ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում իրավիճակ է փոխվում ժամերի ընթացքում, պետք է հայտարարվի ով է լինելու Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը 12/01/2020 20:21 | ԼՐԱՀՈՍ
Բոլոր ակցիաները իշխանությունների համար ահազանգ են, որ նրանք պետք է լքեն իշխանական լծակները և հնարավորություն տան, որ երկրում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն, գլխավորը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և պատասխանատվություն կրի այն իրավիճակի համար, որը ստեղծվել է երկրում,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
Ինչպես տեղեկացրել էինք քաղաքացիները արդեն մի քանի օր է ակցիաներ են իրականացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շենքերում:Մասնակիցների թվում են նաև «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամները, որոնցից մի քանիսը երեկ հարձակման էին ենթարկվել «Իմ քայլի» պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան բակում ակցիա իրականացնելիս։
Մեզ հետ զրույցում Վահան Բաբայանը նշեց, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում այս առիթով:
Վահան Բաբայանի խոսքով՝ տարբեր կուսակցություններ ակցիաներ են նախաձեռնում, իսկ կոնկրետ երեկ «Իմ քայլը» պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան մոտ ակցիա է իրականացրել «Ռեֆորմիստներ»կուսակցությունը և միջադեպի պահին այնտեղ եղել են իրենց կուսակցության անդամները.
«Մեր գործընկեր քաղաքական կուսակցությունները կոչ արեցին ի աջակցություն հավաքվել նույն բակում և այսօր կրկին ակցիա իրականացվեց»: Նշենք, որ այսօր պատգամավորի տան բակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։
Մեր այն հարցին, թե «Ռեֆորմիտները» ինչու չեն միանում 17 կուսակցություններին, եթե պահանջը նույնը, գործողությունների հետ էլ կարծես թե համակարծիք են՝ Վահան Բաբայանը պատասխանեց.
«Մեր կուսակցությունը միացել է 17 կուսակցությունների պահանջին, մենք դեռևս սեպտեմբերի 4-ին եղել ենք առաջին կուսակցությունը, որ փողոցում ակցիա իրականացրեց՝ Նիկոլ հեռացիր կարգախոսով, իսկ ինչ վերաբերվում է գործող ֆորմատի մեջ մենք չենք եղել և այս պահին էլ չկանք:Մեր կուսակցության անդամները մասնակցում են տարբեր ակցիաների հավաքների, բայց մենք 17 կուսակցությունների ձևաչափի կազմակերպչա-իրավական գործընթացում չկանք»:
Քաղաքական գործչի խոսքով ՝ստեղծված իրավիճակում միակ ելքը իրավիճակը լիցքաթափելու և երկիրը բնականոն ընթացքին վերադարձնելու համար՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունն է:
«Հայաստանում իրավիճակ է փոխվում ժամերի ընթացքում և երկրում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, չի բացառվում նմանատիպ դժգոհությունների առկայության դեպքում՝ ընտրությունները ձևավորվեն նաև Նիկոլ Փաշինայնի հրաժարականից հետո»,-ասաց Բաբայանը:
Ըստ նրա՝ավելի լայն ժողովրդական զանգվածների ներգրավման համար անհրաժեշտ էերկու քայլ՝ պետք է հայտարարվի՝ ով է լինելու Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, երկրորդ՝ պետք է լինի հստակ ճանապարհային քարտեզ ինչպես է երկիրը առաջ շարջվելու:
«Ես գտնում եմ, որ մեր ազգը այդքան աղքատ չէ որ բացի Նիկոլ Փաշինյանից այլ թեկնածու չունենա: Հաջորդ կառավարությունը պետք է լինի համաձայնության կառավարություն և պետք էլինի արհեստավարժ և կարողանա կոնկրետ խնդիրներ լուծել համաձայնության և խաղաղության պայմաններում»,-ասաց Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ