ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքեր մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն ու մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն. Կարեն Վրթանեսյան 11/29/2020 20:41 | ԼՐԱՀՈՍ
Դիմում եմ այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ ստիպված են Նիկոլ պաշտպանել, Նիկոլի հիստերիկաներն ու կապրիզները տանել...,-գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Հայտնի հոլիվուդյան ֆիլմում Սատանան ասում է. «Սնափառությունն իմ սիրելի մեղքն է»։
Այնքան մարդու փչացրեց՝ սնափառության վրա խաղալով, որ սիրտս ցավում է... Նամանավանդ շատ պայծառ երիտասարդների համար է սիրտս ցավում։
Իհարկե, միայն սնափառությունը չէր... Անփորձությունը, միամտությունը, շատ բան չհասկանալը... Ատելությամբ էլ լցրեց ու խաբելով՝ հանցակից դարձրեց բազում հանցագործություններում։
Հիմա ձեզանից շատերն են իրենց փակուղու մեջ զգում։
Չեն հասկանում, թե ոնց եղավ, որ հանկարծ դարձան դավաճան։ Չեն հասկանում, թե ոնց եղավ, որ պետությունը սկսեց փլվել։ Ախր այդ մասին չէին երազում, լրիվ այլ բաների էին հավատում, երբ 2018-ին փողոց էին դուրս եկել ու ոչ մի բանից չէին վախենում... Դուք վստահ էիք ձեր ուժերի վրա, ուժեղ էիք, ազատ ...
Հիշե՛ք դա ու համեմատեք, թե հիմա ինչպես եք ձեզ զգում։
Հիշե՛ք այն զգացմունքը, որ դուք մի շատ լավ գաղափար եք առաջարկում, բայց ձեզ ոչ ոք չի լսում, կամ էլ ձեր շեֆերն ասում են՝ «էս հեչ, բանի պետք չի», բայց հետո նույն ձեր առաջարկը լսում եք Նիկոլի կամ Ավինյանի ասուլիսից... Բայց մե՛կ է, որևէ ռեալ գործ չի արվում և ձեր գաղափարներն ուղղակի մսխվում են Նիկոլի պիառի համար։
Ովքեր էլ ավելի մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն։ Հասկացել են, որ մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն...
Արդարացումներ ու մեղավորներ են փնտրում, բայց նաև գիտակցում են, որ գալիս է այն պահը, երբ արդարացումներն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրելու։
Տղե՛րք, աղջկե՛ք, Նիկոլով կյանքը չի վերջանում։
Դուք էլ հո գիժ չե՞ք։ Տոտալիտար աղանդի գերի հո չե՞ք, որ խելագար առաջնորդի հետ մնացածներն էլ ինքնասպան լինեն...
Դուք դեռ պետք է Հայաստանին ծառայեք։
Պոկվեք այդ գժից, մի կողմ անցեք, որ անիմաստ էշ-նահատակ չդառնաք սրա պատճառով։ Դրանով դուք և՛ ձեզ կօգնեք, և՛ Հայաստանին։
Հասկանում եմ. ձեզ վախեցնում են, խաբում են, հաթաթա են տալիս, ասում են. «Պուտինն ասել ա՝ Նիկոլը պիտի մնա»...
Էն «Չարի վերջը» հեքիաթը հիշեք ու կկվի դերից դուրս եկեք։ Սրանք ոչ մի բան չեն կարող ձեզ անել։
2018-ի ձեր դուխն ո՞ւր կորավ։ Ինչպե՞ս կարողացավ խելագարը ձեր ոգին ճնշել։
Նիկոլը ձեզ էլ է խաբել, ձեր երազանքներին էլ է դավաճանել։
Գիտեմ, զզվում եք այս վիճակից, անորոշությունից...
Վաղը երկուշաբթի է։
Առավոտյան գնացեք գործի, ազատման դիմումը գրե՛ք ու վերջ. դուրս եկեք այն կառույցներից, որոնք պիտի իբր պետական շահ պաշտպանեին, բայց հիմա միայն ու միայն Նիկոլի ու Աննայի հետույքներն են պահում։
Անիմաստ մի տառապեք, ինքներդ ձեզ մի կերեք, Նիկոլն ու իր մերձավոր ժուլիկներն այդքան չկան, որ դուք իր աթոռը պահելու համար ձեզ կործանեք։
Կյանքում լինում են իրավիճակներ, երբ ուղղակի պետք է վեր կենալ ու դուրս գալ սենյակից։ Առանց բացատրությունների։
Եթե փորձեն ճնշել, սպառնան, գրե՛ք այդ մասին, եթե վտանգ զգաք, գրե՛ք, դժվար չի լինի իրավաբանական օգնություն կազմակերպել։
Քայլ արե՛ք, մերժեք գժին»,-գրել է Վրթանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ