ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/28/2020 18:05 | ԼՐԱՀՈՍ
Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի պաշտոնը լքելուց առաջ, պարզվում է, իր երբեմնի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիրքերը թուլացնելու համար ներքին կարգով գործընթաց է սկսել, որ վերջինիս հեռացնի ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորելու պաշտոնից։
Այս մասին մեզ փոխանցեցին ԱԺ ում վերջինիս կոլեգաները։
Հասցրե՞լ է Դավիթ Տոնոյանը իր առջև դրած խնդրով իրավական ընթացակարգ սկսել, չգիտեն, արդյո՞ք նա իր մտահոգությունը քննարկել էր իշխանական բուրգի վերին օղակի հետ, Yerevan.Today-֊ին այս տեղեկատվությունը չհաջողվեց պարզել կողմերից։ Հիշեցնենք, այս երկու պաշտոնատար անձանց միջև օրերս լուրջ փոխհրաձգություններ եղան` մեղադրանքներ, փոխադարձ մեղադրանքներ, վիրավորենքներ ու սպառնալիքներ հրապարակային, բայց ոչ դեմ առ դեմ։
Եվ պետք է ընդգծել, որ 44 օր տևած պատերազմի շրջանում երբևէ մեր պաշտպանունակությունից չդժգոհած Անդրանիկ Քոչարյանը, կապիտուլյացիայի ստորագրումից հետո հանկարծ գլուխ բարձրացրեց ու անսպասելիորեն որոշեց պարտության մեջ մեղադրել բացառապես Դավիթ Տոնոյանին։ Պաշտպանության նախարար Տոնոյանի հետ նրա հեռակա բանավեճը մեծ աղմուկ բարձրացրեց, օրեր տևած թիրախավորված հարձակումը Տոնոյանի վրա չսահմանափակվեց մեկ ակտով։ Բանակին հասցեագրված նսեմացուցիչ արտահայտություններ իրեն թույլ տվեց պատգամավոր Քոչարյանը`«բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար ունենք», կամ՝ «նախարարը ձկնորսի համազգեստով է ներկայանում» և այլն։ Իսկ օրեր անց Տոնոյանը հրաժարականի դիմումով հեռացվեց համակարգից։ Ինչ խոսք, Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին չորս անգամ բավականին մերկացնող կոշտ ձևակերպումներով հակադարձեց Քոչարյանի արշավին` ընդհուպ վիրավորական արտահայտություններով բնութագրելով իշխանական անձի ոլորտային բոբիկ գիտելիքները։ Ավելին`Քոչարյանի հետևողական ջանքերին ի պատասխան`Տոնոյանը խոստացել էր նաև պետական գաղտնիք պարունակող նրա ելույթների համար դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով։
Այսօր Անդրանիկ Քոչարյանին թվում է, թե ձիու վրա է, Տոնոյանը հեռացվել է համակարգից, բայց ներխոհանոցային քննարկումներում թեման դեռևս թեժ է։ Քոչարյանի կոլեգաները պատմում են Տոնոյան-Քոչարյան երբեմն ջերմ ընկերական հարաբերությունների, ու գժտության պատճառ դարձած ինչ-ինչ հանգամանքների մասին` չարաշահված վստահություն, Քոչարյանի որդու ծառայության կոմֆորտ, մյուս որդու փաստացի «ազատում» բանակից ու էլի ուշագրավ դրվագներ են հիշատակում։ Իշխանական շրջանակներում ենթադրում են որ Տոնոյանի ակնարկած կոմպրոմատը, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանի զանգի մասին է, զանգ Պաշտպանության նախարարին` պատերազմի ամենաթեժ օրերին։ Ի սկզբանե Քոչարյանը իր ընկերոջը` Աշոտ Զաքարյանին իր իսկ միջնորդությամբ, ասում են, Ռազմական ոստիկանության պետ նշանակելուց հետո, Տոնոյանի հետ հարաբերությունները չարաշահել է, ինչ-որ գնդապետի պատճառով։ Իսկ մամուլում օրերս գրվեց ՌՈ պետի սենյակում Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ փոխգնդապետի վրա ճնշումների և սպառնալիքների մասին, որով, ի դեպ, ՀՔԾ ն դեռևս քննություն չի էլ սկսել։
Իսկ ահա վերջին կաթիլը, որով Տոնոյանի հետ հարաբերությունները սրվել են կտրուկ ու վերջնականապես, ըստ մեր աղբյուրի, Անդրանիկ Քոչարյանի`արտիլերիստ որդուն պատերազմի թեժ օրերին զանգով թիկունք բերելու ձախողված փորձն է եղել։
Դավիթ Տոնոյանը իշխանական պատգամավորի որդուն անվտանգ տարածք տեղափոխելու խնդրանքին ընդառաջ չի գնացել, ու չի բացառվում որ այս մերժումն էլ հետագայում դարձել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ թիրախավորման և պարտության մեղքը նրա վրա բարդելու պատճառ։
Դավիթ Տոնոյանից այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալ ևս չհաջողվեց, պաշտոնանկությունից հետո նա ինքնամեկուսացել է, զանգերին չի պատասխանում, իսկ Ադրանիկ Քոչարյանը որքան էլ կատեգորիկ հրաժարվեց պատասխանել իր համար անկանխատեսելի լրատվամիջոցի հարցերին, մի քանի բան հաջողվեց կորզել նրանից։ ԱԺ -ում Yerevan.Today-ի հարցին, ինչո՞ւ սև կատու անցավ Տոնոյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև, արդյո՞ք ճիշտ է, որ որդուն պատերազմի թեժ օրերին առաջնագծից դեպի թիկունք բերելու խնդրանքով դիմել է նախարարին և կտրուկ մերժումի վիրավորանքից է արշավ սկսել նրա դեմ, այս հարաբերությունների ու հրաժարականի փոխկապակցվածություն կա՞, թե՞ ոչ․ այդ տեղեկատվություններին Քոչարյանը իրեն բնորոշ կտրուկ տոնով արձագանքեց։ Նա լկտի սուտ որակեց Դավիթ Տոնոյանին իր կողմից արված զանգի մասին լուրերը և ասաց, որ շատ երջանիկ կլիներ նրան հանդիպել դատարանում։
Մանրամասները` տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից