Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դու որպես ո՞վ ես ինձ գրում, թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի պատասխանը լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանին 12/01/2020   12:46  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 6-ին մեր ջոկատին մեկնելու ժամ նշանակեցին՝ 19։00-ին, ԿԳՄՍ նախարարության մոտից։ Գեներալ Բալայանն ասաց, որ մեքենան կտրամադրի կրթական գերատեսչությունը, խնդրեց, որ ես կապվեմ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Քանի որ անձամբ վաղուց ճանաչում էի նախարարին, գրեցի իրեն։ Եղավ պատասխան․

«Դու որպես ո՞վ ես ինձ գրում։ Թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․»։ Արայիկի պատասխանը փոխանցեցի գեներալ Բալայանին, ասաց, դիմել է, խնդիր չէ, եթե ինքնահաստատվելու ժամանակն է, ինքը էլի կդիմի։ Մեկ ժամ անց ինձ զանգեցին նախարարությունից՝ ասելով, որ մեքենան մեզ է սպասում։ ֆեսբուքի իր էջում գրել լրագրող, հաղորդավար, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը՝ «Պատերազմը՝ սեփական աչքերով» հոդվածում։ 

«Պատերազմը՝ սեփական աչքերով․

2020թ․ սեպտեմբերի 21-ին նշում էինք ՀՀ անկախության տոնը։ Գործընկերս հարցրեց, թե ինչ ծրագրեր ունեմ հաջորդ օրվա համար։ Հանկարծ երկուսս էլ նույն բանն ասացինք․ «եթե, իհարկե, վաղը պատերազմ չսկսվի․․․»։ Նայեցինք իրար, հասկացանք, որ երկուսս էլ նույն բանն ենք մտածում, երկուսս էլ վաղուց զգացել էինք պատերազմի հոտը, բայց վախենում էինք խոստովանել ինքներս մեզ։

2020թ․ սեպտեմբերի 27-ը կիրակի էր։

Առավոտյան 9-ին արթնացա զարթուցիչի ձայնից և ինքնաբերաբար ձեռքս մեկնեցի հեռախոսին։ Լրահոսը տնքում էր պատերազմի բոթի ծանրությունից․ «Առավոտյան 7։30-ին Ադրբեջանը հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով․․․»։

Հիշեցի հուլիսի 12-ի Տավուշի մարզի վրա հարձակումը, մեր քննարկումները այն մասին, որ դա ընդամենը նախավարժանք է մեծ պատերազմից առաջ։ Զանգեցի Արցախ, ոչ ոքի հետ կապ հաստատել չստացվեց։ Հասկացա, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան կարող ենք պատկերացնել առաջին ժամերին։

Ժամը 11-ին տնից դուրս եկա խանութ գնալու պատճառաբանությամբ։ Հասա Էջմիածնի զինկոմիսարիատ։ Մի քանի տասնյակ մարդ արդեն կանգնած էր դռան մոտ։ Ներս մտա, խնդրեցի կամավորագրել։ Հերթապահը բացեց մատյանը։ Աչքիս ընկավ 144 թիվը։ Իմ անունը գրեց հենց այդ թվի ներքո՝ ասելով, թե վերջին 2 ժամվա ընթացքում այդքան մարդ արդեն կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։

Վերադարձա տուն։ Սկսվեցին լրահոսին հետևելու ծանր ժամեր։ Հաջորդ 4 օրը լարված աշխատանքային էր։ Գործընկերներիս հետ գիշերը անցկացնում էինք համակարգիչների առաջ։ Որոշեցինք 3 հերթափոխով աշխատել, որ շուրջօրյա գրաֆիկով տեղեկություններ տանք պատերազմի մասին։ Արցախից եկող լուրերը մտահոգիչ էին զոհերի առումով, բայց տարածքային կորուստների մասին խոսք չկար։ Հետո որոշում կայացվեց օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից։ Անձնական կապերով ստացվող տեղեկությունները դարձան ոչ հավաստի։ Թրենդային դարձան ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանը և Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 2-ին էլի գնացի զինկոմիսարիատ՝ ճշտելու, թե երբ կարող եմ մեկնել Արցախ։ Կրկին ասացին, թե կկանչեն։ Պետք է մնալ բնակության վայրում և սպասել։

Հոկտեմբերի 3-ին գործարար ընկերս՝ Վահրամն ասաց, որ Արցախում լուրջ կարիք կա թիկունքային աշխատանքի։ Մարդկային ռեսուրսները չեն բավականացնում։ Կապվեցի Արցախում այդ հարցերի համակարգող Գայանեի հետ, հետո խոսեցի գեներալ Վարդան Բալայանի հետ։ Երկուսն էլ խնդրեցին հնարավորինս արագ ջոկատով հասնել օգնության, քանի որ թիկունքային աշխատանքներում լուրջ խնդիրներ ունեն։

Հոկտեմբերի 6-ին մեր ջոկատին մեկնելու ժամ նշանակեցին՝ 19։00-ին, ԿԳՄՍ նախարարության մոտից։ Գեներալ Բալայանն ասաց, որ մեքենան կտրամադրի կրթական գերատեսչությունը, խնդրեց, որ ես կապվեմ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Քանի որ անձամբ վաղուց ճանաչում էի նախարարին, գրեցի իրեն։ Եղավ պատասխան․ «Դու որպես ո՞վ ես ինձ գրում։ Թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․»։ Արայիկի պատասխանը փոխանցեցի գեներալ Բալայանին, ասաց, դիմել է, խնդիր չէ, եթե ինքնահաստատվելու ժամանակն է, ինքը էլի կդիմի։ Մեկ ժամ անց ինձ զանգեցին նախարարությունից՝ ասելով, որ մեքենան մեզ է սպասում։ 

20։30-ին մենք արդեն Արցախի ճանապարհին էինք։

11 հոգի էինք։ Սկզբում եղանք Գորիսում։ Հետո լուսադեմին պիտի մեկնեինք Ստեփանակերտ։ Վարորդը Շուշիի մոտակայքում ասաց, որ իրեն շտապ հետ են կանչում, հետևաբար մեզ պետք է իջեցնի հարմար մի տեղ, իսկ մենք այդ ժամանակ թշնամու հրետակոծության տակ էինք։ Գիշերը ժամը 3-ին քայլելով հասանք Ստեփանակերտի առաջին տներին և բախեցինք առաջին դուռը՝ մի քանի ժամ անցկացնելու համար։ Սպասում էի, որ հրետակոծության տակ նկուղներում ապրող արցախցիները գուցե հրազենով դիմավորեն մեզ։ Առաջին տան մոտ միայնակ տարեց մարդը գրկաբաց չընդունեց՝ ասելով, թե տեղ չկա իր տանը այդքան մարդու համար։ Փոխարենը առաջարկեց հարևան տուն մտնել, այնտեղ մեծ է։

Ես դիմացից էի քայլում։ Թակեցի նկուղի դուռը, դուրս եկավ տարեց մի տղամարդ։ Մինչև ժամը 5-ը անցկացրինք նրա հետ միասին։ Սուրճ, թեյ պատրաստեց բոլորիս համար։ Մրսել էինք, բավական տաքացանք։ Հետո եկավ նրա որդին, և տունը մեզ թողնելով՝ միասին գնացին էլեկտրակայան՝ նորոգումներ անելու։

5։30-ին մեր ջոկատի Արշակն ու ես քայլեցինք դեպի շտաբ։ Ծանոթացանք փոխգնդապետ Յարամիշյանի հետ, ով պետք է համակարգեր մեր ծառայությունը։ Կանչեց ՌԴ-ից Արցախ եկած Շալվա անունով մի վրացահայի՝ խնդրելով, որ մեքենայով մեր ջոկատի մյուս ընկերներին տեղ հասցնի։ Նստեցինք Շալվայի մեքենան և շարժվեցինք։
Մի քանի փողոց անցնելով՝ ընկանք հրետակոծության տակ․․․

Շարունակելի․․․»,-գրել է նա։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:47 23/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան
22:26 28/10/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվում է ուսումնական հաստատությունների անվանակոչության նոր կարգը. ՀՀ ԿԳՄՍՆ
12:17 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հանուն հաղթանակի՝ երեխաները ևս միացել են համահայկական շարժմանը և օգնում են բանակին
20:25 22/10/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարությունից չեն հայտնում ով է կատարում նախարարի պարտականությունները. կարող է խնդիրներ առաջացնել անվտանգության տեսանկյունից
12:50 18/10/2020  |  ԼՐԱՀՈՍՇուշիի կրթական հաստատությունները
22:43 01/10/2020  |  ԼՐԱՀՈՍԴպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ
19:48 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍԲՈւՀ-ում ուսումնական պրոցեսը կաթվածահար է եղել, իսկ որտեղ է ԿԳՄՍ-ն
17:37 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Չկրկնել14-րդ ծրագրի սխալները». ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը` Արայիկ Հարությունյանի հայտարարությանը
15:42 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱզգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Ա. Հարությունյանը Ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրեն Լուսինե Թորոյանին
20:01 21/09/2020  |  ԱնցուդարձՍաքունց եղբայրները ատամներով մեքենա քաշեցին. սահմանվեց նոր ռեկորդ

Արխիվ

[]