ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դու որպես ո՞վ ես ինձ գրում, թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի պատասխանը լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանին 12/01/2020 12:46 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 6-ին մեր ջոկատին մեկնելու ժամ նշանակեցին՝ 19։00-ին, ԿԳՄՍ նախարարության մոտից։ Գեներալ Բալայանն ասաց, որ մեքենան կտրամադրի կրթական գերատեսչությունը, խնդրեց, որ ես կապվեմ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Քանի որ անձամբ վաղուց ճանաչում էի նախարարին, գրեցի իրեն։ Եղավ պատասխան․
«Դու որպես ո՞վ ես ինձ գրում։ Թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․»։ Արայիկի պատասխանը փոխանցեցի գեներալ Բալայանին, ասաց, դիմել է, խնդիր չէ, եթե ինքնահաստատվելու ժամանակն է, ինքը էլի կդիմի։ Մեկ ժամ անց ինձ զանգեցին նախարարությունից՝ ասելով, որ մեքենան մեզ է սպասում։ ֆեսբուքի իր էջում գրել լրագրող, հաղորդավար, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը՝ «Պատերազմը՝ սեփական աչքերով» հոդվածում։
«Պատերազմը՝ սեփական աչքերով․
2020թ․ սեպտեմբերի 21-ին նշում էինք ՀՀ անկախության տոնը։ Գործընկերս հարցրեց, թե ինչ ծրագրեր ունեմ հաջորդ օրվա համար։ Հանկարծ երկուսս էլ նույն բանն ասացինք․ «եթե, իհարկե, վաղը պատերազմ չսկսվի․․․»։ Նայեցինք իրար, հասկացանք, որ երկուսս էլ նույն բանն ենք մտածում, երկուսս էլ վաղուց զգացել էինք պատերազմի հոտը, բայց վախենում էինք խոստովանել ինքներս մեզ։
2020թ․ սեպտեմբերի 27-ը կիրակի էր։
Առավոտյան 9-ին արթնացա զարթուցիչի ձայնից և ինքնաբերաբար ձեռքս մեկնեցի հեռախոսին։ Լրահոսը տնքում էր պատերազմի բոթի ծանրությունից․ «Առավոտյան 7։30-ին Ադրբեջանը հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով․․․»։
Հիշեցի հուլիսի 12-ի Տավուշի մարզի վրա հարձակումը, մեր քննարկումները այն մասին, որ դա ընդամենը նախավարժանք է մեծ պատերազմից առաջ։ Զանգեցի Արցախ, ոչ ոքի հետ կապ հաստատել չստացվեց։ Հասկացա, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան կարող ենք պատկերացնել առաջին ժամերին։
Ժամը 11-ին տնից դուրս եկա խանութ գնալու պատճառաբանությամբ։ Հասա Էջմիածնի զինկոմիսարիատ։ Մի քանի տասնյակ մարդ արդեն կանգնած էր դռան մոտ։ Ներս մտա, խնդրեցի կամավորագրել։ Հերթապահը բացեց մատյանը։ Աչքիս ընկավ 144 թիվը։ Իմ անունը գրեց հենց այդ թվի ներքո՝ ասելով, թե վերջին 2 ժամվա ընթացքում այդքան մարդ արդեն կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։
Վերադարձա տուն։ Սկսվեցին լրահոսին հետևելու ծանր ժամեր։ Հաջորդ 4 օրը լարված աշխատանքային էր։ Գործընկերներիս հետ գիշերը անցկացնում էինք համակարգիչների առաջ։ Որոշեցինք 3 հերթափոխով աշխատել, որ շուրջօրյա գրաֆիկով տեղեկություններ տանք պատերազմի մասին։ Արցախից եկող լուրերը մտահոգիչ էին զոհերի առումով, բայց տարածքային կորուստների մասին խոսք չկար։ Հետո որոշում կայացվեց օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից։ Անձնական կապերով ստացվող տեղեկությունները դարձան ոչ հավաստի։ Թրենդային դարձան ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանը և Շուշան Ստեփանյանը։
Հոկտեմբերի 2-ին էլի գնացի զինկոմիսարիատ՝ ճշտելու, թե երբ կարող եմ մեկնել Արցախ։ Կրկին ասացին, թե կկանչեն։ Պետք է մնալ բնակության վայրում և սպասել։
Հոկտեմբերի 3-ին գործարար ընկերս՝ Վահրամն ասաց, որ Արցախում լուրջ կարիք կա թիկունքային աշխատանքի։ Մարդկային ռեսուրսները չեն բավականացնում։ Կապվեցի Արցախում այդ հարցերի համակարգող Գայանեի հետ, հետո խոսեցի գեներալ Վարդան Բալայանի հետ։ Երկուսն էլ խնդրեցին հնարավորինս արագ ջոկատով հասնել օգնության, քանի որ թիկունքային աշխատանքներում լուրջ խնդիրներ ունեն։
Հոկտեմբերի 6-ին մեր ջոկատին մեկնելու ժամ նշանակեցին՝ 19։00-ին, ԿԳՄՍ նախարարության մոտից։ Գեներալ Բալայանն ասաց, որ մեքենան կտրամադրի կրթական գերատեսչությունը, խնդրեց, որ ես կապվեմ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Քանի որ անձամբ վաղուց ճանաչում էի նախարարին, գրեցի իրեն։ Եղավ պատասխան․ «Դու որպես ո՞վ ես ինձ գրում։ Թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․»։ Արայիկի պատասխանը փոխանցեցի գեներալ Բալայանին, ասաց, դիմել է, խնդիր չէ, եթե ինքնահաստատվելու ժամանակն է, ինքը էլի կդիմի։ Մեկ ժամ անց ինձ զանգեցին նախարարությունից՝ ասելով, որ մեքենան մեզ է սպասում։
20։30-ին մենք արդեն Արցախի ճանապարհին էինք։
11 հոգի էինք։ Սկզբում եղանք Գորիսում։ Հետո լուսադեմին պիտի մեկնեինք Ստեփանակերտ։ Վարորդը Շուշիի մոտակայքում ասաց, որ իրեն շտապ հետ են կանչում, հետևաբար մեզ պետք է իջեցնի հարմար մի տեղ, իսկ մենք այդ ժամանակ թշնամու հրետակոծության տակ էինք։ Գիշերը ժամը 3-ին քայլելով հասանք Ստեփանակերտի առաջին տներին և բախեցինք առաջին դուռը՝ մի քանի ժամ անցկացնելու համար։ Սպասում էի, որ հրետակոծության տակ նկուղներում ապրող արցախցիները գուցե հրազենով դիմավորեն մեզ։ Առաջին տան մոտ միայնակ տարեց մարդը գրկաբաց չընդունեց՝ ասելով, թե տեղ չկա իր տանը այդքան մարդու համար։ Փոխարենը առաջարկեց հարևան տուն մտնել, այնտեղ մեծ է։
Ես դիմացից էի քայլում։ Թակեցի նկուղի դուռը, դուրս եկավ տարեց մի տղամարդ։ Մինչև ժամը 5-ը անցկացրինք նրա հետ միասին։ Սուրճ, թեյ պատրաստեց բոլորիս համար։ Մրսել էինք, բավական տաքացանք։ Հետո եկավ նրա որդին, և տունը մեզ թողնելով՝ միասին գնացին էլեկտրակայան՝ նորոգումներ անելու։
5։30-ին մեր ջոկատի Արշակն ու ես քայլեցինք դեպի շտաբ։ Ծանոթացանք փոխգնդապետ Յարամիշյանի հետ, ով պետք է համակարգեր մեր ծառայությունը։ Կանչեց ՌԴ-ից Արցախ եկած Շալվա անունով մի վրացահայի՝ խնդրելով, որ մեքենայով մեր ջոկատի մյուս ընկերներին տեղ հասցնի։ Նստեցինք Շալվայի մեքենան և շարժվեցինք։
Մի քանի փողոց անցնելով՝ ընկանք հրետակոծության տակ․․․
Շարունակելի․․․»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ