ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հերթական ապացույցն էր, որ առկա է քաղաքական հետապնդում և, որ դատախազությունը նրա խամաճիկն է. պաշտպան 12/01/2020 13:33 | ԼՐԱՀՈՍ
Մենք դեռևս 2018թ հայտարարում ենք, որ սա քրեական գործի քողի տակ քրեական հետապնդում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Ալումյանն արձանագրեց, որ բազում ապացույցներ են վկայակոչվել՝ սկսված հայտնի գաղտնալսումից, դատարաններն արգելափակելուց և մի շարք այլ ապացույցներով, իսկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը ոչ մի նորություն չէր, պարզապես հերթական ապացույցն էր, որ առկա է քաղաքական հետապնդում և, որ Նիկոլ Փաշինյանի խամաճիկն էր դատախազությունը , որը հնազանդ կերպով կատարում է Փաշինյանի քմահաճույքները։
Նա հայտնեց, որ դեռևս չի քննարկվել դատախազներին այդ հիմքով բացարկ հայտնելու հարցը և, թեև դատախազներն ակնհայտորեն բացարկման ենթակա են, բայց հաշվի առնելով, որ այսօր այդ ամենը կատարվում է գլխավոր դատախազի գիտությամբ և նրա ցուցումներով, դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է փոխվել, եթե ենթադրենք երկու դատախազները հեռացվեն վարույթից և բացարկ հայտնեն։
Անդրադառնալով դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների հանդիպմանը Փաշինյանի հետ՝ Ալումյանը նշեց, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը հանդիպեց դատավորների հետ, այլ՝ կանչեց դատավորներին և, դատավորների հատվածը, որ տեսանք, շտապեցին ներկայանալ։ Այլ խոսքով՝ վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա ոտքի կողքը, ինչը ցավալի է։ Ըստ Ալումյանի՝ եթե մենք հավակնում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս կազմել, ապա իշխանության գործադիր ճյուղը չպետք է կարողանա սուլոցով կանչել իր նստավայր, իսկ դատավորներն էլ իրենց հերթին պետք է ունենան բավարար չափով մասնագիտական արժանապատվություն, որ, եթե հանկարծ որևէ վարչապետ հանդգնի իրենց կանչել, չգնան։
Նրա խոսքով՝ սա ևս մեկ ազդակ է, որ մեր դատական համակարգում բավականին լուրջ դիրքեր զբաղեցնող անձինք պատրաստ են ցանկացած պահի վարչապետի կամակատարը դառնալ ոչ միայն գործնականում, այլև՝ չթաքցնել դա։
«Իսկ թե ինչու՞ էին եկել, դուք շատ լավ տեսնում եք ինչու»,- նշեց նա։
Ալումյանի խոսքով՝ մի շարք քրեական գործերով դատարանները մերժել են կալանավորման միջնորդությունները, գործերը քաղաքականապես զգայուն են, վարչապետի ուշադրության կենտրոնում։
Բացի դա՝ կա նաև մեկ այլ հարց, մասնավորապես, Վարչական դատարանը որոշում է կայացրել, որով կասեցվել էր խաղաղ հավաքների արգելքը և Ալումյանը հետաքրքրական համարեց, որ վարչապետը կանչել էր իր մոտ այն դատական ատյանների ղեկավարներին, որոնք այս երկու հարցերի համար պատասխանատու են։
«Ակնհայտորեն նպատակ ունի ճնշում գործադրել դատավորների նկատմամբ՝ դատարանների նախագահների միջոցով»,- նշեց Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից