ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն սպառիչ տեղեկատվություն չի տրամադրում հայ ռազմագերիների վերաբերյալ. Կիրակոսյան 12/03/2020 18:01 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի կառավարությունը չի շտապում կատարել ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումները ու տեղեկատվություն չի տրամադրում հայ ռազմագերիների վերաբերյալ։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվություն է տրամադրվել 9-ից 5-ի մասին, մնացած 4-ի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու մասին և կրկին պահանջել է՝ վերջնաժամկետ սահմանելով մինչև դեկտեմբերի 4-ը։
Ադրբեջանի կառավարությունը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել՝ տեղեկություն չտրամադրելու վերաբերյալ, իսկ տեղեկություն տրամադրելու ժամկետների երկարացնելու պատճառաբանությունը եղել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչի վերաբերյալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն իր անհամաձայնությունն է ներկայացրել՝ նշելով, որ զարմանալի է, որ ՄԻԵԴ-ն ընդունել է այդ պատճառաբանությունը և երկարացրել ժամկետները։
Կիրակոսյանը նշեց, որ չի կարող ասել՝ արդյոք միտում կա, թե ոչ, բայց պատճառները կարող են շատ լինել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել ութ հայ ռազմագերիների վերաբերյալ։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը դիմումներ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով անհապաղ միջոց կիրառել և տեղեկություն տրամադրել՝ անձանց որպիսության և առողջական վիճակի, գտնվելու վայրի և պահման պայմանների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր անհրաժեշտ տեղեկությունը՝ վերջնաժամկետ սահմանելով մինչև հոկտեմբերի վերջը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, խախտելով պահանջները, անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրել։
Նշենք, որ բացի նշված 9 հայ ռազմագերիների վերաբերյալ դիմումներից, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը ևս դիմումներ է ներկայացրել։ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն արդեն ՄԻԵԴ է ներկայացրել առնվազն 19 հայ ռազմագերու վերաբերյալ դիմումներ, մոտ 30 ռազմագերու մասին դիմումներ են ներկայացվել նաև իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի կողմից։ Կիրակոսյանը հայտնեց, որ 10 ռազմագերիների վերաբերյալ ներկայացված դիմումներով ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակ է տվել՝ տեղեկատվություն տրամադրելու համար։ Բացի դա՝ օրերս նոր դիմումներ ևս ներկայացվել են՝ անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ և տեղեկություն տրամադրել՝ անձանց որպիսության և առողջական վիճակի, գտնվելու վայրի և պահման պայմանների մասին։ Ինչ վերաբերում է միջպետական գանգատին, ապա Կիրակոսյանը հայտնեց, որ այն ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ։ Շուրջ 44 օր տևած պատերազմից հետո նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է ստորագրել՝ համաձայնելով Արցախի փաստացի կապիտուլյացիային, Ադրբեջանին տալով Արցախի մեծ մասը՝ հայկական կողմին թողնելով միայն մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից որոշ տարածքներ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից