ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեզ բաժին հասած թշնամին կռվում է անգամ զոհվածի հետ, գլխատելով մահացածին, կտրելով հանգուցյալի ականջները, քանդելով գերեզմաններն ու հպարտանում իր այդ արարքով». Դադիվանքի վանահայր 11/29/2020 19:49 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Դադիվանքի հոգևոր հովիվ, Քարվաճառի շրջանի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս օրերին Երևանում է: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Տեր Հովհաննեսը մի քանի օր կանցկացնի այստեղ՝ Երևանում, ծառայություն կմատուցի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որից հետո կրկին կվերադառնա Արցախ՝ Դադիվանքի վանական համալիրում շարունակելու իր հոգևոր ծառայությունը:
Դադիվանքում հոգևոր ծեսերն ու արարողությունները չեն ընդհատվել, վանական համալիրը հիմա էլ շարունակում է չընդհատվող հոգևոր ծառայություն մատուցել արցախցիների և այնտեղ շտապող հարյուրավոր ուխտավորների համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտնում է վանական համալիրի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում ոչ մի օր չլքեց եկեղեցին, ոչ մի վայրկյան եկեղեցու հոգևոր կյանքն ու գործունեությունը կանգ չառավ:
- Այսօր կիրակի է և այսօր էլ Դադիվանքում Սուրբ Պատարագ է մատուցվել, անցյալ կիրակի ես էի այնտեղ, ինքս եմ պատարագ մատուցել: Հիմա ինձ հերթափոխել են, մի քիչ առողջական խնդիրներ ունեմ: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ես հիմա Երևանում եմ, բայց մենք հերթափոխով ապահովում ենք Դադիվանքի եկեղեցու անխափան գործունեությունը: Կիրակի օրերին այնտեղ շատ ուխտավորներ են գալիս, այդպես է եղել և այդպես է շարունակվելու միշտ: Երկու շաբաթ անց ես կրկին կլինեմ Դադիվանքում և կրկին ինքս այնտեղ Սուրբ Պատարագ կմատուցեմ: Մենք եկեղեցին անտեր չենք թողնելու, Դադիվանքը միշտ գործելու է, մինչև մեր հողը վերջնականապես և ամբողջովին հետ կբերենք, որովհետև մենք այսպես ապրել չենք կարող և չենք էլ պատրաստվում:
- Տեր Հայր, ինչպե՞ս է հիմա կազմակերպվում հավատացյալների և ուխտավորների այցը վանական համալիր, երբ այն փաստացի գտնվում է թշնամու վերահսկողության ներքո:
- Հավատացյալներն ու ուխտավորները ավտոբուսներով Ստեփանակերտից գալիս են մինչև Գետավան և Գետավանից ռուս խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ անվտանգ կերպով հասնում են մինչև Դադիվանք, պատարագի են մասնակցում, աղոթում են, երեկոյան վերադառնում իրենց տները: Այնտեղ հերթապահ քահաններ և սարկավագներ կան, ովքեր գիշեր ցերեկ հենց վանական համալիրում են մնում: Խաղաղապահ զորքը նույնպես վանքի մերձակայքում է մնում և միասին պահում պահպանում են տարածքի ու վանքի խաղաղությունն ու անդորրը:
- Իսկ ինչպե՞ս են ապահովում այնտեղ ապրող և հոգևոր ծառայություն անցկացնող հոգևորականների անվտանգության հետ կապված հարցերը:
- Խաղաղապահներն են հոգ տանում եկեղեցում սպասավորություն կատարող հոգևոարականների, ինչպես նաև այնտեղ այցելող հավատավոր ուխտավորների անվտանգության ապահովման համար: Ինչ վերաբերում է վանական համալիրի անվտանգության հարցերին, ապա մենք գիտենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հաղորդել, որ Դադիվանքն ու Ամարասն անձամբ իր վերահսկողության տակ են՝ անկախ նրանից, որ Դադիվանքն այսօր գտնվում է Քարվաճառի տարածքում, իսկ Քարվաճառը խիստ ժամանակավորապես ադրբեջանական իշխանությունների տիրապետման ներքո է: Այս հարցը պետք է լուծվի և ես վստահ եմ, որ այն արագ պետք է լուծվի: Ե´վ Քարվաճառը, և´ մնացյալ կորսված տարածքները մենք վերադարձնելու ենք, որովհետև մենք այսպես ապրել չենք կարող:
- Տեր Հովհաննես, ինչպե՞ս լուծվեց վանքապատկան գույքի և այնտեղ գտնվող արժեքավոր և պատմական նշանակություն ունեցող խաչակոթողների պահպանման հարցը:
- Այո, այնտեղ կան չափազանց կարևոր և պատմական արժեքավոր նշանակության խաչքարեր, որոնք այնտեղ թողելու պարագայում վստահ չէինք կարող լինել, թե ինչ կկատարվի դրանց հետ: Մի որոշ ժամանակ մենք հետևում էինք քաղաքական զարգացումներին, հասկանալու համար՝ ինչպե՞ս պետք է վարվենք եկեղեցու գույքի և այնտեղ պահվող արժեքավոր կոթողների հետ: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ որոշվեց արժեքավոր իրերն ու պատմական նշանակության խաչքարերը դուրս բերել վանական համալիրից և տեղափոխել Սբ. Էջմիածին: Այդպես էլ արվեց, բայց երբ հարցը կարգավորվեց, կրկին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, դրանք հետ վերադարձվեցին վանք, որովհետև հստակեցվեց, որ եկեղեցին գործելու է, կառույցի անվտանգությունն էլ ապահավված է լինելու: Մենք գիտենք թշնամու ձեռագիրը և վաղուց ականատես ենք եղել դրան, ինչպես օրինակ՝ նրանց կողմից Նախիջևանի խաչքարերի ջարդն էր: Արդեն տեսանք, թե ինչ արեցին նրանք վերջին օրերին՝ Շուշիում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կամ «Կանաչ ժամ»-ի հետ: Նրանք վանդալ են, և իրենց սարսափելի ձեռագիրն անմիջապես ցույց տվեցին նաև «Կանաչ ժամ»-ի վրա՝ ոչնչացնելով եկեղեցու գմբեթը: Տեսանք նաև, որ պղծել են Սբ. Ղազանչեցոց վանքը, բացի նրանից, որ պատերազմի թեժ օրերին երկու անգամ ռմբակոծեցին եկեղեցին: Մենք տեսնում ենք նաև, թե ինչպես են նրանք վերաբերում մեր զոհվածների և մահացածների հուշաքարերի հետ: Մեզ համար նորություն չէ, մենք գիտեինք, որ մեզ բաժին հասած թշնամին նենգ է՝ նրանք կռիվ են տալիս նույնիսկ գերեզմանաքարերի հետ, կռվում են անգամ զոհերի հետ, մահացած մարդու հետ են կռվում՝ գլխատելով մահացածին, կամ կտրելով հանգուցյալի ականջները և մարմնի այլ մասեր և հպարտանում իրենց այդ արաքով: Ի՞նչ կարելի է ասել նման դեպքերում… Երևի ոչինչ ասել պետք չէ, պետք է գործել՝ արագ կերպով հետ վերադարձնելու համար մեր կորսված հայրենիքը և սրանով բացառել թուրքի վայրագ վարքը մեր հայրենքի ներսում:
- Տեր Հովհաննես, կա մի հարց, որ չգիտեմ ինչպես տալ…
- Ինչպես կարող եք ձևակերպել, այնպես էլ տվեք …
- Ուզում եմ ձեր զգացողությունների մասին իմանալ…
- Ես փորձում եմ այս ամենը տանել այնպես, ինչպես վայել է եկեղեցականին՝ համբերությամբ… Միայն համբերությամբ մենք պիտի տանենք մեր խաչը, որը թեև շատ ծանր է, բայց միևնույնն է՝ մերն է: Պետք է տանենք այնքան, մինչև տեսնենք ի՞նչ է լինում, թեև վստահ եմ, որ այսպես չի մնալու, փոխվելու է այս իրավիճակն անպայման: Սա թշնամու հրահրած պատերազմի միայն սկիզբն է, և մեզ հիմա, ինչպես երբևէ, պետք է միաբան լինել՝ Աստծո սիրո մեջ մնալ: Հոգևոր առումով սա է հիմա ամենակարևորը: Այնինչ, ես տեսնում եմ, թե ինչպես է ներքին թշնամին ժողովրդի մեջ տարածում պառակտման սերմը՝ արցախցի – հայաստանցի անթույլատրելի և խիստ վտանգավոր բաժանարարը գծելով, որը մեզ վերջնական պարտության կտանի: Մեր էրեխեքը գնացին ձեր հողերի համար կռվեցին կամ մեր էրեխեքը ձեզ համար զոհվեցին…Սա անընդունելի է, որովհետև սա պայքար է՝ հանուն միասնական հայրենիքի պահպանման: Այստեղ մեր ու ձեր չի կարող լինել, այստեղ բոլորիս, բացարձակապես բոլորիս և մեր հայրենիքի գոյության հարցն է դրված: Այդպես կարող է խոսել միայն այն մարդը, ով չգիտի կամ չի գիտակցում հողի և հայրենքի արժեքը: Սա Հայաստանն է, ի՞նչ է՝ պառակտման վտանգավոր սե՞րմն եք գցում այս օրհասական օրերին: Իսկ ո՞ւր է տանելու դա՝ միայն վերջանական կործանման և արդյո՞ք հենց սա չէ՞ մեր դարավոր թշնամու իղձը…Մտածենք այս մասին և հետություններ անենք, քանի դեռ շատ ուշ չէ…
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ