ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բռնել է Հայաստանի Հանրապետության անկախության կորստի ճանապարհը». Բագրատ Եսայան 12/04/2020 17:37 | Հարցազրույց
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը երեկ ԱԱԾ-ում է եղել: Այցի պատճառների և դրա մանրամասների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է վերջինիս հետ.
–Պարոն Եսայան, երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ դուք կրկին ԱԱԾ-ում եք եղել: Ո՞րն էր այդ կառույց՝ ձեր հերթական այցի պատճառը:
– ԱԱԾ-ի կողմից տարածված վերջին տեսանյութի մեջ հստակ փորձ է արվում նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը տեղի ունեցող անկարգությունները կապել քաղաքական ուժերի հետ: Տարածված հաղորդագրության մեջ, թեև իմ անունը չի տրվում, բայց հստակ ցուցադրվում է իմ լուսանկարը: Ակնհայտ էր, որ փորձ է արվում այդ ողջ անկարգություններն ինչ – որ կերպ կապել իմ անվան հետ՝ իբրև թե ես եմ կազմակերպել Կառավարության և Ազգային Ժողովի շենք ներխուժելու գործողությունները, ինչպես նաև՝ մասնակցել եմ ներսում պետական գույքի ոչնչացման, ավտոմեքենաների գողության և այլ անկարգությունների: Այդ տեսանյութում ասվում էր նաև, որ, իբր հետախուզական միջոցառումներ են կազմակերպվում և այլն: Որպես փնտրվող «հանցագործ» որոշեցի ինքս ներկայանալ ԱԱԾ և պահանջել, որպեսզի ինձ ներկայացվեն այն հիմքերը, որով փաստացի մեղադրանք էր ներկայացվում իմ անձին: Այդ գիշերվա դեպքերի առնչությամբ ես, որպես վկա, արդեն մեկ անգամ հարցաքննվել եմ ԱԱԾ-ում: Իմ պահանջն էր՝ եթե կա ինձ առաջադրված մեղադրանք, որից ես բնականաբար տեղյակ չեմ և, եթե կան ապացույցներ, ապա իրենք պարտավոր են դրանք ներկայացնել ինձ: Կրկին հարցաքննություն կազմակերպվեց և, ի զարմանս ինձ, ԱԱԾ-ում քննիչի կողմից ինձ տրվեցին նույն հարցերը, որոնք ես ստացել էի առաջին հարցաքննության ընթացքում: Ըստ էության, ոչ մի նոր բան չավելացավ այս ամենին, այսինքն, պարզ էր, որ սա խիստ ձևական բնույթ էր կրում, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ԱԱԾ-ն՝ փորձ անելով վերոհիշյալ դեպքերը կապել քաղաքական ուժերի հետ, կատարում է հոգեպես անհավասարակշիռ անձի՝ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող պետական դավաճանի հերթական քաղաքական պատվերը:
–Նույն մարդը, ում հրաժարականի պահանջն են ներկայացնում քաղաքական մեծ թվով ուժեր ու հասարակության լայն շերտերը, համառորեն չի պատրաստվում հեռանալ պաշտոնից, մինչդեռ խայտառակ կապիտուլացիայի ակտի ստորագրումից հետո, բոլոր տեսակի զարգացումները հուշում են, որ նա պետք է վայր դներ իր լիազորությունները: Ինչպե՞ս կարելի է բացատրել կապիտուլյանտ վարչապետի նմանօրինակ վարքը, հատկապես, երբ երկրում, արդեն տևական ժամանակ, անիշխանություն է:
–Իսկապես, ամենավտանգավորը, որ հիմա սպառնում է մեր երկրին՝ բացարձակ անիշխանությունն ու պետականության կորուստն է: Այս պայմաններում, երբ պետական դավաճանն իր մարմնի բոլոր մատներով կառչել է վարչապետի աթոռից, երկիրն ուղղակի որևէ ձևով չի կառավարվում, պետական համակարգն ամբողջովին պարալիզացված է: Արդեն մի քանի շաբաթ է գերատեսչությունները որևէ գործ, վստահ եմ, չեն կատարում և, ի վիճակի էլ չեն կատարել, փոխարենը, պետական ողջ համակարգում աշխատում են միայն ուժային երկու կառույցները՝ Ոստիկանությունն ու Ազգային Անվտանգության Ծառայությունը: Այս ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է, արտասովոր ոչինչ չի պատահել և, որ ինքը վերահսկում է իրավիճակը: Երկրում այլևս մարդ չի մնացել, որ չպահանջի սրա հրաժարականը՝ սկսած նախագահից, վերջացրած արդեն մի շարք բարձրաստիճան դիվանագետներով: Ստացվում է՝ այն, ինչ ինքը 2.5 տարի առաջ ասում էր Սերժ Սարգսյանին, այսօր ամբողջովին վերաբերում է իրեն՝ Նիկոլ, քեզ սխալ են զեկուցում, հանրապետությունում իրավիճակ է փոխվել, որին դու չես տիրապետում:
– Արդեն ակնհայտ կերպով վտանգված են նաև Հայաստանի Հանրապետության սահմանները, մասնավորապես հարավային սահմաններում թշնամին տարածքային ոտնձգություններ է սկսել: Անվտանգային առումներով՝ ի՞նչ է առաջիկայում սպասվում Հայաստանի Հանրապետությանը:
–Փորձելով ցույց տալ, թե ինքը տիրապետում է իրավիճակին, Արցախի հանձնումից հետո, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բռնել է Հայաստանի Հանրապետության անկախության կորստի ճանապարհը: Որպես այս ամենի արդյունք, մենք ոչ միայն տարածքային կորուստներ կունենանք, այլև կկորցնենք նաև Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ուշադրություն դարձրեք՝ հարևան երկրի ղեկավարը, ով խայտառակ պարտվողական համաձայնագրի ստորագրումից հետո մշտապես ծաղրում է հոգեպես անհավասարակշիռ այս անձին, ուղղակի կերպով այս ու այն կողմ հրավերներ է ուղարկում՝ համատեղ կարգով օգտագործելու, կոմունիկացիաներ հաստատելու Հայաստանի հարավային տարածաշրջանի՝ Սյունիքի ավտոճանապարհներ առնչությամբ, որոնք նույն համաձայնագրի կետերից մեկով՝ նվիրվել են թշնամուն: Իր այս պլանների իրականցման վերաբերյալ նա նույնիսկ հարկ չի համարում հարցնել ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, իսկ իր սեփական ձևակերպմամբ՝ Հայաստանի խեղկատակ ղեկավարի կարծիքը:
- Ինչո՞ւ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքում թշնամու այսօրինակ նվաստացուցիչ ծաղր ու ծանակին:
-Չէի ցանկանա մեկնաբանել այս հարցը, թեև այստեղ մի կանոն է գործում՝ լռությունը համաձայնության նշան է: Հավանաբար, Փաշինյանը համաձայն է Ալիևի կողմից իր հասցեին հնչող անարժանապատիվ ծաղրանքի հետ: Այլ բացատրություն սրան, իմ կարծիքով, ուղղակի չկա:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից