ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել. հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է.Վարդան Օսկանյան 12/05/2020 13:02 | ԼՐԱՀՈՍ
NEWS.am- ը ստացել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հնչող մեկնաբանությունները անթիվ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտերությունների պայքարի կամ առնվազն տարածաշրջանային ուժերի մրցակցության կոնտեքստում։
Չեմ ուզում անտեսել կամ արհամարհել այս դիտանկյունը, բայց կատարվածի շուրջ իմ մեկնաբանության համար ուզում եմ հարցը դիտարկել ավելի առարկայական հարթության մեջ։
Քաղաքագիտության և փիլիսոփայության մեջ կա մի օրենք, որը կոչվում է «Պարզագույնի օրենք» (Law of Parsimony): Այն պնդում է, որ երևույթների ու իրադարձությունների ամենապարզ բացատրությունն ընդհանրապես ամենաճիշտն է։
1994-ի զինադադարից հետո Ադրբեջանի համար անշուշտ բաղձալի նպատակը՝ կորսված տարածքները վերադարձնելն էր։ Դրան հասնելու համար նա ուներ երկու ճանապարհ՝ բանակցությունների միջոցով (դիվանագիտություն) կամ ռազմական ճանապարհով (պատերազմ)։
Ես կարող եմ առավել վստահ խոսել միայն իմ նախարարության շրջանի մասին (1998-2008), երբ մեզ համար այս երկու խնդիրներն ակնհայտ էին։ Նախագահ Քոչարյանը մեր դիվանագիտության առաջ շատ հստակ խնդիր էր դրել՝ երբեք թույլ չտալ, որ բանակցություններում ստեղծվի երկարատև վակուում։ Այդ տասը տարիների ընթացքում սեղանի վրա միշտ եղել է մեծ հաշվով՝ հօգուտ մեզ աշխատող փաստաթուղթ։
Այդ տարիներին երեք փաստաթուղթ է ներկայացվել համանախագահների կողմից։ Այդ բոլոր փաստաթղթերի խթանողը, և նույնիսկ կարող եմ ասել սկզբնական նախաձեռնողը, եղել է հայկական կողմը։ Առաջինը եղել է Պրիմակովի առաջարկած Ընդհանուր պետության փաստաթուղթը, երկորդը՝ Քի Վեսթի փաստաթուղթը և, վերջապես, չորս տարի տևած Պրագյան գործընթացի արդյունքում մշակված՝ Մադրիդյան փաստաթուղթը։
Այս փաստաթղթերի գոյությունը և դրանց շուրջ բանակցությունները, հակառակ քննադատների պնդումներին, ինքնանպատակ չեն եղել։ Այսինքն՝ չի եղել բանակցություն՝ հանուն բանակցության։ Խնդիր է դրված եղել միշտ ունենալ բանակցային այնպիսի մի փաստաթուղթ, որ իրադարձությունների որևէ զարգացման դեպքում դրա ստորագրումը ընդունելի լինի հայկական կողմի համար։
Այդ փաստաթղթերից որևէ մեկում երբեք չի եղել՝ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձև։ Փոխզիջումային տարբերակում երբեք չի քննարկվել Շուշիի կամ նախկին ԼՂԻՄ-ի որևէ տարածքի զիջում։ Բոլոր փաստաթղթերը պարունակել են դրույթներ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակի մասին։
Ես նաև գիտեմ՝ առաջադրանք էր դրվել պաշտպանության նախարարության առաջ, որ որևէ կերպ չխախտվի շփման գծում դիրքային հավասարակշռությունը, ռազմատեխնիկական համաչափությունը, ինչպես նաև բանակի պատրաստվածության մակարդակը։
Այդ տասը տարիների խաղաղության, տնտեսական զարգացման գրավականները սրանք են եղել։
Չեմ կարող վստահությամբ մեկնաբանել հաջորդ տասը տարիները, որովհետև տեղեկացված չեմ եղել և որևէ շփում չեմ ունեցել օրվա իշխանությունների հետ։ Բայց հետևելով իրադարձություններին՝ կարող եմ ասել, որ վերջին տարիներին բանակցությունների մասով եթե ոչ դեպի փակուղի, ապա լճացման նախանշաններ սկսել էին ի հայտ գալ։ Նույնը կարելի է ասել ռազմական հավասարակշռության խախտման մասին, որի նախանշանները երևացին 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում, երբ Արցախի օդում առաջին անգամ անօդաչու սարքեր հայտնվեցին։
2018-ից հետո, եթե ՆԻկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը լայնախոհություն ու իմաստություն ունենային երկրի համար կարեւորագույն հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու, անպայման նրանց ուշադրությունը կհրավիրեի այդ երկու ուղղություններով (բանակցություններ և ռազմական հավասարակշռություն) իմ նկատած տեղաշարժերին եւ հնարավոր անելիքներին։ Իմ հիմնական հորդորը վարչապետին կլիներ այն, որ հաշվի առնելով իր ունեցած լեգիտիմությունը, ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի աջակցությունը, ինքը պատմական մեծ հնարավորություն ուներ հիմնվելով առկա փաստաթղթերի վրա՝ հասնել Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը։ Ես նաեւ կավելացնեի, որ լեգիտիմությունից բացի անհրաժեշտ նախապայման է հասարակության համախմբումը։
Բայց իրադարձությունները զարգացան բոլորովին այլ ուղղությամբ։ Ստեղծվեցին բաժանարար գծեր, բանակցությունները մղվեցին խորը փակուղի և, ինչպես այս պատերազմը ցույց տվեց, տեղի ունեցավ ռազմական հավասարակշռության էական խախտում։
Բանակցային պրոցեսը նուրբ գործ է, որ պահանջում է անընդհատ աշխատանք և ստեղծագործական միտք։ Հայաստանի դիրքը հակամարտությունում և պատերազմից խուսափելու հրամայականը ենթադրում էին լինել նախաձեռնող, պրոակտիվ։ Պահանջվում էր, շարունակ մնալ բանակցությունների առաջատարի դիրքում։
Փաշինյանի այն միտքը որ «եթե մեզ բերեն լավ փաստաթուղթ, ես ձեզ հետ կքննարկեմ» ինձ համար զարմանալի էր: Նման բան կարող է ասել միայն այն մարդը, ով իշխանություն դառնալով, չի հասկացել բանակցային գործընթացի ո՛չ էությունը և ո՛չ էլ իր դերն այդ գործընթացում։
Լավ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցում։ Դրա համար պետք է անընդհատ ջանք գործադրել և բանակցությունների թելը չկտրել։ «Լավ փաստաղթի» սպասելով Հայաստանը ստացավ պատերազմ և նվաստացնող փաստաթուղթ։
Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե կան ի սկզբանե անխուսափելի պատերազմներ, ուրեմն դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, որպես դիսցիպլինա գոյություն չունեն։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը սխալվել է պարզ քաղաքական հաշվարկներում և ձախողվել է բանակցային գործընթացում։
Այս ամենն ասում եմ ցավով, ցասումով, բայց նաև մի կարևոր նպատակով։ Այսօր դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Բայց դա վստահաբար չեն կարող անել ներկա իշխանությունները, որոնց՝ դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ռազմագիտության ու տնտեսության մասին մակերեսային պատկերացումները հանգեցրել են այս ճգնաժամային հանգրվանին։ Եթե կա երկիրը էլ ավելի մեծ արհավիրքից փրկելու գոնե աղոտ ցանկություն, դա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք և հեռանան։
Քաղաքականությունը դաժան է ու նման ձախողումներ չի հանդուրժում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ