ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Սաղաթելյանին զրպարտելու համար «ֆեյքերի» ֆաբրիկայի Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով. Այն կուղղվի զինվորների ապահովագրության հիմնադրամին 12/02/2020 21:05 | Քաղաքացիական իրավունք
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ընդդեմ քաղաքացի Տարոն Չախոյանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ նշելով, որ համացանցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Տարոն Չախոյանի կողմից վարվող ֆեյսբուքյան էջում և ԶԼՄ-ներում հրապարակվել են Արա Սաղաթելյանին զրպարտող և վիրավորող տեղեկություններ, ինչի առնչությամբ էլ կներկայացվի դատական հայց՝ հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջներով։
Բացի դա՝ կներկայացվի նաև գումարային պահանջ օրենքով նախատեսված առավելագույն չափով, այսինքն՝ զրպարտության համար 2 մլն դրամի չափով, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամի չափով։
«Ստացվելիք գումարները նպատակաուղղվելու են զինծառայողների հիմնադրամին։ Գումարային ակնկալիք անձամբ պարոն Սաղաթելյանը չունի։ Տվյալ գումարները նպատակաուղղվելու են հանուն զինվորների առողջության ապահովման»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին պարզ և հստակ է մտադրությունը՝ քաղաքացիական դատավարության կարգով զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելու համար հայց ներկայացնելը։ Մեկ այլ հաղորդմամբ՝ պահանջ կդրվի քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին օրակարգում կրկին հայտնվել էր «ներքին թշնամիների, դավաճանների» կեղծ թեզը՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ թիրախավորելով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Մասմավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը, որը հայտնի է որպես իշխանության «ֆեյքերի» ֆաբրիկայի «ղեկավար» ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե «Արա Սաղաթելյան» անունով էլեկտրոնային հասցեից այլ էլեկտրոնային հասցեների նամակներ են ուղարկվել՝ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ որոշակի գրառումներով։
Սաղաթելյանին վարկաբեկող Չախոյանի տարածած տեսանյութի կեղծ լինելու մասին անմիջապես հայտարարեցին նաեւ անկախ փորձագետները։ Մասնավորապես՝ Ալեքսեյ Չալաբյանը դեռեւս նոյեմբերի 9-ին հայտարարեց, որ հասարակ վերլուծությամբ արդեն պարզ է Սաղաթելյանին վերագրվող նամակների կեղծ լինելը։ « Ինչ-որ մութ, կամ ավելի ճիշտ մԱԶութ ուժեր սարքել են ներքաղաքական վիդեո, որին սկզբից ես էլ քիչ էր մնում ինքս հավատայի։ Եվ որին հավատացել են տեխնիկապես և մեդիագրագետ ֆրենդերս», - արձանագրել էր Չալոյանը ու ավելացրել. «Եթե նայենք այս հոլովակի նշված վայրկյաններին ու ուշադրություն դարձնենք նամակների ամսաթվերին, կտեսնեք սենց ամսաթվեր՝ 0:22 "5 Nov 2020, 21:03" 0:53 "We, 28 Oct, 07:23" 1:00 "2 Nov 2020, 00:49"։ Այլ կերպ ասած՝ ամսաթվերի ֆորմատը տարբերվում է, նամակից նամակ։ Gmail-ը միշտ շաբաթվա օր է դնում այստեղ, մինչ ամսաթվի մնացած մասը»։
Բացի այդ՝ Gmail-ը շաբաթվա օրը 3 տառանոց հապավումով է նշվում՝ "Wed" ոչ թե երկտառ "We" ինչպես ֆեյք վիդեոյում»։ Չկա նույն էջում, ինտերֆեյսի նույն հատվածում ամսաթիվ ֆորմատի նման անհամապատասխանության «բնական» բացատրություն, ինչից կարող ենք պնդել, որ Էջի պարունակությունը ձեռքով ձևափոխվել է։
«Ուշադիր նայեք՝ 00։15, 00։50, 00։58 վայրկյաններին տեղի ունեցող «անցումներին»։ Ամեն նամակ բացելուց, ու կտեսնեք, որ պատկերը թռնում է, նկարահանման անկյունը փոխվում է, ու ոչ էլ առանձնապես փորձել են թաքցնել մոտնաժի հետքերը։ "Пипл схавает?"»,-գրել էր Չալաբյանը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում ստուգել ովքեր և ինչ կողմերի դրդմամբ են պատերազմական իրավիճակում ներքաղաքական բախումներ հրահրում, հայերին հանում հայերի դեմ, և ովքեր էին իրականում վերջին բառերով հրապարակավ արտահայտվում երկրի ղեկավարի, առաջին տիկնոջ, իրենց զավակի և ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասին, դա վերագրելով այլ մարդու», - նշել էր նա։
«Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու», - հայտարարել է ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը` նշելով, որ իրեն վերագրվող կեղծ նամակների տարածումը հետապնդում է քաղաքական նպատակներ: Նկատենք, որ պատերազմի առաջին օրերից Արա Սաղաթելյանը գտնվում էր Արցախում։
Արա Սաղաթելյանը պետական դավաճանություն էր որակել պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ:
Նշենք, որ հենց նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ Փաշինյանի դավաճանության մասին։ Այսինքն՝ հասարակական, տեղեկատվական դաշտում կշիռ ու հեղինակություն ունեցող անձանց զրպարտելու ուղղությամբ իշխանության ֆեյքերը սկսել էին գործել ավելի վաղ՝ նրանց հնարավոր զարգացումներից հետ պահելու համար։ Կեղծիքը շատ արագ բացահայտվեց ու Արա Սաղաթելյանը հայտարարել է, որ հետամուտ է լինելու, որ զրպարտություն տարածողները ենթարկվեն պատասխանատվության։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ