ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու. Արթուր Գրիգորյան 11/28/2020 00:03 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է առել.
«Կառավարության ղեկավարն այսօրվա իր ուղերձում նշեց, որ Սոթքի հանքավայրը կիսով չափ մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ և որպես սա հիմնավորող փաստարկ նշել էր GPS համակարգով սահմանի կոորդինատների տեղաբաշխավածությունը։ Իրականում, ըստ այդ կոորդինատների՝ մոտ մեկ քառորդն է մեր տարածքում։
Այդ ուղերձից առաջ բնական պաշարների շահագործման հարցերով պատասխանատու՝ փոխնախարար Լիլյա Շուշանյանը առնվազն ֆեյսբույան էջով պարզաբանել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։ Սոթքի հանքավայրի վերաբերյալ Խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը և կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը»։
Իմ կողմից ավելացնեմ նաև, որ դեռևս 2017թ․ մարտ ամսին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI) կոչվող միջազգային նախաձեռնությունը, որի անդամներ են 50-ից ավելի պետություններ, հաստատել է Հայաստանի անդամակցությունը այս նախաձեռնության կազմում։ Այդ անդամակցության դեմ Ադրբեջանը ներկայացրել էր առարկություն, որի հիմքում ընկած էր նաև Հայաստանի կողմից Սոտքի հանքավայրի շահագործման հանգամանքը, որն ըստ ադրբեջանական կողմի իբր հանդիսանում էր իրենցը։ Հայաստանի անդամակցությունից հետո EITI-ի մեր թիմի անդամները կատակում էին, որ այս որոշման համար արտաքին գործերի նախարարությունը պետք է մեզ պաշտոնական շնորհակալական նամակ ուղարկի՝ Ադրբեջանի պաշտոնական փաստարկները հեղինակավոր միջազգային կառույցում ջարդելու համար։ Ի դեպ, ներկայումս EITI-ի հայաստանյան խմբի նախագահը փոխվարչապետ Ավինյանն է։
Այսքանից հետո հարց՝ կառավարության ղեկավար Փաշինյանը տեղակ չէ՞ ոլորտի պատասխանատու փոխնախարարի փաստարկների հետ։ Փոխվարչապե՞տն էլ տեղյակ չէ իր «նախագահած» կառույցի աշխատանքներից, որն իրենից առաջ Սոթքի հարցով սկզբունքային դիվանագիտական հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ։ Կառավարության ղեկավարը պատկերացնու՞մ է արդյոք, թե ինչպիսի ֆինանսական պահանջներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանին (ֆիքսենք՝ Սոթքը Արցախի կողմից չի շահագործվել, այլ հենց Հայաստանի)։
Այստեղ խնդիրն ինձ համար այդ հանքավայրը պահելը չէ՝ Հայաստանի ոչ մի հանքավայր էլ իրականում մեզ չի պատկանում։ Ինչ-որ Տրոցենկո, Տրոիցկի ու նմանատիպ անուններով մարդիկ են շահույթը ստացել՝ մեզ նետելով ողորմելի փշրունքներ, բայց Ադրբեջանը դրանք էլ է մեզանից պահանջելու։
Ի՞նչ անուն տալ այսպիսի պրիմիտիվ կառավարմանը՝ ոչ կոմպետե՞նտ, խայտառա՞կ ոչ կոմպետենտ․․․ Վախենամ «հպարտ» պարոնին մարդիկ պարզապես ասել են՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, ոնց ասենք, էնպեսա։ Տո անգամ չենք էլ ասի, կանենք՝ կտեսնես։ Դրա համար էլ ադրբեջանցիները Սոթք մտնելիս արհամարհանքով հրաժարվում էին մերոնց հետ նույնիսկ խոսել ասելով՝ մենք ռուսների հետ կպայմանավորվեք։ Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից