ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ու իր թիմը 2,5 տարի մեթոդաբար ավերել են հայ-ռուսական հարաբերությունները. Վանեցյան 12/01/2020 14:07 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 2,5 տարի մեթոդաբար ավերել են հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին «նորությունների Դաշնային գործակալությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու Հայաստանը պատմականորեն ռազմավարական գործընկերներ են եղել։ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո այդ հարաբերությունները օրեցօր վատացել են։ Կառավարությունում հակառուսական հայացքներ ունեցող մարդիկ են հայտնվել։ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասել է, որ նա կառուցել ժողովրդավարություն, իրականացրել է հեղափոխություն, ոչ ոք չի կարող իրեն կարգադրել, քանի որ նա այն մեկն է, ով հանդիսանում է առաջատարը ողջ աշխարհում: Բայց իրականում պարզվեց, որ մենք եկանք այս պատերազմին։ Ես ուզում եմ նշել, որ մենք եկել ենք դրան պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իրական աշխատանքի փոխարեն ինչ-որ պոպուլիստական արտահայտություններ էր անում՝ դուրս գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացից», - ասաց Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը պատմել է, որ անձամբ նրան հարցրել է հրապարակայնորեն, հարց տվել. «Բացահայտեք գաղտնիքը, թե ի՞նչ փաստաթղթի շուրջ եք բանակցում կամ ինչի՞ մասին եք տանում բանակցություներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»։ նա ցինիկաբար խորհրդարանում պատասխանել է. «Ոմն մեկն ինձ հարցնում է, թե ինչ փաստաթղթի շուրջ եմ բանակցում և ինչի մասին եմ պայմանավորվում ադրբեջանական կողմի հետ։ Ինչի մասին ուզում եմ, դրա մասին էլ պայմանավորվում եմ»։
«Դա Նիկոլ Փաշինյանի բառացի պատասխանն էր։ Եվ ահա մենք տեսանք, թե ինչի մասին էր նա պայմանավորվում, նա պայմանավորվում էր հանձնել մեր պատմական հողերը։ Ամենավատ երազում մենք չէինք կարող պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի այնպես, ինչպես այն լուծվեց», - ասել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարը։
Եվ, շարունակեց Վանեցյանը, այսքանից հետո այն չլուծվեց։
«Արդյունքում մենք չունենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, արդյունքում մենք կորցրեցինք բացի այն յոթ շրջաններից, որոնք Լեռնային Ղարաբաղի մոտ են, նաեւ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքներից։ Այսինքն՝ մենք կորցրեցինք մեր պատմական քաղաքը՝ Շուշին, կորցրեցինք Հադրութի շրջանը, Հադրութ քաղաքը։ Այս պահին ադրբեջանական զինված ուժերն անարգել մտնում են Ղարաբաղի ցանկացած տարածք, վախեցնում են մարդկանց, բնակիչներին, հայերին, որոնք ապրում են գյուղերում», - ասել է Վանեցյանը:
Նրա խոսքով, այս անիշխանությունը եւ հայ բնակչությանը պաշտպանելու անկարողությունը հանգեցրել է նրան, որ մեր խաղաղ բնակիչները մենակ են մնացել ադրբեջանական զինված ուժերի հետ:
«Ցավոք, դուք ճիշտ ասացիք, որ Հայաստանը բոլորովին այլ է և չկա այն հպարտ երկիրը, որը եղել է մինչև վերջերս։ Բայց մենք՝ հայերս, հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մեր ողջ պատմության ընթացքում մենք շատ պատերազմներ ենք ունեցել, մենք ցեղասպանություն ենք ունեցել 20-րդ դարի սկզբին։ Մենք այդ ամենը վերապրել ենք, և կապրենք այս ժամանակաշրջանը ևս։ Եվ մենք կվերածնվենք ու կդառնանք այն հպարտ ժողովուրդը, որին մենք եղել ենք», - նշել է Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ