Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

«Մեզ բաժին հասած թշնամին կռվում է անգամ զոհվածի հետ, գլխատելով մահացածին, կտրելով հանգուցյալի ականջները, քանդելով գերեզմաններն ու հպարտանում իր այդ արարքով». Դադիվանքի վանահայր 11/29/2020   19:49  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Դադիվանքի  հոգևոր հովիվ,  Քարվաճառի  շրջանի հոգևոր սպասավոր արժանապատիվ  Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս օրերին Երևանում է: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Տեր Հովհաննեսը մի քանի օր կանցկացնի այստեղ՝ Երևանում,   ծառայություն  կմատուցի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որից հետո կրկին կվերադառնա  Արցախ՝ Դադիվանքի վանական համալիրում շարունակելու իր հոգևոր ծառայությունը:

Դադիվանքում հոգևոր ծեսերն ու արարողությունները չեն ընդհատվել, վանական համալիրը հիմա էլ շարունակում է չընդհատվող  հոգևոր ծառայություն մատուցել  արցախցիների և այնտեղ շտապող հարյուրավոր ուխտավորների  համար: Այս  մասին «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտնում է վանական համալիրի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում ոչ մի օր չլքեց եկեղեցին, ոչ մի վայրկյան եկեղեցու  հոգևոր կյանքն ու գործունեությունը կանգ չառավ:

- Այսօր  կիրակի է և այսօր էլ Դադիվանքում Սուրբ Պատարագ է մատուցվել, անցյալ կիրակի ես էի այնտեղ, ինքս եմ պատարագ մատուցել: Հիմա ինձ հերթափոխել են, մի քիչ  առողջական խնդիրներ ունեմ: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ես  հիմա Երևանում եմ, բայց մենք հերթափոխով ապահովում ենք Դադիվանքի եկեղեցու անխափան գործունեությունը: Կիրակի օրերին  այնտեղ  շատ ուխտավորներ են գալիս, այդպես է եղել և այդպես է շարունակվելու միշտ: Երկու շաբաթ անց ես կրկին կլինեմ Դադիվանքում և կրկին ինքս այնտեղ Սուրբ Պատարագ կմատուցեմ: Մենք եկեղեցին անտեր չենք թողնելու, Դադիվանքը միշտ գործելու է, մինչև մեր հողը վերջնականապես և ամբողջովին հետ կբերենք, որովհետև մենք այսպես ապրել չենք կարող և չենք էլ պատրաստվում:      

- Տեր Հայր, ինչպե՞ս է հիմա կազմակերպվում հավատացյալների և ուխտավորների այցը վանական համալիր, երբ այն փաստացի գտնվում է թշնամու  վերահսկողության ներքո:

- Հավատացյալներն ու ուխտավորները ավտոբուսներով Ստեփանակերտից գալիս են մինչև Գետավան և Գետավանից   ռուս խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ  անվտանգ կերպով հասնում են  մինչև Դադիվանք, պատարագի են մասնակցում,  աղոթում են, երեկոյան վերադառնում իրենց տները: Այնտեղ հերթապահ քահաններ և սարկավագներ կան, ովքեր գիշեր ցերեկ հենց վանական համալիրում են մնում: Խաղաղապահ զորքը նույնպես վանքի մերձակայքում է մնում և միասին պահում պահպանում են տարածքի ու վանքի  խաղաղությունն ու անդորրը:

- Իսկ ինչպե՞ս են  ապահովում այնտեղ ապրող  և հոգևոր ծառայություն անցկացնող հոգևորականների  անվտանգության հետ կապված հարցերը:

- Խաղաղապահներն են հոգ տանում եկեղեցում սպասավորություն կատարող հոգևոարականների, ինչպես նաև այնտեղ այցելող հավատավոր ուխտավորների անվտանգության ապահովման համար: Ինչ վերաբերում է վանական համալիրի  անվտանգության հարցերին, ապա մենք գիտենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հաղորդել, որ Դադիվանքն ու Ամարասն անձամբ իր վերահսկողության տակ են՝ անկախ նրանից,  որ Դադիվանքն այսօր գտնվում է Քարվաճառի տարածքում, իսկ Քարվաճառը  խիստ ժամանակավորապես  ադրբեջանական իշխանությունների տիրապետման ներքո է: Այս հարցը պետք է լուծվի և ես վստահ եմ, որ այն արագ պետք է լուծվի: Ե´վ Քարվաճառը, և´ մնացյալ կորսված տարածքները մենք վերադարձնելու ենք, որովհետև  մենք այսպես ապրել չենք կարող:

- Տեր Հովհաննես, ինչպե՞ս լուծվեց վանքապատկան գույքի և այնտեղ գտնվող արժեքավոր և պատմական նշանակություն ունեցող  խաչակոթողների պահպանման  հարցը:

- Այո, այնտեղ կան չափազանց կարևոր և պատմական արժեքավոր նշանակության  խաչքարեր,  որոնք այնտեղ թողելու պարագայում վստահ չէինք կարող լինել, թե ինչ կկատարվի դրանց հետ: Մի որոշ ժամանակ մենք հետևում էինք քաղաքական զարգացումներին, հասկանալու համար՝ ինչպե՞ս պետք է վարվենք եկեղեցու գույքի և այնտեղ պահվող արժեքավոր կոթողների հետ: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ որոշվեց  արժեքավոր իրերն ու պատմական նշանակության խաչքարերը դուրս բերել վանական համալիրից և տեղափոխել Սբ. Էջմիածին: Այդպես էլ արվեց, բայց երբ հարցը կարգավորվեց, կրկին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ,  դրանք հետ վերադարձվեցին վանք, որովհետև հստակեցվեց, որ եկեղեցին գործելու է, կառույցի անվտանգությունն էլ  ապահավված է լինելու: Մենք գիտենք թշնամու ձեռագիրը և  վաղուց ականատես ենք եղել դրան, ինչպես օրինակ՝ նրանց կողմից Նախիջևանի խաչքարերի ջարդն էր: Արդեն տեսանք, թե ինչ արեցին նրանք վերջին օրերին՝  Շուշիում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կամ «Կանաչ ժամ»-ի հետ: Նրանք վանդալ են, և իրենց սարսափելի ձեռագիրն անմիջապես  ցույց տվեցին  նաև «Կանաչ ժամ»-ի վրա՝ ոչնչացնելով եկեղեցու գմբեթը: Տեսանք նաև, որ  պղծել են Սբ. Ղազանչեցոց վանքը, բացի նրանից,  որ պատերազմի թեժ օրերին երկու անգամ ռմբակոծեցին եկեղեցին: Մենք տեսնում ենք նաև, թե ինչպես են նրանք վերաբերում մեր զոհվածների և մահացածների հուշաքարերի հետ: Մեզ համար նորություն չէ, մենք գիտեինք, որ մեզ բաժին հասած  թշնամին նենգ է՝ նրանք կռիվ են տալիս նույնիսկ գերեզմանաքարերի հետ, կռվում են անգամ զոհերի հետ, մահացած մարդու հետ են կռվում՝ գլխատելով մահացածին, կամ կտրելով հանգուցյալի  ականջները և մարմնի այլ մասեր և հպարտանում իրենց այդ արաքով: Ի՞նչ կարելի է ասել նման դեպքերում… Երևի ոչինչ ասել պետք չէ, պետք է գործել՝ արագ կերպով հետ վերադարձնելու համար մեր կորսված հայրենիքը և սրանով բացառել թուրքի վայրագ վարքը մեր հայրենքի ներսում:  

- Տեր Հովհաննես, կա մի հարց, որ չգիտեմ ինչպես տալ…

-  Ինչպես կարող եք ձևակերպել, այնպես էլ տվեք …

- Ուզում եմ ձեր զգացողությունների մասին իմանալ…

- Ես փորձում եմ այս ամենը տանել այնպես, ինչպես վայել է եկեղեցականին՝ համբերությամբ… Միայն համբերությամբ մենք պիտի տանենք մեր խաչը, որը թեև շատ ծանր է, բայց միևնույնն է՝ մերն է: Պետք է տանենք այնքան, մինչև տեսնենք ի՞նչ  է լինում, թեև վստահ եմ, որ այսպես չի մնալու, փոխվելու է այս իրավիճակն անպայման: Սա թշնամու հրահրած պատերազմի միայն սկիզբն է, և մեզ հիմա, ինչպես երբևէ, պետք է միաբան լինել՝ Աստծո սիրո մեջ մնալ: Հոգևոր առումով սա է հիմա ամենակարևորը: Այնինչ, ես տեսնում եմ, թե ինչպես է ներքին թշնամին  ժողովրդի մեջ տարածում պառակտման սերմը՝ արցախցի – հայաստանցի անթույլատրելի և խիստ վտանգավոր բաժանարարը գծելով, որը մեզ վերջնական պարտության կտանի: Մեր էրեխեքը գնացին ձեր հողերի համար կռվեցին կամ մեր էրեխեքը ձեզ համար զոհվեցին…Սա անընդունելի է, որովհետև սա պայքար է՝ հանուն միասնական հայրենիքի պահպանման: Այստեղ  մեր ու ձեր չի կարող լինել, այստեղ բոլորիս, բացարձակապես բոլորիս և մեր հայրենիքի գոյության հարցն է դրված: Այդպես կարող է խոսել միայն այն մարդը, ով չգիտի կամ չի գիտակցում հողի և հայրենքի  արժեքը: Սա Հայաստանն է, ի՞նչ է՝ պառակտման վտանգավոր սե՞րմն եք գցում այս օրհասական օրերին: Իսկ ո՞ւր է տանելու դա՝ միայն վերջանական կործանման և արդյո՞ք հենց սա չէ՞ մեր դարավոր թշնամու իղձը…Մտածենք  այս մասին և հետություններ անենք, քանի դեռ շատ ուշ չէ…

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:03 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին է. Կարին Տոնոյան
18:38 29/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. Փաշինյան
18:30 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր Դանիելյան
18:10 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀայ ռազմագերիներին որևէ ձևով չեն կարող օգտագործել և դուրս հանել շքերթին. Մարուքյան
17:47 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե մենք մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվի և դրա հաշվին զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք .Արա Զոհրաբյան
17:37 29/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊ
16:55 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանից պետք է խնդրել միայն մեկ բան` զենք. Արթուր Դանիելյան
16:07 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿանոնավոր բանակային զորք է պետք Սյունիքի սահմանային հատվածներում տեղակայել. Մանաս Կարապետյան
15:27 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք. ադրբեջանագետ
14:40 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով. Թե ինչ արժանիքների համար է Խաչատրյանը պարգևատրվել մեդալով, մենք լավ ենք հիշում. Էլինար Վարդանյան

Արխիվ

[]