Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը. Նիկոլը սգո օր չի հայտարարելու, նրա համար համար սա ողբերգություն չէ. Միքայել Մինասյան 11/30/2020   20:51  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլը հայի վերջին տականքն է, ուզում է, որ ամեն ինչ արագ մոռացվի,- նման գնահատականով է հանդես եկելՎատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա գրառման մեջ ասվում  է.

 

«Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
Լեռան Քարոզ, Մատթեոս 5։3

Մի քանի ժամից վերջանում է հնարավորությունների պատուհանը։ Կարելի է ասել արդեն վերջացավ։ Վերջացավ ո՛չ այսօր ու ո՛չ էլ ուղիղ կեսգիշերին, այլ այն պահից, երբ Հայաստանն ընտրեց և ընկավ նիկոլական թակարդը։

Հանրային տրամադրությունների առումով ամեն ինչ բացատրելի էր և նույնիսկ հասկանալի մինչև նոյեմբերի 10-ը, բայց դրանից հետո՝ լրիվ աբսուրդ է։ Աշխարհը սպասում էր, թե ինչ կանի հայ ժողովուրդը։ Ինչպես կտանի իր ամենամեծ պարտությունը։ Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր հայ ժողովրդի դատաստանին։

Եվ ի՞նչ տեսավ։ Ոչինչ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում։ Հայ ժողովուրդը խայտառակ եղավ աշխարհի առաջ։ Խայտառակ եղավ ոչ թե պարտությունից, այլ պարտությունից հետո իր հավաքական ռեակցիայից։ Ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունից։

Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձևացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Ուղիղ 21 օր բոլորը զբաղված էին ամեն ինչով, բացի իրենց ուղիղ գործով՝ Նիկոլը պիտի զբաղվեր գերիներով ու տարածքներով, հասարակությունը՝ վիժվածքին հեռացնելով։ Նիկոլը 21 օր ստում էր ու պահում իշխանությունը, հասարակությունը 21 օր տատանվում էր՝ գնա՞ հանրահավաքի թե՞ ոչ, պահանջի՞ հրաժարական, թե՞ նոր ընտրություններ։

Այսօր Հայաստանում ավելի ստորացուցիչ ու արտառոց երևույթ կա. բացի զոհերի ու անհետ կորածներից հարազատներից, ոչ ոք չի սգում։ Չկա համազգային սուգ։ Նույնիսկ սգո օր չի հայտարարվել։ Զոհվել են հազարավոր հերոսներ, անհետ կորել, գերեվարվել ու դեռ գերեվարվում են հարյուրավոր զինվորներ, հաշմանդամություն են ձեռք բերել հազարավոր տղաներ։ Հայ ժողովորդը զրկվել է հաղթանակից, հայրենիքից, տնից, իր գերեզմաններից ու եկեղեցիներից։ Սա նույնիսկ աղետ չէ, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է։

Որ Նիկոլը միտումնավոր սգո օր չի հայտարարում, հասկանալի է։ Նախ, սա իր համար ողբերգություն չէ։ Հետո, սգո օր հայտարարելով, ինքը կվավերացնի իր ձախողումը։ Եվ հետո, ինչո՞ւ հայտարարի, երբ հանրային պահանջ էլ չկա։ Նիկոլը չի սգում, մենք ինչո՞ւ չենք սգում։ Մեզ պետք է ասե՞ն։

Նիկոլը հայի վերջին տականքն է, ուզում է, որ ամեն ինչ արագ մոռացվի։ Իսկ երկի՞րը։ Երկրում «սև ուրբաթ» զեղչերի մարաթոն է, աշխատում են ռեստորանները, խանութները։ Գովազդվում են ապրանքներ ու ծառայություններ։ Ոչ մի տեղ մեր եռագույնը իջեցված չէ։ Հայաստանի ոչ մի դեսպանությունում չի բացվել սգո մատյան։

Գիտեք՝ ինչո՞ւ։ Սգալու համար պետք է նախ գիտակցել, հասկանալ, ինչ է կատարվել։ Նիկոլը դա չի անում, որովհետև սա իր համար քաղաքական պայքար է։ Նա անմեղսունակ է։ Նիկոլն ի վիճակի չէ հասկանալու այս ողբերգությունը։ Բայց մի՞թե երկրում բոլորը նիկոլ են։ Մի՞թե ոչ ոք դեռ լիովին չի ընկալել ողբերգության խորությունը։

Այսօր մենք չունենք փրկության որևէ շանս, որովհետև չենք սգում։ Այսօր չենք սգում, որովհետև չենք ցանկանում ընդունել իրականությունը։ Փախչում ենք իրականությունից։ Մինչդեռ սուգը իրականության հետ առերեսումն է, կորստի գիտակցումը։

Մենք փորձում ենք չգիտակցել՝ ինչ կատարվեց, ապրել նույն իներցիայով, ընկնել նույն թակարդը։ Բայց մինչև աղետի գիտակցումից մեր սրտում չառաջանա լիակատար ցավ, մինչև շնչահեղձ չլինենք կորստի ընկալումից, մինչև կատաղությունից ու կարոտից չոռնանք՝ ավելին ենք կորցնելու։

Սուգ պետք է հայտարարեր կառավարությունը, նախագահը, Ազգային ժողովը։ Այդ ինստիտուտները գոյություն չունեն։

Պետություն չկա։

Ուրեմն գոնե ժողովուրդը դա պետք է անի։ 2018-ի ապրիլին ժողովուրդը եռագույնը փողոցներում բարձր պահած գոռում էր հաղթանակի մասին, իշխանափոխությունը վերածել էր համազգային տոնի։ Ուրեմն բարի եղեք նույն ոճով սգալ։ Ամբողջ Հայաստանը պետք է սև ժապավեն կրի՝ երեք օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս։

Պարզ է, որ չեք ցանկանում սգալ։ Դա կնշանակեր նաև յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Բայց չսգալով, չնկատելով մահերը, չնկատելով հայրենազրկումը, չենք ազատվում պատասխանատվությունից։

Պետք է ապրել այնպիսի սուգ, որ խլացնի անպատեհ երաժշտությունը, զրույցը, գռեհիկ կոմերցիան։ Ամեն մի գործողություն բխեցնի այդ գիտակցումից։ Պետք է այսօր սգալ, որ վաղը փրկվենք։

Աստվածաշունչն ասում է. «Սգացեք, որ մխթարվեք ու փրկվեք»։ Պետք է ապրել գիտակցված սգավորությամբ, որ արժանանաք մխիթարության: Կա մեղք, կա սխալ, կա կորուստ, ուրեմն պիտի լինի սուգ։

Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը…»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:35 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍԽաղաղ ցուցարարներին բերման ենթարկելը ուղղորդում է քաղաքացիական հագուստով անձը
20:28 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 33 անձ բերման է ենթարկվել
20:02 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին
19:52 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ես հայտարարել եմ 1400 անձնագրերի մասին, իսկ իրենք գնացե՞լ են անձնագրային կենտրոններ, ստուգե՞լ են այն մարդկանց ցուցակը. Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԾ-ին
19:47 30/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զրահաբաճկոնների և սաղավարտների թեման, կամ ինչի՞ համար են ցեխ շպրտում Դավիթ Տոնոյանի վրա
19:44 30/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին
19:05 30/11/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նախաձեռնեց Դատավորների գործունեությանը միջամտելու գործընթացը. հայտարարություն
17:29 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը
17:15 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի տեսախորհրդաժողովի ձեւաչափով
17:00 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Արխիվ

[]