ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաջորդ գլխավոր դատախազը պետք է մտածի, թե գործադիր իշխանության ղեկավարի ո՞ր լիազորությունից է բխում դատական պրոցեսին միջամտությունը. Խուդոյան 11/30/2020 20:59 | ԼՐԱՀՈՍ
Հաջորդ գլխավոր դատախազը միանշանակ պետք է մտածի, թե գործադիր իշխանության ղեկավարի ո՞ր լիազորությունից է բխում դատական պրոցեսին միջամտությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, ըստ որի վերջինիս միջնորդությամբ է վերադարձվել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը և, որ իր հորդորներով դատախազն առարկություն չի ներկայացրել։
Մասնագիտական հանրության շրջանում նշված հայտարարությունը քննարկումների առարկա է դարձել, մասնավորապես, մասնագետները գտնում են, որ Փաշինյանի հայտարարության մեջ առկա է առերևույթ արդարադատությանը միջամտելու հանցագործության հատկանիշներ, որի մասին վաղուց էր բարձրաձայնվում, բայց Փաշինյանի գրառումն ինչ-որ չափով նաև «ինքնախոստովանություն» էր։ Նշենք, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարքներ են։ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով: Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քիչ հավանական է համարում, որ այս հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ գործող գլխավոր դատախազից, սակայն գտնում է, որ հաջորդ գլխավոր դատախազը միանշանակ պետք է մտածի, թե գործադիր իշխանության ղեկավարի ո՞ր լիազորությունից է բխում դատական պրոցեսին միջամտությունը։
«Եթե դա հիվանդ երևակայության արդյունք չէ, քրեաիրավական գնահատականի պետք է արժանանան ինչպես մտքի հեղինակի, այնպես էլ դատախազության ներկայացուցիչների գործողությունները»,- նշեց Խուդոյանը։
Ինչ վերաբերում է դատարանի գործողություններին և դրանց տրվող գնահատականի կարևորությանը, պաշտպանը նախ արձանագրեց, որ ողջամիտ որևէ մեկը կասկածի տակ չի առնի դատարանների նկատմամբ ճնշումների առկայությունը, ապա նշեց, որ դատարանի վերաբերյալ հարցը նախևառաջ դատարանը պետք է գնահատի, քանի որ ցանկացած ինքնաբացարկի հիմք հենց դատարանն է գնահատում։
Ըստ Խուդոյանի՝ պետք է գնահատվեն նաև այն հարցերը, թե ում պատվերներն են մինչ այս կատարվել, ինչ ծանր հետևանքներ են վրա հասել նաև այդ պատվերների կատարման արդյունքում և արդյոք այսպիսի պատվերներ կատարող իրավապահները չեն կիսում պատվիրատուի պատասխանատվությունն ու ճակատագիրը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին դեռևս հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ