ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրը վրեժխնդիր է եղել իր՝ 14-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար. 19-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է 12/02/2020 15:15 | ԼՐԱՀՈՍ
2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:54-ին, տղամարդը գնացել է ընկերոջ տուն և երիտասարդի հետ, իր ավտոմեքենայով, գնացել Տանձուտ գյուղ: Հասնելով նշված գյուղի տարածք՝ տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է որսորդական հրացանը և երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 3 անգամ կրակել վերջինիս որովայնի, կրծքավանդակի ձախ հատվածի և գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ,-հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 19-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը, տեղեկանալով ընկերոջ որդու կողմից իր՝ 2005թ. ծնված դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և դրանից հետո նրանից գումար ու ոսկյա զարդեր շորթելու մասին, վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել է վերջինիս սպանությունը, որի իրագործման համար, սպանության դեպքից օրեր առաջ, դեռևս չպարզված հանգամանքներում և անձից, ձեռք է բերել «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացան և պահել իր տանը:
Այնուհետև, գումարային հարցի շուրջ հանդիպելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:54-ին, տղամարդը գնացել է ընկերոջ տուն և երիտասարդի հետ, իր ավտոմեքենայով, գնացել Տանձուտ գյուղ: Հասնելով նշված գյուղի տարածք՝ տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է որսորդական հրացանը և երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 3 անգամ կրակել վերջինիս որովայնի, կրծքավանդակի ձախ հատվածի և գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի բաղկացուցիչ մաս կազմող թասակի նման առարկա, թասակ՝ իր կապարագլխիկով, մետաղական գնդակ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, ենթարկվել զննության, հարցաքննվել են վկաներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մեղադրյալի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա ներկայացրել է որպես հանցագործության գործիք հանդիսացած «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացանը՝ լիցքավորված 3 փամփուշտների և հրացանի մեջ գտնվող մեկ կրակված փամփուշտի հետ միասին:
Բացի այդ, պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդը 2020թ. մարտի սկզբներին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն գյուղի՝ 16 տարին չլրացած բնակչուհու նկատմամբ, տեսագրել և այն հրապարակելու սպառնալիքով աղջնակից պահանջել ու ստացել է գումար, ոսկյա վզնոց՝ իր կախազարդով:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 1-ին մասի հատկանիշներով, և որոշում կայացվել՝ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու մասին:
Նախաքննությանը շարունակվում է».-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից