ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ն բաց տեքստով ասում է, որ օտարերկրյա կապիտալի անվտանգության հարցերով ներդրողը պետք է զբաղվի. Ո՞ր ներդրողը կմտածի Հայաստանում ներդրում անելու մասին. փորձագետ 11/28/2020 17:45 | ԼՐԱՀՈՍ
Սոթքի հանքավայրի կեսը թշնամու վերահսկողության ներքո թողնելու հետևանքներն աղետալի են ոչ միայն այն պատճառով, որ հանքավայրը շահագործող ընկերությունը խոշոր հարկատու է, այլև փոխկապակցված համագործակցության մեջ է գտնվում ալ խոշոր հարկատու ընկերությունների հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։
Սոթքի հանքավայրը շահագործող ընկերությունը համագործակցում է «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ։ Սոթքում արդյունահանված հանքաքարը Հարավկովկասյան երկաթուղիների միջոցով տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման, արդյունահանման ֆաբրիկա. «Ստացվում է՝ «Գեոպրոմայնինգ»-ի նկատմամբ հավակնություններով վտանգի ներքո են հայտնվում նաև մյուս երկու կազմակերպությունները, որոնք նույնպես խոշոր հարկատուներ են»,-նշեց փորձագետը։
Այս ամենի տնտեսական վատ հետևանքները հասկանալու համար պետք է ստեղծված իրավիճակը դիտարկել տնտեսությունում առկա առանց այդ էլ աղետալի, անմխիթար ճգնաժամային իրավիճակի հետ։ Փորձագետը նկատեց՝ փաստացի ունենք դոլարի դեֆիցիտ և երբ խոսում ենք տնտեսությունում այնպիսի խոշոր սուբյեկտների գործունեության վտանգի մասին, որոնք ուղղակիորեն օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններ են, ավելի շատ վտանգի առաջ ենք կանգնում, որ մեզ մոտ արտարժույթի խնդիր է լինելու։ Լիլիա Ամիրխանյանը գտնում է, որ բացի փաստացի թվային հետևանքները, մենք ունենք նաև ֆոնային վատ ու վտանգավոր իրավիճակ, որի հետևանքներն ու ազդեցությունը շատ ավելի երկարաժամկետ են լինելու։
««Գեոպրոմայնինգ»-ը ռուսական կապիտալով աշխատող ընկերություն է։ Հիմա, եթե հետհայացք ենք նետում վերջին 2.5 տարիներին ու տեսնում, թե օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունների նկատմամբ ինչքան բացասական ուղերձներ են եղել ՀՀ իշխանությունների կողմից։ Այս ամենին գումարվում է ԳՇ պետի տեղակալի այն հայտարարությունը, որ հանքի անվտանգության խնդիրը դրված է ոչ թե Հայաստանի զինված ուժերի, այլ հանքը շահագործող ընկերության վրա։ Ստացվում է՝ ՀՀ-ն բաց տեքստով ասում է, որ օտարերկրյա կապիտալի երաշխիքը տրվում է ոչ թե պետության կողմից, այլ ներդրողը պետք է զբաղվի իր ներդրման, իր կապիտալի անվտանգության հարցերով։ Այստեղից հետո հարց է առաջանում, թե որ ներդրողը կմտածի Հայաստանում ներդրում անելու մասին։ Այսինքն` առանց այդ էլ մեր ներդրումային վարկանիշը շատ վատ վիճակում էր ապաշնորհ քաղաքականության արդյունքում, սա իսկապես ներդրումային միջավայրի համար բավական վատ ազդակներ են։ Սրանից հետո, երևի, վառ երևակայություն է պետք ունենալ կամ ահռելի աշխատանք է պետք իրականացնել ներդրող բերելու համար։ Այս իշխանությունը շատ այլ հարակից հարցերով ապացուցել է, որ աշխատանքի ունակ չէ որևէ կերպ»,-նշեց փորձագետը։
Դիտարկմանը, որ այս դեպքում գործ ունենք գործարարի շահերը չպաշտպանելու հետ, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենը տեղյակ չի եղել այս ամենին, Լիլիա Ամիրխանյանը նկատեց՝ օտարերկրյա կապիտալի անվտանգության մեջ են ներառվում այն բոլոր սուբյեկտները, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն այդ կապիտալի և դրա արդյունքում ստեղծված գործունեության հետ. «Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել՝ ինչու «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին որևէ կերպ չի ասվել, որ վտանգի տակ է դրվում այն խոշոր սուբյեկտը, որի հետ ինքն ունի կնքված համաձայնագիր։ Առնվազն սպասելի է, որ դա պետք է լիներ պետության կողմից ստանձնած երաշխիքների տրամաբանության մեջ։ Սա տրամաբանության խեղում է»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ