ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոյեմբերի 9-ի հարձակման նպատակը կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, որ ճշմարտություններ չբացահայտվեն պատերազմի մասին. Փաշինյան 12/05/2020 11:05 | ԼՐԱՀՈՍ
«Հիմա երևի այնպիսի ժամանակներ են, որ ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել։ Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն քննարկումներին, թե վարչապետը մարտեր է ղեկավարել։
«Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել, վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում են 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել։ Լավ է գոնե հիմա խոստովանում են, որ այդ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց այն հարցը, թե՝ լրիվ անհույս ու խելագար պատերազմում ինչո՞ւ չեղավ հաջողություն և ի՞նչ կապ ունեն այդ անհաջողության հետ առաջնագծից եկած զինվորների վկայությունները, որ պատերազմի առաջին օրերից ինչ-որ մարդիկ առաջնագծում լուրեր են տարածել, թե հողերը ծախած են, թե Նիկոլը հողերը ծախել է, կռիվն անիմաստ է։
«Ի՞նչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ դեռ ամիսներ առաջ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ ու ներքաղաքական անակնկալներ էին խոստանում, էդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի և ներքաղաքական անակնկալների շուրջ, դրանք էլ հո հրապարակային հայտարարություննե՞ր են»։
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե միգուցե գլոբալ առումով ուժ չենք ունենալու խոստովանել, որ ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանը առնվազն 25 տարի եղել է կոռումպացված։
«Այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը ու պետության դիմակայության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել, քայքայել ու տեղափոխել է շվեյցարական բանկեր ու այդ ամենը՝ մեկ, երկու հոգի չի արել, այլ համակարգ, բազմաթիվ շոշափուկներով և այդ համակարգը ամեն օր դիմադրել է ու հասել է կուլմինացիայի։ Այդ դիմադրության նպատակն է այս պատերազմի ու դրան նախորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, ամեն ինչ մնա մանիպուլյացիաների մակարդակում»։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի գիշերը կառավարությունում քաղաքացիների մուտքն անվանեց հարձակում ու ասաց. «Նպատակը իրականում կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, որ շատ ճշմարտություններ չբացահայտվեն այս պատերազմի մասին, բայց դրանք չեն կարող չբացահայտվել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ