ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պարտավոր ենք երկրում մնացած պոտենցիալը ծառայեցնել հասարակության առողջացման եւ պետությունը վերջնական տապալումից զերծ պահելու համար.Արման Սաղաթելյան 11/28/2020 10:31 | Մեկնաբանություն
Մոտ գործընկերներս ու որոշ մասնագիտությունների նախկին ուսանողներս միայն գիտեն, որ ժամանակին ակտիվ ուսումնասիրել եմ դեստրուկտիվ աղանդների հաղորդակցման ու քարոզչության տեխնոլոգիաները` հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր բանականություն ունեցող մարդկանցից ստանալ էմոցիաներով առաջնորդվող զոմբիներ, երբ համեմատաբար կարճ ժամանակում մարդն իսպառ կորցնում է կրիտիկական ընկալումների ունակությունը` խաղալիք դառնալով մանիպուլյատորի ձեռքերում։ Հետազոտություները սկսել էի բանակի քարոզչության վարչությունում` ծառայության բերումով 90-կանների վերջում, երբ մենք առաջին անգամ ունեցանք «կրոնական» մոտիվներով զինվորական ծառայությունից հրաժարվող աղանդների տասնյակ ներկայացուցիչներ` ամբողջովին «լվացած» ուղեղներով։ Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը
«Հետագայում իմ` շուրջ 13 տարվա գիտական ու դասախոսական պրակտիկայում շարունակել եմ թեմայի ուսումնասիրությունը, մշակել եմ այդ տեխնոլոգիաների մասին դասախոսությունների շարք եւ բազմաթիվ բաց ու փակ զեկույցներ, այդ թվում Առաքելական եկեղեցու պատասխանատուների համար։ Եւ նույնիսկ գիտությամբ ու դասավանդմամբ ակտիվ չզբաղվելուց հետո չեմ դադարել հետեւել թեմային։ Իհարկե, թեման բարդ է ու շատ ծավալուն, բայց ես բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի ահռելի ստի ու մանիպուլյացիայի համակարգի բուրգի գագաթն է, որի հիմքում դեստրուկտիվ աղանդներում կիրառվող տեխնոլոգիաների համադրում է (առնվազն 3 ինձ հայտնի տարբեր տեխնոլոգիական պլատֆորմներ): Ինչպես եւ ասացի, գիտակցության ձեւափոխման տեխնոլոգիաների հիմքը սուտն է եւ իրականության աղավաղումը, կեղծ պատճառահետեւանքային կապերի քարոզչությունը, դրանից բխող կեղծ հետեւությունները, ռացիոնալ ընկալումների չեզոքացումը եւ փոխարենը` հուզական ամբոխավարությունը։ Իհարկե, ամբողջ ինդուստրիան ունի ծավալուն սպասարկող ենթակառուցվածք, որի մեծությունն ուղիղ համեմատական է դրված խնդրին եւ ներառում է բազմաթիվ «լրատվական» եւ «հասարակական» կառույցներ (Malianի ականջը կանչի), հարյուրավոր քարոզիչներ։ Փառք Աստծո, դրանց մեծամասնությունը հայտնի է եւ քարտեզագրված, իսկ բանական պետություն ունենալու պարագայում` չեզոքացման ենթակա։ Բայց հիմնական խնդիրը դեստրուկտիվ փսեվդոքաղաքական աղանդի ճիրաններում հայտնված մարդիկ են, որոնք հասարակության մաս են։ Անշուշտ, ցանկացած հիվանդության պես, շատ շատերն իվերջո առողջանում են օրգանիզմի ներքին ռեսուրսների հաշվին, բայց շատերը շարունակում են մնալ կույր մոլորության ու լկտի մանիպուլյացիայի մեջ։ Որեւէ աղանդում հայտնված մարդու հարազատներն ու ընկերները գիտեն, թե երբեմն որքան անհույս կարող է թվալ ուղեղի լվացման զոհին նորմալ կյանքի հետ բերելը։ Բայց դա միայն այդպես թվում է, եւ գիտությունը տվել է նաեւ նման բարդ հարցերի պատասխանները։
Ես սկսում եմ կոնսուլտացիաների շարք պրակտիկ հոգեբանների եւ հոգեթերապեվտների հետ` մեթոդական ձեռնարկ եւ ճանապարհային քարտեզ մշակելու համար։ Մենք պարտավոր ենք երկրում մնացած պոտենցիալը ծառայեցնել հասարակության առողջացման եւ պետությունը վերջնական տապալումից զերծ պահելու համար։
Սատկած էշից նալ պոկելը գուցե լավ բան չէ, բայց գլխավոր գործադիր սուտասանն ու մանիպուլյատորն ինձ խիստ անհրաժեշտ է գիտական աշխատությունն ամփոփելու համար, եւ, հուսամ, ապագայում քննչական կամ բժշկական (կամ երկուսը միասին) մարմիններն ինձ հնարավորություն կտան ստանալ անհրաժեշտ հարցերի պատասխանները։ Ինձ համար չէ, իվերջո, գիտության համար է...նու, գուցե մասամբ նաեւ պատմության... »,-գրելէ Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ