ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ դատախազությունը՝ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի մասնակից 12/01/2020 15:25 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ դատախազության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիան դեռևս 2017թ.-ի դեկտեմբերի 9-ին ստորագրված հուշագրով համագործակցում են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում տեղեկատվության փոխանակման, աշխատանքային քննարկումների և համատեղ այլ նախաձեռնությունների միջոցով հանրային մասնակցայնության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը նպաստելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտներում: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում ՀՀ դատախազության առանցքային դերն ու նշանակությունը՝ վերոնշյալ համագործակցության շրջանակներում Դատախազությունը մասնակցության հրավեր է ստացել Շվեդիայի կառավարության աջակցությամբ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի մաս կազմող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին: Վերջինիս նպատակն է խթանել երիտասարդության մասնակցությունն ու դերը կոռուպցիայի դեմ պայքարում, ամրապնդել հայ աշակերտների և ուսանողների գիտելիքներն ու կարողությունները հակակոռուպցիոն ոլորտում և բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն ընկալման և գիտակցության մակարդակը: Ծրագրի շրջանակում ձևավորված «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»-ում հակակոռուպցիոն կրթություն է ստանում ավելի քան 120 ուսանող, երիտասարդ մասնագետ՝ ՀՀ բոլոր մարզերից:
Այս ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա ընթացքում հակակոռուպցիոն ակումբի ունկնդիրներն առցանց հարթակում առանձին հանդիպումներ են ունեցել Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանի, Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մնոյանի հետ:
Դատախազները ներկայացրել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում Դատախազության դերն ու գործառույթները, առանձնահատկությունները, առաջնայնությունները, մարզային կտրվածքներով արձանագրված արդյունքները, կոռուպցիոն դեպքերի դեմ պայքարի իրավական մեխանիզմները։
Դատախազներն անդրադարձել են նաև ՀՀ-ում գործարկված Ազդարարման համակարգի, ազդարարման էլեկտրոնային հարթակի գործունեությանը, ինչպես նաև՝ ձևավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներին: Նրանք կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում բոլորի, հատկապես՝ երիտասարդության ակտիվ մասնակցությունը՝ հանրության իրավագիտակցության և իրավապահ մարմինների հետ գործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ունկնդիրներն առցանց հարթակում հանդիպել են նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Անի Սարգսյանի հետ: Անի Սարգսյանը ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի առանձնահատկությունները, նշանակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության, սոցիալական արդարության, պետության խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Դատախազն ունկնդիրներին ներկայացրել է նաև Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության գործառույթները, ձևավորման յուրահատկությունները:
Վերոնշյալ հանդիպումների շրջանակներում ծավալվել են երկուստեք շահագրգիռ և բովանդակալից քննարկումներ:
ՀՀ դատախազությունը հետևողական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության խորացման հարցում, որի համատեքստում նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից