ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Էդմոն Մարուքյանը շարունակում է ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին».Անդրանիկ Թևանյան 12/04/2020 16:02 | Հարցազրույց
Հայաստանի Հանրապետությունում անիշխանություն է: Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, անգամ, վտանգված են մնում ինչպես Արցախի հայկական հատվածն, այնպես էլ Հայաստանի հարավային սահմանները: Թշնամին շարունակում է տարածքային անտրամաբանական պահանջներ ներկայացնել՝ արդեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, իսկ Արցախում չեն դադարում նոր գերեվարվածների վերաբերյալ ահազանգերը: Այլ կերպ ասած, նվաստացուցիչ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Արցախը դարձել է Ալիևի բանտը, իսկ Հայաստանին նա սպառնում է վերջնական ոչնչացմամբ:
Այս և անվտանգային հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի հետ:
–Պարոն Թևանյան, մինչ ես պատրաստվում էի զանգահարել ձեզ, տեղեկություն տարածվեց այն մասին, որ Քաշաթաղից քաղաքացիական անձ է գերեվարվել: Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ կապիտուլացիայի նվաստացուցիչ համաձայնագրի կետերը պարտադիր են միայն հայկական կողմի համար, մինչդեռ Ադրբեջանը կարող է և թույլ է տալիս իրեն անել այն, ինչ ցանկանում է՝ ընդհուպ մինչև տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ: Ի՞նչ է կատարվում մեր երկրում:
–Քանի դեռ Հայաստանում բառացիորեն անտերություն է տիրում, մենք և´ Արցախի, և´ Հայաստանի վերաբերյալ ամենաանսպասելի զարգացումների ականատեսն ենք լինելու: Երկրին տեր է պետք, այսինքն՝ իշխանություն, ինչը մենք հիմա՝ պետության համար այս վատթարագույն իրավիճակում, չունենք: Երկրի ներսում ոչ մի ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացվում, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է բացառապես իր անձնական և աթոռակռվի խնդիրներով: Նույն պատկերը նաև Արցախում է, որովհետև այնտեղ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի հաճախորդն է ներկայացված: Ե´վ ինքը և ´ Արայիկ Հարությունյանը, որպես այդպիսին՝ անգործունակ են:
–Խոսելով Հայաստանի վտանգված տարածքային ամբողջականության մասին, ամենավերջին տեղեկություններով, երեկ ադրբեջանական զինված ուժերից ինչ–որ ներկայացուցիչներ հայտնվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի մերձակայքում և տարածքային որոշակի պահանջներ ներկայացրել այնտեղ ապրող մարդկանց: Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն:
– Ինչո՞ւ միայն Տեղ գյուղի հետ կապված, Վարդենիսը, Սոթքը նույն իրավիճակում են հայտնվել: Առհասարակ, վտանգված են Ադրբեջանին սահմանամերձ կարգավիճակում հայտնված Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերը, Սյունիքի մասին էլ չեմ խոսում: Վաղը մենք կարող ենք լրջագույն խնդիրներ ունենալ նաև Մեղրու ճանապարհահատվածի հետ: Երբ լսում ես Ալիևին, նա հայտարարում է, որ այդ ճանապարհահատվածում իրենք պատրաստվում են կոմունիկացիոն ինչ-որ ծրագրեր իրականացնել և հեգնանքով ավելացնում է՝ եթե Հայաստանն ուզում է, կարող է միանալ ծրագրին: Ի պատասխան թշնամու այսօրինակ լկտի պահվածքին, այստեղից որևէ ռեակցիա չի հնչում և, փաստորեն, ստացվում է, որ, ըստ էության, լռությունը դառնում է համաձայնության նշան: Այսքանից հետո բազմաթիվ հարցեր են առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները հասարակությունից ինչ–որ բաներ չի՞ թաքցնում, կամ, արդյո՞ք այդ իշխանությունն, ընդհանրապես տիրապետում է իրավիճակին, թե՞ ոչ: Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում անիշխանություն և բացարձակ անտերություն է տիրում, ինչը երկար ձգվել չի կարող: Այս իրավիճակը պետք է արագ փոփոխվի, որովհետև սա ակնհայտ կերպով տանում է ուղիղ պետականության կորստի:
– Այս իրավիճակից բխող ամենատրամաբանական հարցը՝ ինչո՞ւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի հեռանում:
–Կարծում եմ՝ նա առաջին հերթին վախենում է, հետո, երևի, նրան չափազանց շատ է դուր եկել լափամանը, որը նախկինում ինքն այդքան մեծ սիրով քննադատում էր: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը դարձել է բոլոր այն արատների մարմնացումը, որի համար ինքը նախկինում քննադատում էր նախկիններին:
–Երեկ ԼՀԿ-ն հայտարարեց, որ ունի ընդդիմության իր սեփական թեկնածուն և դա Էդմոն Մարուքյանն է: Ինչպե՞ս կարելի է բնորոշել այսպիսի իրավիճակում ԼՀԿ-ի նմանօրինակ վարքը, երբ, արդեն իսկ հայտարարվել էր քաղաքական 17 ուժերի միասնական թեկնածուի անունը, որը Վազգեն Մանուկյանն է:
– ԼՀԿ-ն իրեն պահում է նույն ոճով, ինչպես միշտ է եղել: 2018 թվականին նրանք անուղղակի կերպով աշխատում էին նախորդ իշխանությունների օգտին՝ առաջարկելով գնալ, այսպես կոչված, երրորդ ճանապարհով, հիմա էլ նույն կերպ աշխատում է օրվա իշխանությունների օգտին: Այլ կերպ ասած, Էդմոն Մարուքյանը ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին: Սա շատ գռեհիկ քաղաքական առևտուր է, ուրիշ ոչինչ:
-Հայտնի՝ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո օր չկա, որ թշնամին այս կամ այն կերպ ծաղր ու ծանակի չենթարկի ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին: Դա հաճույքով անում է նաև Ադրբեջան ղեկավարը, ծաղրը հասցնելով անձնական էպիտետին մակարդակին, բնորոշելով Նիկոլ Փաշինյանին՝ խեղկատակ, ծաղրածու և այն: Առնվազն հարց է ծագում՝ ինչո՞ւ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքում թշնամու նվաստացուցիչ ծաղրանքներին:
-Եթե հիշում եք, Փաշինյանն, ի սկզբանե, բացառապես դրական էպիտետներով էր բնութագրում մեր թշնամուն՝ կիրթ, կառուցողական և այլն: Կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի լռության հետևում հիմա պարտվածի կոպլեքսն է աշխատում, կամ էլ՝ Ալիևն այս մարդու մասին փաստացի տեղեկություններ ունի, որոնց հրապարակայնացումից վախենում է Փաշինյանը: Եթե հիշում եք, սեպտեմբերին՝ պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարցազրույց է տվել, որում խոսել է Ալիևին վերաբերող ինչ–ինչ գաղտնիքների մասին, սակայն, այդ բացահայտումներով առլեցուն հարցազրույցն այդպես էլ օդում կախված մնաց՝ պատճառաբանելով պատերազմական վիճակը: Մեծ իմաստով, Ալիևի նվաստացուցիչ ծաղրանքներին լռելու Նիկոլի վարքն արժանապատվության իսպառ բացակայության արդյունք է նաև: Ի վերջո, մեկ անգամ չէ, որ այս մարդն ապացուցել է՝ ինքը պարզապես զուրկ է արժանապատվության զգացումից: Ես անընդհատ շեշտում եմ՝ այս մարդու արագ հեռացումը ոչ միայն կարևորագույն նախապայման է՝ մեր պետության անվտանգային հարցերի համար, այլ նաև՝ արժանապատվության և բարոյականության խնդիր: Հայաստանի կամ նրա ղեկավարի հասցեին երբևէ ոչ ոք և ոչ մի առիթով նմանատիպ ծաղր չի հնչել: Մենք, փաստացիորեն, ծաղրի առարկա ենք դարձել և, առավել ցավալին այն է, որ մեզ ծաղրում է թշնամին:
-Ինչպե՞ս եք վերաբերում ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրության փաստին:
–Վազգեն Մանուկյանը ոչ միայն ընդդիմության ընդունելի թեկնածուն է, այլ նաև հանրության տարբեր շերտերի կողմից՝ այս պահին ամենանախընտրելի քաղաքական գործիչը: Շատ լավ է, որ ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր հայտարարի են եկել: Հաշվի առնելով Վազգեն Մանուկյանի անցած քաղաքական ճանապարհն ու անձնային հատկանիշները, համեմատության եզրեր անգամ չկան այսօրվա վարչապետի հետ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Վազգեն Մանուկյանը ժամանակավոր ղեկավար է լինելու, հետագայում հանդես է գալու որպես ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխավոր, երաշխիքներից մեկն էլ այն է, որ ինքն անձամբ որպես թեկնածու չի մասնակցելու այդ ընտրություններին և հետագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին, այլ կերպ ասած, ինչ–որ առումով ինքը հիմա ստանձնում է քաղաքական հարվածներն իր վրա վերցնող և հասարակությանը հաշտեցնելու ու իրավիճակը կայունացնող միջնորդ, ես ինքս պատրաստ եմ անել ամեն ինչ՝ նրան սատարելու համար: Հետևաբար, շատ դրական եմ ընդունել Վազգեն Մանուկյանի՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի ընտրությունը:
-Պարոն Թևանյան, կհեռանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը և ինչպե՞ս նա կհեռանա:
- Կամ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, կամ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունենա: Այլ ճանապարհ չկա:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ