ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրում ստեղծված քաոսից դուրս գալու ուղին. Արծրուն Պեպանյանը համոզված է՝ «նրանք, ովքեր երկիրը կվերափոխեն, ընտրություններով չեն կարող իշխանության գալ» 12/02/2020 21:28 | Քաղաքական
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը համոզված է՝ այսօր էլ մեր ժողովուրդը փնտրտուքի մեջ է, այսօր էլ մարդիկ տագնապած՝ քաոսից ելք են որոնում, բայց և շարունակում են ընթանալ մանկամտային ուղիով՝ անկարող լինելով տեսնել երկիրը քաոսի մեջ պահող իրական պատճառը: Մեր քաղաքական գործիչներն ու ժողովրդի բողոքող հատվածը սիրում է ընթանալ մանկամտային ուղիով՝ թյուրիմացաբար մտածելով, թե ամենի մեղավորը տվյալ պահի իշխանավորներն ու նրանց հեռացումով վատ երևույթները կվերանան: Այսօր, ինչպես երբեք, ակնհայտորեն ու ցցուն երևում է ժողովրդի մենթալիտետի գերխաթարված լինելը, ակնհայտորեն երևում է, որ այդ մենթալիտետն այդպես էլ չի ստեղծել պետական ինստիտուտներ: Ու չի ստեղծի՝ ում էլ բերեք իշխանության: Պահը ճակատագրական է, նկատում է քաղաքական վերլուծաբանը, հին սխալները կրկնելու, տրորված ու անդունդ տանող հին արահետներով գնալու իրավունք այլևս չունենք: Արծրուն Պեպանյանը ելքեր է առաջարկում՝ ինչպես դուրս գալ մեր երկրում ստեղծված քաոսից, ինչի շուրջ էլ կայացել է «Փաստինֆո»-ի զրույցը։
–Պարոն Պեպանյան, դուք գրում եք նոր ստեղծվող կառույցի մասին։ Ինչպիսի՞ն պետք է լինի այդ կառույցը, ի՞նչ կարգավիճակ այն պետք է ունենա։
–Ես ելնում եմ այն իրողությունից, որ մեր ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով ունի խեղաթյուրված մենթալիտետ և այդ մենթալիտետի հիման վրա ոչ միայն հնարավոր չէ ունենալ քիչ թե շատ նորմալ պետություն, այլև այդ մենթալիտետն ունեցող ժողովուրդն անգիտորեն թուլացնելու, քանդելու է իր պետությունը, հասցնելով այն կործանման: Մենթալիտետային խաթարման աստիճանն այնպիսին է, որ ամենաիդեալական իշխանությունն անգամ չի կարողանա իրականացնել ժողովրդի քայքայիչ մտածողության ամբողջական վերափոխում, քանի որ քայքայիչ մենթալիտետը նախ կդիմադրի իներցիոն կերպով, հետո իշխանության կարգավորիչ, հակաքաոսային քայլերը կհարուցեն տարբեր շերտերի դժգոհությունը, վերափոխումը կդանդաղի, գուցե նաև մարի, որից կվարկաբեկվեն իշխանությունները:
2007–ից ես մեր հանրությանը ներկայացնում եմ երկիրը քաոսից հանելու, ավերիչ մենթալիտետից աստիճանաբար ազատվելու մի տարբերակ, որի էությունը կայանում է հետևյալում.
– 1. հիմք ընդունելով այն, որ ողջ ժողովրդին միանգամից վերափոխելն անհնար է վերը նշված պատճառով.
– 2. ուրվագծվում է ապագա երկրի բովանդակությունը, ներքին օրենքները, ինքնակառավարման ու արժեքային համակարգերը՝ փոխօգնություն, սոցիալական–իրավական–բիզնես աջակցություն, արժանավորների կառավարում, ներքին արդարություն և այլ
– 3. որոնվում–հրավիրվում են մարդիկ, ում հոգեհարազատ է կամ ում համար ընդունելի է 2–րդ կետի ուրվագիծը,
-4 այդ մարդկանց ներառում են նոր ստեղծվող կառույցի մեջ, որին կարելի է կոչել Համայնք, Մեծ ընտանիք և այլն,
-5 ներգրավված մարդկանցով փորձարկվում են տեսական մտածումները, վեր են հանվում և շտկվում բացթողումները և վրիպումները,
-6 համապատասխան աշխատանքների շնորհիվ բացառվում են մենթալիտետային քայքայիչ հատկանիշների ներթափանցումը կառույց,
-7 կառույցը գործարկելուց հետո աշխատանքներ են տարվում այն ընդլայնելու ուղղությամբ՝ նոր անդամներին հատուկ վերափոխիչ դասընթացների միջով անցկացնելով ու նրանց կառույցի քաղաքացի դարձնելով,
-8 կառույցի ընդլայնմանը զուգընթաց մեծանում են կառույցի հնարավորությունները, ստեղծվում են ներքին ձեռնարկություններ ու հաստատություններ՝ այլ արժեքների հիման վրա, և կառույցի անդամը հնարավորություն է ունենում իր ժամանակը գերազանցապես անցկացնել յուրային միջավայրում,
-9 ստեղծվում են Համայնքի բջիջներ ՀՀ բոլոր բնակավայրերում և սփյուռքի օջախներում, և կառույցի անդամն ամենուր ունենում է իրեն հոգեհարազատ, քայքայիչ մենթալիտետից ձերբազատված կղզյակներ,
-10 մի որոշակի ընդլայնումից հետո կառույցը սկսում է ինքը նորմաներ, ապրելաձև հաղորդել հասարակական կյանքին,
-11, քանի որ հասարակական կյանքը խեղաթյուրված է, ապա նորմալ մարդիկ ձգտում են ներգրավվել կառույցին, որտեղ ամենը կարգավորված է,
-12 տևական ժամանակ հետո կառույցի նորմերն ու ապրելաձևը դառնում են որոշիչ հասարակական կյանքում, և հինը նահանջում է որպես ոչ պիտանի:
–Արտաքին քաղաքականության ձեր կողմից առաջարկվող մոդելն ինչպիսի՞ն է։
– Արդեն ասացի, որ ստեղծվում են Համայնքի բջիջներ նաև սփյուռքի օջախներում: Վերջնարդյունքում իրականացվելու է սփյուռքի համայնքների հզորացում, ստեղծվելու է Հայաստան կենտրոնով համաշխարհային հայկական ցանց, որը լինելու է համաշխարհային գործոն: Այդ դեպքում մենք դուրս կգանք փոքր, խեղճ եղբոր կարգավիճակից և աշխարհն էլ մեզ արդեն այլ կերպ կընկալի:
– Ո՞րն է երկիրը քաոսի մեջ պահող իրական պատճառը։
– Մեր ժողովրդի մենթալիտետը: Քանի դեռ այն չենք վերափոխել, քաոսից չենք ազատվի:
–Դուք գտնում եք, որ քաղաքական գործիչները մանկամտորոն կարծում են, թե որևէ ուժ կամ անհատ կարող է սխալ կամ ճիշտ լինել։ Ուզում եմ հասկանալ՝ դուք ղեկավարի մոդելն ընդունո՞ւմ եք, թե ոչ։ Պե՞տք է երկիրն ունենա ղեկավար և եթե այո՝ ինչպիսին պետք է լինի նա։
– Նրանք, ովքեր երկիրը կվերափոխեն, ընտրություններով չեն կարող իշխանության գալ: Մնում է ներքևից ինքնակազմակերպում–վերափոխումը: Այդ ընթացքում նաև ներդրվում–գործարկվում է կառավարման հայկական համակարգը, որում անձերի դերն էական չէ արդեն:
-Իսկ ինչպե՞ս եք դուք տեսնում երկրում խիստ խորացած բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարումը։
– Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, ապա պատրաստ կլինեինք նման վիճակին և կիմանայինք ինչպես հաղթահարել այն: Բայց... Հիմա հույսը մտահոգ էնտուզիաստների վրա է: Ինքս խոհակիցներիս հետ մտորում եմ դրա շուրջ, մոտ ապագայում քայլեր կձեռնարկենք: Այս ծանր վիճակից, բավարար խելք ներդնելու դեպքում, կարելի է գնալ դեպի մեծ վերելք: Եվ դա լինելու է:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից