ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ. Հասրաթյան 11/28/2020 12:28 | Մեկնաբանություն
Ինչո՞ւ պարտվեցինք,- դեռ երկար ժամանակ ենք այս հարցն ինքներս մեզ տալու և ամեն մեկը փորձելու է իր պատասխանով յուրովի արդարացնել այն, ինչը պետք է անեինք, բայց չենք արել: Իմ խորին համոզմամբ մենք չենք արել ամենապարզագույնը՝ չենք հարգել ինքներս մեզ ու այն ամենը, ինչին այս տարիների ընթացքում կարողացել ենք հասնել անդառնալի կորուստների և անհամար զրկանքների գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ինչո՞ւ պարտվեցինք,- դեռ երկար ժամանակ ենք այս հարցն ինքներս մեզ տալու և ամեն մեկը փորձելու է իր պատասխանով յուրովի արդարացնել այն, ինչը պետք է անեինք, բայց չենք արել: Իմ խորին համոզմամբ մենք չենք արել ամենապարզագույնը՝ չենք հարգել ինքներս մեզ ու այն ամենը, ինչին այս տարիների ընթացքում կարողացել ենք հասնել անդառնալի կորուստների և անհամար զրկանքների գնով... Մեկս-մյուսով հզորանալու փոխարեն նախընտրել ենք մեկս-մյուսին թուլացնել, սիրելու փոխարեն ատել ենք միմյանց, մի քանի «պողոսով» մեզ դարձրել են «պողոսների» հոտ և քշել իրենց ուզած կածանով, իսկ երբ արդեն ուշքի ենք եկել, մեզ գտել ենք պարտության ճիրաններում... Բայց, անգամ այդ վիճակում, մենք շարունակել ենք մնալ «պողոսներին» ենթակա «պողոսների» հոտ, քանզի կորցրել ենք ոչ միայն ինքնրույն մտածելու կարողությունը, այլև զրկվել ենք դիմացի մտածողին լսելու ընդունակությունից... Մենք լսել և շարունակում ենք հավատալ մի քանի «պողոսների» հնարած հեքիաթներին և մեր տունը կառուցելու փոխարեն անընդհատ՝ տեղին, թե անտեղի մատնացույց անում մեր կողքին կառուցողներին... Ու այդպես ծնվել է «թալանածը վերադարձնելու և ժողովրդին բաժանելու» մասին լեգենդը, որով «պողոսների» հոտը սնվել և սնվում է, իսկ մի քանի «պողոսներ» մտածելու ինքնրույնությունը կարցրած ամբոխին տարել և տանում են դեպի անորոշություն...
Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ և այն միասնական ու շեն պահելու փոխարեն նախընտրեցին մասնատել: Հայրենիքի մի մասում ապրողն օտարացավ մյուս մասում ապրողից և արդյունքում ՀԱՅԸ դարձավ պառակտված, իսկ ԵՐԿԻՐԸ՝ կիսատ-պռատ... Ո՞ւր է մեզ տանելու մեր հետագա ճանապարհը և որտե՞ղ է հանգրվանելու յուրաքանչյուրիս խիղճը, դժվար է ասել: Բայց այն, որ մենք կանգնած ենք անորոշությունից անհայտություն տանող մեկ մատնաչափ տարածության վրա և դա ճակատագրական է, դժվարությամբ, սակայն, ուզում եմ չհավատալ...»,- գրել է Հասրաթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ