ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
21-ամյա Ալենի կյանքն ընդհատվեց Մատաղիսի մատույցներում, երբ փորձում էր օգնություն հասցնել առաջնագծի զինվորներին 12/01/2020 11:52 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Համբերատար, խելացի, մարդասեր ու շրջապատը լուսավորող Ալենը կյանքի 21 տարիներն ապրեց լիարժեք. ծիծաղելով, ճամփորդելով, անընդմեջ սովորելով, սիրելով ու ստեղծելով բարին, գեղեցիկը։ Փորձեց փոխել աշխարհը և իր ներկայությամբ, խորհուրդներով ու պատմություններով մտերիմների աշխարհն էլ ավելի լավը դարձրեց։
Պատերազմի առաջին զոհերից է Ալենը. Թշնամու անօդաչուն հարվածել էր Մատաղիսի մատույցներում, երբ Ալենը զինակիցների հետ փորձում էր օգնություն հասցնել առաջնագծում կռվող զինծառայողներին։ Հարվածը դիպուկ էր, որի հետևանքով կտրվեց 21-ամյա երիտասարդի կյանքի թելը։
Ալենը գերազանցությամբ սովորել և ավարտել է Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը, այնուհետև ընդունվել Բոստոնի համալսարան։ Ուսումնառության չորս տարիների ընթացքում նա հասցրեց ձեռք բերել ընկերներ ու նրանցից յուրաքանչյուրի մեջ «ներարկել» իր լուսավոր գաղափարները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալենի կուրսընկերուհի Էլեն Պողոսյանը նշեց՝ Ալենը բոլորին սովորեցնում էր լինել մարդասեր ու հանդուրժող. «Նրա մոտ դա շատ լավ ստացվեց։ Ալենը սխալ բաներ չէր անում։ Միշտ փորձում էր անել այնպիսի բաներ, որ արդյունքը միայն լավը լինի»։
Ալենի կուրսի ղեկավար Հերբերտ Գասպարյանը պատմում է՝ սովորաբար ուսանողներին սովորեցնում են վարվեցողության կանոններ, բայց Ալենին դա չէր վերաբերում։ Նա հրաշալի գիտեր՝ հարցերին ինչպես պետք է մոտենա։ Ցանկացած հարցի վերաբերյալ ուներ իր սեփական կարծիքը և գիտեր՝ ինչպես այն արտահայտել։
«Հենց սկզբից հասկացա, որ նա շատ տաղանդավոր ուսանող է և նրա հետ խոսում էի կիսատոներով, ոչ այնպես, ինչպես սովորաբար մյուս ուսանողների հետ եմ խոսում։ Ինձ իսկույն թվաց, որ նա շատ բան հասկանում է, շատ բան գիտի և միանգամայն ես ճիշտ էի։ Նա սովորական կուրսային բեմադրություններ չէր անում։ Օրինակ բեմադրեց Դեմիրճյանի «Ավելորդը», բայց «Ավելորդի» մեջ գտավ այն հերոսականությունը, որ պարունակում է այդ գործը»,-նշեց Հերբերտ Գասպարյանը։
Մտերիմները նշում են՝Ալենն ընկերության մեջ կատարելություն էր։ Փորձում էր միշտ լսել, հասկանալ և տեղին խորհուրդներ տալ։ Բոլորին մոտիվացնում էր ապրել՝ սիրելով մարդկանց ու այն, ինչով զբաղվում են։
«Մի օր երբ անտրամադիր էի, եկավ ասաց՝ արի զբոսնենք։ Գնացինք զբոսայգի ու այնտեղ ինձ խնդրեց, որ իր հետ ատրակցիոն նստեմ։ Քանի որ բարձրությունից վախենում եմ, միանգամից հրաժարվեցի այդ գաղափարից։ Շատ էր պնդում, համաձայնվեցի։ Հետո ասաց՝ երբ կառուսելը շատ արագ վերև է բարձրանում ու հետո կտրուկ ներքև իջնում, կյանքիդ րոպեներն աչքիդ առջևով անցնում են ու հասկանում ես, որ ոչ մի բան այդ պահին կարևոր չէ, որովհետև եթե անգամ մի ժեշտի կտոր սխալ թեքվի, կարող ես ուղղակի էլ չլինել»,-հիշեց Ալենի կուրսընկերուհի Էլեն Խաչատրյանը։
Ալենն իր 21 տարիներն ապրեց գրքերով, ֆիլմերով, սիրելի մարդկանցով շրջապատված։ Փորձեց փոխել աշխարհը ոչ թե մարդկանց փոխելով, այլ յուրաքանչյուրի մեջ բացահայտելով լավագույնն ու արժանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ