Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման 12/04/2020   14:16  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ  Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու և մեր համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու հերթական հնարավորության համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել հեռավար ռեժիմով մեր հանդիպումը նախապատրաստելու և այս ծանր իրավիճակում Հանձնաժողովի կողմից կատարված կարևոր աշխատանքի համար:

Համավարակը նշանակալի մարտահրավերներ է ստեղծել բոլորիս համար: Այնուամենայնիվ, այսօր մենք կարող ենք վստահորեն պնդել, որ այն չի ազդել մեր Միության աշխատանքի արդյունավետության վրա:

Հուսով ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հետագա համաձայնեցված գործողությունները մոտ ապագայում կհանգեցնեն դրական արդյունքների: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը և ծագած դժվարությունները հաղթահարելու ջանքերի համախմբումը լրացուցիչ հիմք կծառայեն մեր միավորման շրջանակում ինտեգրման գործընթացները խորացնելու համար:

Բոլորիս համար այս դժվար ժամանակաշրջանում չափազանց կարևոր է գտնել բոլոր զգայուն հարցերի փոխընդունելի լուծումներ: Մեզ համար հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը:

Հայաստանի համար այս տարին, բոլորիդ հայտնի պատճառներով, հատկապես բարդ էր: Բայց մենք չենք դանդաղեցրել համագործակցության մասնակցության տեմպերը և ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր ինտեգրացիոն տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացներում:

Պետք է նշեմ, որ այս օրերին մենք լիովին զգացել ենք մեր ընկերների աջակցությունը: Մենք երախտապարտ ենք այն անգնահատելի օգնության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը մեզ ցուցաբերեց համավարակի դեմ պայքարում և այս տարի մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու գործում:

Հարգելի գործընկերներ,

Հանդիպման օրակարգի վերաբերյալ կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա․ հայկական կողմն առաջնահերթություն է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծի լիարժեք իրականացումը:

Այս փաստաթուղթը նպատակաուղղված է անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մերձեցմանը, տնտեսական համագործակցության ոլորտների ընդլայնմանը, Միության կարգավորող ոլորտի և ինստիտուտների բարելավմանը:

Այդ փաստաթղթում նշված առանց խոչընդոտների, թերությունների և սահմանափակումների ընդհանուր շուկաների ձևավորման մեխանիզմները կարևոր գործոն են հանդիսանում չորս ազատությունների գործնական հաստատման և մեր երկրների ազգային տնտեսությունների համագործակցության ու մրցունակության մակարդակի բարձրացման համար: Փաստաթղթի իրագործումը կծառայի աշխարհում Միության հեղինակության ամրապնդմանը և, անկասկած, կնպաստի նրա ներդրումային և նորարարական գրավչության աճին:

Միության անդամ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը մեզ համար մնում է կարևոր սկզբունքային հարց: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ:

Այս առումով, մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման և տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում:

Մենք կարևորում ենք ընդհանուր գազի շուկայի ձևավորման խնդրի միասնական լուծման որոնման և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ:

Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ստեղծումն է: Այս ոլորտում գործողությունների ծրագրի հաստատումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Նախատեսվող միջոցառումների համատեքստում կարևոր է ԵԱՏՄ շրջանակում մշակել և կնքել միջազգային համաձայնագիր շինարարության ոլորտում առաջատար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ:

Եվ վերջում կցանկանայի անդրադառնալ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքների և ծառայությունների սակագնային արտոնություններ տրամադրելու  խնդրին: Անհրաժեշտ եմ համարում անհապաղ վերանայել սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը: Այն պետք է կազմել մեր կողմից իսկ կազմված չափանիշներին համապատասխան:

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Եզրափակելով ելույթս՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի՝ ակտիվ համագործակցության պատրաստակամությունն ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը, և կոչ անել աջակցել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը ճշգրտելու մեր նախաձեռնությանը` համաձայն Միության իրավական նորմերի պահանջների:

Հաշվի առնելով, որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլորին ակտիվ համագործակցության համար և մաղթել ամենայն բարիք: Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:53 04/12/2020  |  ՎերլուծություններՊետական անգործություն՝ Գերագույն գլխավոր հրամանատարից մինչև իրավապահ մարմիններ՝ ՔԿ, ՀՔԾ, Դատախազություն
13:40 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍ256.000 դրամի չափով աշխատավարձ՝ շաբաթվա օրերը ճիշտ դասավորելու համար. վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել
12:24 04/12/2020  |  ՔաղաքականՓաշինյանն ուզում է հրաժարական տալ Ամանորի տոներից հետո. Արման Վարդանյան
23:46 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎազգեն Մանուկյանի թեկնածությունը նշանակում է կայուն, տրամաբանված քաղաքական գործընթացներ և երկրի դուրս բերում ցնցումային զոնայից և փրկություն՝ այս ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակից. Գևորգ Գևորգյան
23:03 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴավաճանը դռնեդուռ ընկած ավտանգության երաշխիքներ է խնդրում բոլորից, թե՛ ներսում, թե՛ դրսում. Արթուր Ղազինյան
22:10 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյո, ես Վազգեն Մանուկյանի ֆանատը չեմ, ու դա է դարձնում իրեն իմ ու երկրի համար լավագույն վարչապետացուն. Աշոտյան
21:22 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԷդմոնը փորձում է «բոլորի համար ընդունելի թեկնածու» դառնալով իշխանության գալ. Կարեն Վրթանեսյան
20:58 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Երկրի Սահմանադրական կարգը տապալած «սկզբունքային» և «արժեքահեն» Էդմոն Մարուքյանին կարելի՞ է վստահել երկրի ղեկը». Ռոբերտ Հայրապետյան
20:33 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի և կրի իր պատիժը՝ ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն». Արծվիկ Մինասյան
20:26 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին. Բագրատյան

Արխիվ

[]