ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե սկզբից Միջնաբերդն է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Դանիելյան 12/02/2020 10:51 | Մեկնաբանություն
Դավադրության ուրվականը դեռ այն ժամանակ էր թևածում օդում և կույր պետք էր լինել, այս ամենը չտեսնելու համար, ու չզգալ դավադրության գարշահոտը, չնայած որոշ բարձրաստիճան պնակալեզների վնգստումներին, թե իբր "Ով Նիկոլին դեմ է` դավադիր է"։
2018.թ-ի ամռանը գրեցի, հետագայում 2019թ-ի հունիսին ևս մեկ անգամ գրեցի հետևյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
«Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից։
Երբ խունտան Ն. Փաշինյանի գլխավորությամբ սկսել էր վարկաբեկիչ հարձակումներն Արցախի ղեկավարության, գեներալիտետի, Արցախի հերոսների նկատմամբ, երբ Նիկոլը դավադիրներ էր փնտրում Արցախում ( Ազատության հրապարակում կոչեր էին հնչում Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխել, Նիկոլի կողքին, պետական միջոցառման ժամանակ նախագահին դիմում էին "պարոն մարզպետ", աշխատանքից ազատվեցին գեներալներ, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, քաղաքական հետապնդումներ սկսվեցին ու շինծու գործեր հարուցվեցին Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, Արցախի հերոս Ս. Օհանյանի, գեներալ Յ. Խաչատուրովի նկատմամբ), երբ բանակում օպտիմալացում անվան տակ սկսվեցին կազմաքանդել ու կրճատել բանակային ստորաբաժանումները, բանակը պատրաստելով խաղաղության, թշնամու ամենօրյա սպառնալիքների առկայության պայմաններում, դեռևս այն ժամանակ էր զգացվում, որ այս ամենից վատ հոտ է գալիս։ Դավադրության ուրվականը դեռ այն ժամանակ էր թևածում օդում և կույր պետք էր լինել, այս ամենը չտեսնելու համար, ու չզգալ դավադրության գարշահոտը, չնայած որոշ բարձրաստիճան պնակալեզների վնգստումներին,թե իբր
"Ով Նիկոլին դեմ է` դավադիր է"։
2018թի ամռանը գրեցի, հետագայում 2019թ-ի հունիսին ևս մեկ անգամ գրեցի հետևյալը։
"Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Արցախը նաև մեր ժողովրդի, մեր ազգի միասնության գաղափարական ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Մոնթեն ասում էր.
"Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը"։
Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ "Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից"։
Ներսը, տվյալ դեպքում Հայաստանն է։
Այդպես էլ եղավ։
Հայոց Միջնաբերդը դավաճանների ձեռքով հանձնվեց թշնամուն, և այսօր թշնամին իր արյունոտ թաթերն ու երախը մոտեցել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սևանին, Սոթքին...
Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում։
Ժողովուրդ, ումի՞ց և ի՞նչ ենք սպասում։
Մեր աչքի առջև, մեր հայրենիքի 121 քաղաքների ու գյուղերի բնակիչները իրենց ձեռքով այրեցին սեփական օջախներն ու բռնեցին գաղթի ճամփան։ Կամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներն»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ