ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ում քարտեզն է օգտագործվում Հայաստանի սահմանները գծելիս` Սովետական Ադրբեջանի՞ թե Սովետական Հայաստանի 12/01/2020 23:13 | Քաղաքական
«Հայրենիք ենք կորցնում, հայրենիքը վտանգված է: Նոյեմբերի հայտնի համաձայնագրից անմիջապես հետո ես բարձրաձայնել եմ այս մասին և ընդգծել, որ հաջորդիվ թիրախավորվելու է Սյունիքը: Հիմա ինչքան կկարողանան կտանեն՝ GPS-ով սահմաններ կգծեն, մի բան, որի նախադեպը մինչ այսօր աշխարհում չի եղել, չկա նման բան, որ GPS-ով սահմաններ գծեն , - ասում է քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վերլուծելով վերջին ամիսներին Հայաստանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններին տեղի ունեցող զարգացումներն ու հավելում,- ես Վրաստանի օրինակն էի բերել, որտեղ ամբողջական սահմանը դեռ սահմանազատված չէ: Ինչո՞ւ եմ Վրաստանի օրինակը բերում, որ ցույց տամ՝ անհրաժեշտ է երկարատև բանակցություն վարել, դելիմիտացիա անել, սահմանային տարանջատումները հստակորեն գծել և այն:
«Էլ չեմ ասում, որ հայտնի չէ, թե այսպես կոչված GPS համակարգով սահմանագծման ժամանակ ով ինչ քարտեզ է օգտագործում՝ Սովետական Ադրբեջանի տպագրած քարտեզը, թե օրինակ Սովետական Հայաստանի քարտեզը, գուցե Սովետական Սոցիալիստական Հանրապետության միջազգային քարտեզ է օգտագործվում…Ոչ ոք ոչինչ չգիտի: Չմոռանանք նաև՝ Ռուսաստանը հայտարարել է, որ չի ընդունում Սովետական Միության ժամանակ տեղի ունեցած սահմանազատումները, հատկապես Ղրիմի պարագայում: Հիմա էլ եռակողմ ստորագրող կողմերից մեկը հենց Ռուսաստանն է: Եվ որպես միջնորդ, երևի ճիշտ կլինի հենց իր մոտեցումն օգտագործենք բանակցային գործընթացում: Հետևաբար, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ այսօրվա մեր ունեցած բոլոր խնդիրներով, երբ մենք գտնվում ենք ծայրահեղ իրավիճակում, բանակցային գործընթացները պետք է շարունակվեն, գործի դնելով բանակցային հմտության բոլոր հնարավոր և անհնար տարբերակները», - նշեց Թ.Պողոսյանը։
Հարցին՝ ո՞վ է իրավասու այսօրինակ իրավիճակում հայկական կողմից նստել բանակցային սեղանի շուրջ և բանակցել թշնամու հետ` Թևան Պողոսյանը պատասխանում է՝ դա հաստատ այսօրվա իշխանությունը չի լինելու. «Նոր բանակցող է լինելու: Նոր Կառավարություն պետք է գա: Սրանք պետք է հեռանան և բացեն այդ հնարավորությունը: Պետք է գիտակցեն, որ իրենց հեռացումը հանուն պետական շահի է: Ես չեմ ցանկանա, որ սրան հասնելու համար նորից արյուն թափվի: Բավ է՝ 5000 զոհ տվեցինք, չի կարելի ոչ մի հայի արյուն թափել: Ես նույնիսկ առաջարկ եմ արել հանրության տարբեր շերտերի՝ հետևել ԵՊՀ-ի կամ Գիտությունների Ազգային Ակադեմիայի օրինակներին: Համախմբվեք և հիմնարկներով կոչ արեք, որ սա պետք է հեռանա, որ այլևս չեք ընդունում այս իշխանությունների ներկայությունը մեր երկրում, ինքներդ էլ սրանով օրինակ ծառայելով մնացածին, որ չասեն՝ նայեք թե փողոցում քանի հոգի կա, եթե սա է նրանց գիտակցման նշաձողը: Այս իշխանությունն ուներ նաև խոստում՝ եթե ժողովուրդը պահանջի, որ իրենք հեռանան, ապա կհեռանան, ահա, ժողովրդի պահանջը հստակ ձևավորված է, ինչո՞ւ չեք հեռանում»:
Հարցին՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը բանակցային գործընթացում այս չափով հենվել ռուսական կողմի վրա, ակնկալելով նրա օգնությունն, այն պարագայում, երբ Հայաստանում վերջին 2.5 տարիների ընթացքում այդ պետության հետ ունեցած հարաբերությունները հետևողականորեն վատթարացման են գնացել, քաղաքական վերլուծաբանը պատասխանում է՝ իսկ ինչո՞ւ միայն Ռուսատանի հետ են վատթարացել Հայաստանի Հանրապետության հարաբերությունները, ինչո՞ւ օրինակ այստեղ չհիշենք նաև մեր հարևան Իրանին, Եվրոպային կամ ԱՄՆ-ին: Պետք է ուղղակի հասկանալ՝ եթե դու բոլորի կողմից անընդունելի ես, պարզապես հեռացիր և բացիր ճանապարհը՝ փրկելու երկիրն այս անելանելի իրավիճակից, որում մենք հայտնվել ենք՝ սկսած տնտեսական, սոցիալական, ներքաղաքական, առողջապահական, կրթական, վերջացրած արտաքին հարաբերություններից, էլ չխոսենք բարոյահոգեբանական վիճակի մասին, ասում է Թևան Պողոսյանը՝ եզրափակելով զրույցը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ