ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապանի 11 գյուղական բնակավայր դարձել է Ադրբեջանին սահմանակից. Խնդիրների առջեւ են կանգնում ֆերմերները, հողօգտագործողները 12/02/2020 14:28 | ԼՐԱՀՈՍ
Արցախյան պատերազմի հետևանքով Կապան համայնքի 11 գյուղական բնակավայր մոտեցել է Ադրբեջանի հետ սահմանին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ նշելով. «Կաղնուտ, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Սյունիք Սովխոզ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրերը։ Կապան համայնքն ունի սահմանամերձ տասնմեկ բնակավայր, և գրեթե բոլորն էլ արդեն մոտեցել են Ադրբեջանի սահմանին։ Ամենամոտ գտնվողը Ներքին Հանդն ու Դավիթ Բեկն են՝ 2-3 կմ է դարձել հեռավորությունը»,- ասաց համայնքապետը։
Ըստ նրա՝ խնդիրներ են առաջանալու որոշ առումով արոտավայրերի և հողերի օգտագործման հետ կապված։ Շատ գյուղացիներ օգտվում էին նախկինում թշնամու վերահսկողությունից դուրս գտնվող արոտավայրերից, հողերից ու անտառներից, հիմա դա գրեթե անհնար է դառնալու։
«Բնականաբար արոտավայրերի կրճատումը խնդիր է առաջացնելու անասնապահության հետ կապված, ինչպես նաև խոտհարքների։
Անտառների կրճատման հետ կապված, խնդիրներ կլինեն նաև կոմերցիոն նպատակներով փայտահատման աշխատանքների մասով, սակայն չեմ կարծում կենցաղի՝ ջեռուցում ապահովելու համար խնդիրներ առաջանան»,- ասաց Փարսյանը։
Հարցին՝ կա՞ն տարածքներում մշակութային օջախներ կամ գործարաններ նշեց՝ ոչ նշանակալի։
«Մեկ-երկու փոքր բաներ կան՝ ավազապոչային խառնուրդի դուրս բերման, փոքր մասշտաբներով հանքաքարերի ձեռքբերման հետ կապված, բայց փոքր են ու տնտեսության վրա մեծ ազդեցություն չունեցող»։
Տնտեսվարողները, որոնք խնդիրների առաջ են կանգնելու՝ փոխհատուցման մասին դեռ տեղյակ չեն, համայնքն էլ այդ հարցերին չի կարող պատասխանել, խնդրեցին դիմել կառավարություն։ Փաստացի 11 համայնքի բնակիչներն ապրելու են առանց անվտանգության գոտու, որքանով են բնակիչները ապահով, Փարսյանը նշեց, որ կազմակերպվում է նրանց անվտանգությունը։
«Արդեն իսկ դիրքավորված ենք, դիրքերում կանգնած են թե գյուղացիները, թե կապանցիները, նաև պաշտպանության նախարարության կանոնավոր բանակը»։
Անդրադառնալով Կապանի օդանավակայանին՝ համայնքապետ Գևորգ Փարսյանը հավելեց, որ որևիցե վտանգ չի սպառնում, քանի որ սահմանային դիրքերը օդանավակայանից շատ հեռու են․ «Ներկա դրությամբ այն բնագիծը, որ մենք զբաղեցրել ենք, գտնվում է օդանավակայանից տասնյակ կիլոմետրեր հեռու»,-ասաց նա։
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ մինչև այս պատերազմը այդ սահմանամերձ բնակավայրերում դիրքեր չեն եղել, և պատերազմի ժամանակ են կահավորվել հայկական դիրքերը
«Մեր մոտ սահմանագծի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ես չգիտեմ ինչ փոփոխություն է սպասվելու, ասում եմ այն վիճակը, որն այսօր կա, հետո ինչ է լինելու՝ կներեք չեմ կարող պատասխանել»։
Կապանը, Գորիսը և Տող համայնքը նախկինում սահմանամերձ էին Արցախին, հիմա սահմանամերձ են դառնում Ադրբեջանին։ Այստեղ ևս առաջացել են սոցիալ-տնտեսական խնդիրներ։
«ԱՀ Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը ՝ Կովսականի ենթաշրջանում Սյունիքի մարզի բավականին թվով ֆերմերներ իրականացնում էին տնտեսական գործունեություն։ Այդ թվում նաև ԱՀ բավական թվով ֆերմերներ, Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ համայնքից, Տեղ համայնքի բնակավայրերից բավականին մեծ քանակությամբ ֆերմերներ պահում էին մանր, խոշոր եղջերավոր անասուններ ու դաշտավարությամբ էին զբաղվում, փաստացի արդեն չեն կարող զբաղվել»,- ասաց Մարտիրոսյանը, որը ևս դժվարացավ ասել, թե ինչպես է կատարվելու բնակիչների փոխհատուցումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից