ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակակցույցը պատահական չէր և կարծես թե դրա հիմնավորումները սկսում են երևալ. քաղաքագետ 11/28/2020 12:32 | Մեկնաբանություն
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակակցույցը պատահական չէր և կարծես թե դրա հիմնավորումները սկսում են երևալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակակցույցը պատահական չէր և կարծես թե դրա հիմնավորումները սկսում են երևալ:
Այս պատերազմի հիմնական նպատակը կարծես թե Իրանի սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելն էր ու պատահական չէր, որ ադրբեջանական զորքերն առաջին հերթին հենց Իրանի սահմանով շարժվեցին, իսկ բուն Արցախի տարածքը Ադրբեջանի բոնուսն էր, որքան կարողանար, այնքան էլ կգրավեր, կամ որքան թույլ գտնվեր իրենցքայլական ապազգային ռեժիմը: Այսինքը, հիմնական թիրախը Արցախի բուն տարածքը չի եղել:
Հիմա հետևենք Իրանի շուրջ ընթացող զարգացումներին:
The New York Times-ի տվյալներով վերջերս Թրամպի ավագ խորհրդականները նրան համոզել են չհարվածել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին: Նրանց թվում են եղել փոխնախագահ Փենսը, պետքարտուղար Պոմպեոն, ՊՆ պաշտոնակատար Միլլերը և գեներալ Միլլին, քանի որ այդ հարվածները կարող են վերածվել լայնամաշտաբ ռեգիոնալ պատերազմի: Սակայն վերջերս Պոմպեյոն չի բացառել Իրանի հանդեպ հարվածներն, ասելով, որ դա կարող է տեղի ունենալ, եթե ամերիկացիների անվտանգության խնդիր առաջանալ:
Իսրայելի վարչապետ Նաթանյահուի օրերս Սաուդյան Արաբիա կատարած գաղտ այցի մասին տվյալներ են սպրդում, որում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է միանալ Իրանի հանդեպ հնարավոր ռազմական գործողություններին:
Մինչ այդ, Իրանի արտգործնախարար Զարիֆն զգուշացրել էր, որ Իրանի նկատմամբ հնարավոր հարվածները չեն մնա որպես լոկալ պատերազմ, այլ կվերածվեն լայնամաշտաբ ռեգիոնալ պատերազմի:
Հիա վերադառնանք մեր տարածաշրջան:
Օրերս Իրանում սպանվել է միջուկային ծրագրի ղեկավարներից մեկը՝ Մոհսեն Ֆահրիզադեն: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին ու սպառնում է վրեժ լուծել: Մինչ այդ, տարիներ առաջ, սպանվել էր ևս մեկ գիտնական ու Իրանից հափշտակվել էր երկու բեռնատար գաղտնի փաստաթղթեր: Սակայն խնդիրն այն է, թե որ տարածքում են կազմակերպվում այդ գործողություններն ու որ սահմանով էր անցկացվել այդ բեռնատարները: Բեռնատարներն հատել էին Ադրբեջանի սահմանն, իսկ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հետախուզական գործողությունների համար որպես կենտրոն: Այս իմաստով հասկանալի է դառնում Իրանի ռազմական ու մասնագտական աջակցությունը Ադրբեջանին երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ:
Հիմա բոլորին հետաքրքրում է, թե մինչև եկող տարվա Հունվարի 20, մինչ Թրամպի հեռանալը, կսկսվի պատերազմ Իրանի դեմ, թե ոչ: Դրա հավանականությունը մեծ է: Նաև կարևոր է հասկանալ, թե այդ պատերազմի թատերաբեմում կլինի Ադրբեջանն ու Իրանի սահմանում տեղակայվող սիրիացի իսլամիստներն որևէ դեր կատարելու են, թե՝ ոչ: Նաև կարևոր է հասկանալ, թուրքիան կներգրավվի այդ պատերազմին, իսկ Իրանը կաջակցի քրդերին, որպես պատասխան քայլ, թե ոչ ու բազմաթիվ այլ հարցեր են առաջանում, որոնց հանդեպ մենք, հասկանալի պատճառով, չենք կարող անտարբեր գտնվել:
Հ.Գ. Ինչու է Իրանի միջուկային ծրագիրն այնդքան անհանգստացնում Իսրայելին: Իսրայելը տարածաշրջանում միակ միջուկային երկիրն է, որը նրա անվտանգության հիմնական երաշխիքն են: եթե Իրանը ստեղծի իր միջուկային համակարգը, ապա հասկանալի է, որ որպես պատասխան դա նույնպես կանեն Թուրքիան ու սաուդյան Արաբիան, որոնդ, ի դեպ, արդեն գաղտնի կորպով պատրաստվում են նման քայլի, իսկ այդ դեպքում Իսրայելի անվտանգության միջուկային երաշխիքը հոդս է ցնդում»,- գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ