ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կովկասի համար պայքարը նոր փուլ է թևակոխում. Կոնստանտին Զատուլին 12/01/2020 21:05 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության և միգրացիայի հարցերով Պետդումայի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Նովոստի ՆԿ»-ին տված հարցազրույցում պատասխանել է Արցախում պատերազմի ավարտին վերաբերյալ հարցերին.
- Կոնստանտին Ֆյոդորովիչ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման շնորհիվ պատերազմն ավարտված է։ Ձեր կարծիքով, ընդմի՞շտ:
- Կցանկանայի, իհարկե, աջակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտքին. «Հուսամ, հակամարտություն բառը կմնա անցյալում»:
Ցավոք, ելնելով բոլոր հանգամանքների ամբողջությունից, ես դրանում լիակատար վստահություն չունեմ։ Այսօրվա համաձայնագիրը պատերազմի արդյունք էր, որը սկսվել էր Ադրբեջանի կողմից՝ խախտելով 1994-ին հակամարտության գոտում հրադադարի մասին ընդունված պայմանավորվածությունը։ Ադրբեջանի գործողությունները չեն դատապարտվել, նա չի կրել իր պատիժը ստատուս քվոյի խախտման համար։ Ընդհակառակը, ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը տոնում է հաղթանակ:
Ղարաբաղում է գտնվում ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն հետխորհրդային տարածքի նորագույն պատմության մեջ մենք ականատես եղանք, երբ, չնայած խաղաղապահ զորակազմի առկայությանը, փորձեր էին արվում ռազմական գործողություններ սկսել և ռազմական ճանապարհով լուծել իր օգտին տարածքային վեճը։ Հիշենք 2008-ի իրադարձությունները, երբ, չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությանը, հարձակում իրականացվեց դրա և Հարավային Օսիայի վրա։ Այդ քայլի հետևանքները հայտնի են։
Այստեղից էլ՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման հարցի արդարացի լուծման անանցանելի պահանջը։
- Կարող էր արդյո՞ք Ռուսաստանը դադարեցնել պատերազմը հենց սկզբից:
- Ռուսաստանը հակամարտության հենց սկզբից փորձել է դա անել։ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին Ռուսաստանը պահանջում էր դադարեցնել կրակը, դադարեցնել ռազմական գործողությունները։ Դիվանագիտական մակարդակով կոնկրետ քայլեր է ձեռնարկել հրադադարի համար։ Եվ արդեն մարտական գործողությունների սկսվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում հրադադար հայտարարվեց, բայց այն չիրականացավ, և ռազմական գործողությունները շարունակվեցին։ Պատերազմը շարունակվել է, ուզում եմ նշել, Ադրբեջանի նախաձեռնությամբ, որը բանակցությունների ընթացքում խուսափել է հակամարտության գոտում դիտորդներ տեղակայելու հարցի համաձայնեցումից։ Իսկ եթե դիտորդներ չկան, կարելի է խախտել հրադադարը, շարունակել փոխադարձ մեղադրանքների գիծը։ Դա էլ տեղի ունեցավ, ռազմական գործողությունները շարունակվեցին։ Պատերազմի ընթացքում այս սցենարը կրկնվել է մի քանի անգամ։
Մտահոգիչ է մի հանգամանք. Լեռնային Ղարաբաղում, Հարավային Կովկասում, որպես խմորիչ, պատերազմի արդյունքում առաջ է եկել Թուրքիայի ազդեցությունը։ Այս տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։ Բայց Ռուսաստանն այսօր ստիպված է հաշվի առնել նոր իրողությունները։
- Ինչ եք կարծում, ինչու Հայաստանը տանուլ տվեց պատերազմը: Որքանով է ռուս-հայկական հարաբերությունների թուլացումն ազդել ելքի վրա։
- Հայաստանը կրել է և ռազմական, և դիվանագիտական պարտություն։ Պատճառները մի քանիսն են։ Ռազմական պատճառն այն է, որ Հայաստանը պատրաստվում էր երեկվա պատերազմին, այլ ոչ թե այսօրվա։ Այստեղ տեղին է հարց տալ, թե արդյո՞ք Հայաստանն ընդհանրապես պատրաստվում էր ռազմական գործողությունների։ Միանգամայն ակնհայտ է, որ Հանրապետության կառավարությունը ցուցադրեց իր լիակատար անկարողությունը, անիրազեկությունը՝ տարածքների պաշտպանունակության ապահովման գործում։
Ադրբեջանը լիովին օգտագործել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերի թուլացման գործոնը, ես կասեի մեր երկրների քաղաքական էլիտաների փոխհարաբերություններում վստահության թուլացումը։ 2018-ին տեղի ունեցած «թավշյա» իշխանափոխությունից հետո Հայաստանում եկան անպատրաստ մարդիկ։ Իսկ իրենց նախկին դիրքորոշումների տեսանկյունից, որոնց մասին նրանք բոլորը, ներառյալ Փաշինյանը, հրապարակավ հայտարարում էին քաղաքական դաշտում՝ մարդիկ կասկածելի են։ Կարծում եմ՝ այդ պահը նրբորեն զգաց Ադրբեջանի ղեկավարությունը։
- Ինչպես եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պարտությունից հետո: Փաշինյանը պետք է հրաժարական տա՞:
- Իհարկե, ես սեփական կարծիք ունեմ այդ մասին։ Բայց ես չէի ցանկանա դա քարոզել, որպեսզի ցանկացողներին առիթ չտամ խոսելու «Հայաստանի ներքին գործերին միջամտելու» մասին։
- Իսկ այնուամենայնիվ։
- Ես կարծում եմ, որ, մեղմ ասած, տարօրինակ կլիներ, եթե կառավարությունը, որն այդքան կոպիտ սխալվել է, բացարձակ ոչ կոմպետենտ է գտնվել՝ կոչված է հայ ժողովրդի կողմից՝ սխալները շտկելու, նյութատեխնիկական և ամենակարևորը՝ Հայաստանի վերածննդի համար բարոյահոգեբանական հիմքերը, գործունակությունը, ազգային ոգին վերականգնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ