ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը․ Աշոտյան 11/29/2020 14:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և արդարացնել ազգային աղետի հասնող դավաճանությունը։ Սակայն անմեղսունակ սուտասանի արդարացումները նրան ավելի հիմար դրության մեջ են դնում։
Նախ նա ստում է, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Հիշեցնեմ, որ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց նեղլիկ միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։
Այս փաթեթի բաղկացուցիչ մաս էին կազմում Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները՝ համապատասխան խաղաղապահ մեխանիզմով։ Բացի դրանից անվտանգության երաշխիքների էին ստեղծում. ՀՀ եւ Արցախի Զինված ուժերը, Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջազգային լեգիտիմությունը եւ Արցախի դատաիրավական համակարգի ճանաչումը։ Այս ամենն ենթադրում էր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան համապարփակ որոշում։
Իդեպ, 7 շրջանների վերադարձ նախատեսված չէր անգամ 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի նոր իշխանություններին փոխանցված եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից 2020 թվականի ապրիլին բացահայտված փուլային տարբերակի առաջարկում։
Հողատուն նշում է, թե իբր դեռևս 2007թ․-ից մադրիդյան սկզբունքների համաձայն Շուշիում 90% ադրբեջանական բնակչություն պետք է լիներ, այնինչ կրկին խեղաթյուրում է իրականությունը։ 2007-ից այս կողմ այդ սկզբունքները լրամշակվել էին, քանիցս հրապարակվել եւ մեր թողած բանակցային ժառանգության մեջ ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ այլեւս նախատեսված չէր։
Հիշեցնեմ նաեւ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես նաև իր իսկ ԱԳՆ-ը հայտարարել են, որ Շուշիի հարց բանակցային գործընթացում երբեք չի եղել, հետևաբար նա նորից ստում է։ Ավելին, հիմա Շուշիում, նաև Հադրութում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում 100% ադրբեջանական բնակչություն է լինելու։
Խոսելով Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային գործընթացի մասին՝ հայտնում է, թե իբր Ադրբեջանը օրակարգ էր ձևավորել և Մինսկի Խումբը փաստացի այդ օրակարգը դիտում էր որպես առաջնահերթություն։
Կատարյալ սուտ․ Ապրիլյան պատերազմից հետո առաջ եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց մասին նա չի հիշատակում։ Հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ այդ պայմանավորվածությունները թույլ էին տալիս կայունացնել հակամարտության միջավայրը, նոր պատերազմի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, իսկ դրանց կյանքի կոչվելը ձգձգելու դեպքում համանախագահների մոտ Ադրբեջանին դնում էին դեստրուկտիվ դերակատարության մեջ եւ երկարաձգում էին անցումը այսպես կոչված «բովանդակային բանակցություններին»։
Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։
Որպեսզի համոզվել որ թեզը, թե իբր Ադրբեջանն էր թելադրում բանակցային օրակարգը, հերթական կատարյալ, անբարոյական սուտն է․ բավական է կարդալ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթումը ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունները, որտեղ ընդհուպ մինչև 2018թ․-ի փետրվար կարմիր գծով անցնում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություների կատարման կարևորությունը։
Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի, ինչի մասին Ալիևը բացահայտումներ արեց պատերազմի սկսվելուց առաջ։ Ըստ այդմ, Հայաստանում ներքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Դուշանբեում համաձայնություն է ձեռք բերվել չկրակել, որի դիմաց աթոռից կառչած հողատուն համաձայնել է օրակարգից հանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։
Արդյունքում սկսելով սեփական կետից, քանդելով հայկական բանակցային դիրքերը եւ չունենալով գիտելիք, փորձ եւ ուղեղ, նա փակիւղի մտցրեց բանակցային գործընթացը։
Հայտարարում է, թե հարկավոր է չսրել իրավիճակը, քանի որ ամենակարևորը գերիների, զոհվածների մարմինների հարցերն են․ «թուրքը տեսնում՝ ուրախանում է» և փոխանակման գործընթացը ձգձգում է՝ Հայաստանում լարվածությունը առաջացնելու նպատակով։ Սա նույնպես ծիծաղելի փաստարկ է, քանի որ Ադրբեջանի համար իրենից ավելի մեծ նվեր գոյություն չունի․ բավական է թերթել ադրբեջանական կայքերը, հեռուստահաղորդումները, ու կտեսնեք, որ նրան պարզապես լվում են այնտեղ ամեն հնարավոր ձևով, հետևաբար դժվար թե Ադրբեջանը շահագրգիռ լինի վերջինիս հեռացման հարցում։ Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը ձեռք է առնում նրան, ցավոք՝ նաև հայ ժողովրդին։
Ավելորդ է նշել, որ այս ընթացքում դեպի Նախիջևան առանձին կոմունիկացիայի հարց երբեք չի քննարկվել։
Հ.Գ. Հերթական բարոյազուրկ շարադրությունը գրելու փոխարեն հրաժարականիդ երկտողը գրիր,հողատու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ