ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով. Թե ինչ արժանիքների համար է Խաչատրյանը պարգևատրվել մեդալով, մենք լավ ենք հիշում. Էլինար Վարդանյան 11/29/2020 14:40 | ԼՐԱՀՈՍ
Արյունոտ մեդալ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները կյանքի կոչելու համար։ Նա գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։
Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
«Թե ինչ արժանիքների համար է Խաչատրյանը պարգևատրվել մեդալով, մենք լավ ենք հիշում։ Լավ պատկերացնում ենք նաև, թե ինչպիսի հատուկ ծառայությունների մատուցման համար է նա արժանացել այդ պատվին։ 2018թ. Խաչատրյանը «լծվեց» մարտի 1-ի բացահայտման նվիրական գործին, հայտնվեց Հ1-ի եթերներում «սենսացիոն բացահայտումներով»։ Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, հայտարարվեց հետախուզում, այնուհետև՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա կալանավորվեց, մեղադրանք առաջադրվեց Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ Սասուն Խաչատրյանը սկսեց «խաչակրաց արշավանք» Շուշին ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց նկատմամբ։ Ու թեև գործն այնքան շինծու էր, այնքան միկողմանի, որ ըստ էության տապալվեց մարտի 1-ի քննությունը, բայց այն ծանր հարված հասցրեց բանակին և պետականությանը։ Սասուն Խաչատրյանի թեթև ձեռքով մեկուսացվեցին բանակի այդ ժամանակի 4 գեներալ-գնդապետից 3-ը, առաջին պատերազմի ժամանակ Արցախն ազատագրած ղեկավարը, ինչը խիստ սահմանափակեց պատերազմի ժամանակ նրանց ներուժից օգտվելու հնարավորությունը։ Թե ինչ մեխանիզմներով էր Փաշինյանը ստիպել ՀՔԾ պետին նպաստել բանակի թուլացմանը, Խաչատրյանը կպատմի հաջորդ իշխանության ժամանակ։ Բայց որ նա այդ ամենը կատարել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով փաստում էին 2018թ. գաղտնազերծված հայտնի հեռախոսային խոսակցությունը։
2021թ-ին հարուցվելիք քրեական գործերի շրջանակներում պիտի պարզվի, թե Սասուն Խաչատրյանը հրեշավոր համակարգում շղթայի որ կարևության օղակն էր՝ գիտակցու՞մ էր, որ շինծու, անհիմն քրեական գործով նա թուլացնում է բանակը, վարկաբեկում Արցախն ազատագրած հերոսներին, մեկուսացնում բարձր որակավորում ունեցող զինվորականներին։
Իսկ հիմա գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է։ Որ բանակը զրկվել էր Շուշին ազատագրած հարամանատարական կազմի ներուժից, իսկ նրանք, ովքեր փորձեցին աջակցել պաշտպանությանը, կանխել անկումը, հեռացվեցին ռազմական գործողությունների ղեկավարումից։
Իսկ հարցեր չեն առաջացել, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի մոտ, թե ինչպե՞ս, ու՞մ գործողությունների արդյունքում կորցրեցինք Շուշին, Հադրութը, մեր հայրենիքը։
Իսկ որտե՞ղ է Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի էնտուզիազմը՝ պատերազմի ժամանակ ժողովրդին խաբելու, պատերազմի օրերին թույլ տված աններելի սխալները քննության առարկա դարձնելու հարցում։
Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր ՀՔԾ պետը անելու է լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր, ոմանք նույնիսկ Մխիթար Գոշի մեդալով։ Հիմա Հայաստանը, որպես պետություն, նմանների հանդեպ ունի մեկ պարտավորություն՝ թույլ չտալ հատել պետական սահմանը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ