճակին հասցնելու համար»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ