ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում այդ երբ և ինչ հաջողություններ է ունեցել Հայաստանը .Փաշինյան 12/05/2020 10:29 | ԼՐԱՀՈՍ
Այն բանից հետո երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, ով չի ալարում շտապում է վերջին 30 տարիների իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի կառավարություն: Այս մասին ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Բանը հասել է նրան, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել է Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքկանության պատճառով: Հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել այն ժամանակը, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրեն և իր իշխանութանը մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալում է որպես տարածքային ամբողջականության վերականգնում.
«Այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, իսկ ինքը հայ հանրությանը բացատրում էր, թե դրանում ոչ մի վատ բան չկա»,-ուղերձում ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով միջազգային հանրության այդ վերաբերմունքը ձևավորվել է վերջին 25 տարում, երբ միջազգային հանրությունը Հայաստանին դիտարկել է օկուպանտ.
«Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը, ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում այդ երբ և ինչ հաջողություններ է ունեցել Հայաստանը ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր:
Դիվանագիտական հաջողությունը 1995թ-ի ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից հետո միջազգային հանրությունը ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի և սա է հարցի լուծումը։ Դիվանագիտական հաջողությունը բանակցությունների սեղանին դրված ընդհանուր պետություն փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր 7 տարածքներ Ադրբեջանին հանձնելու պահանջը, այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ և այն, որ Ադրբեջանը և Ղարաբաղը նույն պետույթյան կազմի մեջ պետք է լինեն:
Դիվանագիտական հաջողությունը 1999թ-ի Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով: Դիվանագիտական հաջողությունը Մադիրդյան սկզբունքնե՞րն էին, որոնք թմբկահարվում էին, որպես դիվանագիտական հաջողություն, սակայն պարզվեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնվի: Դիվանագիտական հաջողությունը 2011թ-ի Կազանյան բանակցությու՞նն էր, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարը հայտարարում էր, որ մենք պատրաստ են 7 շրջանները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը չի պատժվել , քանի որ այդ ժամանակվա իշխանությունը, նրա խոսքով, լեգիտիմացրել է Ադրբեջանի պատերազմ վարելու իրավունքը:
Փաշինյանի պնդմամբ՝ իր իշխանությունը ոչ թե բանակցություններն է ձախողել, այլ՝ 25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ