ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը. քաղաքագետ 12/04/2020 19:40 | ԼՐԱՀՈՍ
Հանրային տրամադրություններն այնպիսին են, որ մեր ժողովուրդը այլևս չի հանդուրժում դավաճան Փաշինյանի ղեկավարությունը,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Անդրադառնալով Վազգեն Մանուկյանին՝ Հայրենիքի փրկության շարժման թեկնածու առաջադրմանը՝ քաղաքագետը նկատեց, որ քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնության համար Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ընդունելի է, հետևաբար համախմբում «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում արդեն տեղի է ունեցել։
«Դժվար է գտնել մեկ այլ թեկնածու, որին աջակցեն միանգամից այսքան ուժեր:Սա ինքնին նշանակում է որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը ճիշտ է: Այս պահին մեր երկրի առջև կան չափազանց շատ մարտահրավերներ, պետական կառույցները չեն գործում, պետությունը պարալիզացված է, բանակը և տնտեսությունը քայքայված, այս ամենից զատ առկա են նաև թշնամու պարտադրանքներ, որոնք օր օրի ավելի խիստ ընդգծված են դառնում, իսկ Հայաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստում:Կապիտուլյացիա ստորագրած երկրում վարչապետ լինելը հեշտ չի լինելու, ով էլ լինի, բայց կարևոր է որ թեկնածուն ունենա ճգնաժամային իրավիճակում կառավարման փորձ, իսկ Վազգեն Մանուկյանն ունի այդ փորձը»,-ասաց քաղաքագետը՝ վստահություն հայտնելով, որ վերջինս միանշանակ նա ի վիճակի է լինելու շատ բաներ շտկել:
Քաղաքագետի դիտարկմամբ՝երկրի համար լավագույն տարբերակը կլինի, որ վարչապետը առանց խոչընդոտներ ստեղծելու հրաժարական ներկայացնի, այնուհետև ԱԺ-ն ընտրի ժողովրդի և «Հայրենիքի փրկության շարժման» կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին.
«Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը հայ ազգի նկատմամբ, որովհետև ամեն ինչ քանդելուց հետո, ըստ էության, քանդելու են նաև նորմալ ղեկավար ընտրելու հնարավորությունը:Հանրությունը պետք է գիտակցի, որ սա իսկապես կլինի երկրորդ դավաճանություն՝ նույնքան վտանգավոր և ցավալի հետևանքներով, որքան եղել է առաջին դավաճանությունը: Առաջին դավաճանության դեպքում մենք կորցրել ենք Արցախը, երկրորդի արդյունքում կարող են կորցնել նաև Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, քանի որ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ ժողովուրդը այլևս չի հանդուրժում նրա ղեկավարությունը:
Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում ԼՀԿ-ի քաղաքական կոնսենսուսից առանձնանալու և առանձին թեկնածու առաջադրելու քայլը, քաղաքագետը պատասխանեց.
«Ցանկացած քաղաքական ուժի գործողություն պետք է դիտարկել երկու առումով՝որքանով են նպաստում ճգնաժամերը հաղթահարելուն և որքանով են նպաստում նոր ճգնաժամեր ստեղծելուն:Եթե ողջ քաղաքական դաշտը որպես թեկնածու ընտրել է Վազգեն Մանուկյանին և կոնսոլիդացվել են նրա շուրջ, դրան զուգահեռ ինչ-որ այլ բան նախաձեռնելով, ԼՀԿ-ն ինքն իրեն հակադրում է համընդհանուր կոալիցիային՝ մաս կազմելով Փաշինյանի դավաճանական թիմին:Ընդհանուրին չմիանալու, ջանքերը չհամատեղու բոլոր գործողությունները կարելի է դիտարկել դավաճանական իշխանությանը մատուցված ծառայություն»,-նկատում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նաև հույս հայտնեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը պետության առջև և ճիշտ որոշում կկայացնեն.
«Հիմա նոր վարչապետ ընտրելը արդեն քաղաքական հարց չէ, այլ ազգային կարևորության հարց է:Բոլորը պետք է գործեն որպես հայրենիքի և ժողովրդի առջև պատասխանատվություն ստանձնած և այդ պատասխանատվությունը կրող գործիչներ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե ընդդիմության քայլերը խոչընդոտում են գերիների վերադարձի գործընթացին, քաղաքագետը որակեց մարդկանց զգացմունքների վրա ազդելու փորձ.
«Նիկոլ Փաշինյանը ստում է,ինքը որևէ գործ չի անում գերիներին վերադարձնելու համար, նա ոչ մի բան չի անում նաև վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ առողջական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:Նիկոլ Փաշինյանը բացարձակ ոչինչ չի անում որպես երկրի ղեկավար, նա բացառապես զբաղված է իր իշխանությունը պահելու խնդրի լուծմամբ , նա ողջ պատերազմի ընթացքում և հիմա էլ չի բացվել մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելով, միայն փորձել է պահպանել իր իշխանությունը»,-զրույցի վերջում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ