Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Կդիտարկի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ դիմելու հարցը. ՄԻՊ 12/05/2020   00:56  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ԲՈՒՀ-ի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ:

Չնայած հանրային կարևորությանը՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է՝ որպես չզեկուցվող հարց և ընդունվել է առանց քննարկման:

Ներկայացնում եմ իմ մի շարք հիմնական դիտողությունները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքի պահանջները՝

1. Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչև կառավարման խորհրդի ձևավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Սա նշանակում է, որ նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս լուծումը խիստ մտահոգիչ է առաջին հերթին հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական և հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, քանի որ այդպիսով ամրագրվում է գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ուղիղ ազդեցությունը դրանց ինստիտուցիոնալ կառավարման համակարգի մեջ:

4. Բուհական ինքնավարությունը ընկած է կրության իրավունքի հիմքում ու թե՛ կազմակերպական, թե՛ ակադեմիական և թե՛ ռեսուրսների կառավարման հարցերով առավել խոցելի է դարձնում նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը.

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հունվարի 1-ն առաջին անգամ վերակազմավորման, բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտոր (տնօրեն) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի (տնօրենի) նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չեն կիրառվում:»: Ընդ որում, այս կանոնը ներկայացված է՝ իբրև նախագծի անցումային դրույթ:

ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը:

Անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ողջ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որևէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:

Այս անթույլատրելի մոտեցումն առավել խորացնում է նախագծի այն կանոնը, որ, փաստորեն, գործադիր իշխանության մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին իրավունք է վերապահվում միանձնյա որոշմամբ նշանակել ռեկտոր կամ տնօրեն՝ անտեսելով այդ պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներին առաջադրվող պահանջները:

5. Նախագծի այս կարգավորումները հակասում են նաև Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին և միջազգային այլ պահանջների:

6. Նախագիծը պարունակում է նաև բուհական ինքնավարության համար խոցելի այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:

7. Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական և հետազոտությունների ազատությանը:

8. Նախագծի լուծումները չեն արտացոլում նաև կրթության և գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Խոսքը վերաբերում է նաև նախագծերը հապճեպ հավանության արժանացնելուն և բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության կողմից անտեսելուն:

Ընդ որում, ինչպես երևում է Երևանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության և գիտության զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:

9. Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացված և Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծերի տարբերակները նույնպես սկզբունքորեն տարբերվում են: Դրանք լիարժեք չեն արտացոլում մեր դիտարկումները:

10. Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարևորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որևէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետևանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:

11. Ուստի, հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի նման բովանդակությամբ ընդունման և ընթացակարգային հապճեպության նման վերաբերմունքի առնչությամբ:

12. Հետևաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:

Ավելին, կդիտարկեմ նաև դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:27 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը իր եզրահանգումներն է ներկայացրել Հայաստանում Լիտվայի դեսպանին
19:32 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս ամբողջը միտված է հայոց լեզուն մեկուսացնելու, նրան զրկելու իր պետական, պաշտոնական գործառույթը կատարելուց. Նարինե Դիլբարյան
18:37 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը
00:10 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում բոլոր դասախոսներին նախազգուշական դասադուլ իրականացնել մինչև դեկտեմբերի 11-ը
23:30 03/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ներկա պահին ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58, ուսուցիչների՝ 72%֊ը
21:54 03/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանցիների դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը. ԱՀ ՄԻՊ
10:48 03/12/2020  |  ՄեկնաբանությունՆերկայացվել է էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ դաժանությունների վերաբերյալ ՄԻՊ-երի 5-րդ զեկույցը
21:21 02/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայ գերիները ենթարկվել են բռնության և նվաստացման. «Human Rights Watch»
18:09 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը
19:16 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Արխիվ

[]