ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող Փաշինյանը հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան 12/05/2020 17:39 | ԼՐԱՀՈՍ
«Մենք երբեք չենք հաշտվի այն եռակողմ համաձայնագրի հետ, որ ձևակերպված է որպես հայտարարություն, բայց դա աշխատում է դե ֆակտո և չենք կարող փոխել և հրաժարվել դրանից»,- ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ներկայացնելով նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը։
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կնշանակի նաև խռովություն ՌԴ խաղաղապահ զորքերի հետ։
«Հիմա Նիկոլի շնորհիվ այդպիսի վիճակ չունենք, նույնիսկ Սոթքը չենք կարողնում պահել։ Այդ պայմանագիրը բացթողումներ ունի և այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին։ Նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը ի օգուտ Հայաստանի դարձնել»։
Վազգեն Մանուկյանը նշեց,որ թվարկվող բոլոր խնդիրները պետք է լուծվեն զուգահեռ։ Երկրորդ հարցը՝ անվտանգությանն է վերաբերում։
«Նորից պետք է վերականգնել բանակը, բանակի մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ։ Անվտանգության մեջ մտնում է նաև հատուկ հարաբերությունները ՌԴ-ի հետ»։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս տարածաշրջանում եթե կապված չես Ռուսաստանի հետ՝ մնում է Թուրքիան։ ՌԴ-ի հետ ունենք ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի շահ։ ՌԴ-ից բացի ունենք բազմաթիվ դաշնակիցներ, որոնց հետ պետք է վերականգնենք հարաբերությունները։
«Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք։ Նաև պետք է նորից մտնենք բանակցային պրոցեսի մեջ»։
Երրորդ հարցը՝ ամենակարևորն է և վերաբերում է անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհված ազատամարտիկների հարցին։
«Ամենակարևոր հարցերից մեկն էլ մեր անհետ կորած զինվորների, գերիների, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու խնդիրն է։ Կարևոր է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը։ Հայաստանում աշխատում են արտաքին ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք։ Գլխավոր խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա պետք է հեռանա, թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Եթե շարժումը չհաղթի, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ «Այս շարժումն այն ճանապարհն է, որ իրեն հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,- հայտարարեց Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը ասաց, որ մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, ավելի միասնական պիտի լինենք։
«Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը։ Կարճ ժամաանակում մենք պետք է նորից ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, հավատանք մեր ուժերին, գնանք առաջ,- եզրափակեց գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից