ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ապագայի խոսակցությունը քեզ հետ չի կարող լինել, պետությունը կանգ է առել, գնա՛, որ շարժվենք․․․ 11/27/2020 14:20 | Վերլուծություններ
Մինչ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը մարզպետներին հավաքում, շնորհակալություն է հայտնում չգիտես՝ «պատերազմում կրած պարտությա՞ն, թե՞ իր ձեռամբ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրելու համար»՝ նրանց հետ հիպոթետիկ զրույց սկսելով ապագայի մասին, այդ նույն ընթացքում վերը նշված՝ պարտության խայտառակ համաձայնագիր ստորագրած երեք կողմերից երկուսը՝ ռուսականը և ադրբեջանականը՝ արհամարհելով պարտության համաձայնագիր ստորագրածին՝ գծում են Վարդենիսի տարածքում գտնվող Սոթքի ոսկու հանքավայի նոր գծագիրը։
Սա արդեն աշխարհի կողմից չճանաչված /ցավոք, նաև՝ Հայաստանի կողմից/, Արցախը չէ, սիրելի ժողովուրդ, սա Հայաստանն է, որի սահմանները աթոռին սոսնձված ապաշնորհ իշխանության օրոք դարձավ թափանցիկ, վտանգված և անպաշտպան։
Բայց օր առաջ պարտվողի խարանը ճակատին, գլխահակ հեռանալու և պետությանը փոքր-ինչ մեջքը շտկելու և պարտության հետևանք՝ ավերածությունների վերացման գործը սկսելու հնարավորություն տալու փոխարեն, պարտված իշխանության ղեկավարը ինչ-որ հայտնի-անհայտ ապաշնորհների փոխատեղություններ է անում։
Այսօր էլ՝ ՀՀ մարզպետներին է հրավիրում խոսակցության։ Ապագայի՛ խոսակցության։
Թեման՝ սեմինարային է, այնպես՝ կողքից՝ «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»։ Այն, որ սա զուտ տեսական, համակարգչի առջև նստածի թեմա է պարտված իշխանության համար, արդեն 16 օր է մենք տեսնում և զգում ենք։ Այն տեսնում են Արցախի իրենց դիրքերում մնացած մեր զինվորները, տեսնում և զգում են Հադրութի խիտ անտառներում ցրտի և սովի ճիրաններում գուցե դեռ կռիվ տվող մեր որդիները, տեսնում և շոշոփելիորեն, իրենց մաշկի և հոգու վրա զգում են թշնամու ձեռքում գերի ընկած մեր զինվորները, անհայտ կորածները, նրանց ծնողները, զոհված և միջանկյալ հատվածում անթաղ մնացածների հարազատները։
Ականջիս մեջ օրեր շարունակ հնչում է տառապանքից կուչ եկած հոր խոսքերը՝ քանի ձյուն չի եկել, անտառներում չեն սառել, գոնե թողեք մենք գնանք գտնենք մեր երեխեքին․․․
Այս և այսօրինակ հրատապության խնդիր չունի երկիրը պարտության դատապարտած անձը, դրա համար էլ 16-րդ օրը նոր միայն բունկերյան թմբիրից դուրս գալով՝ անդրադառնում է, թե՝ «ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ:
Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով»:
Այսինքն, օրեր շարունակ պարապության մատնված նստում-սպասում եք, որ մարդկանց Արցախի իրենց տներից բիրտ ուժով փողոց նետեն՝ չօգնելով մեր հայրենակիցներին բացարձակ ոչ մի հարցում, այն դեպքում, երբ գյուղ առ գյուղ, ընտանիք առ ընտանիք հստակ պիտի լիներ ամեն բան։ Ի սկզբանե պարտվողական այս իշխանությունը, հաղթող բանակը պարտության տարավ, սակայն, սրանց նույնիսկ պարտության դինամիկան և կապիտուլյացիան էր գետնաքարշ։
Ասում է՝ «ձեռք բերված համաձայնությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»։
Երբ այլընտրանքի բացակայությամբ կամ ավելի վատթարով վախեցնում է այլընտրանքային հնարավորությունների մասին չնչին պատկերացում անգամ չունեցողը, բանակցային գործընթացը գեղջկական շուստրիության հետ շփոթողը, ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք՝ ասողը, որի «ինչ-որ պետք է-ն» խայտառակ կապիտուլյացիան է, ընդամենը մեկ բառ պիտի ասես՝ ի սեր Աստծո,հեռացիր։
Բայց ո՛չ, այս մարդը դեռ ներքին և արտաքին անվտանգությունից, կայունությունից է ճամարտակում՝ չքմեղանալով, ասես բոլոր կարգի այդ վտանգների դեմ պայքարողն է, այլ ոչ թե՝ Արցախը կործանումի մատնած և Հայաստանի գլխին կախված հիմնական ու մեծ վտանգ ներկայացնողը։
Նիկոլ Փաշինյա՛ն, հեռացի՛ր, որ Հայաստանը շնչի։ Պետությունը կանգ է առել, գնա՛, որ շարժվենք առաջ։ Ազատի՛ր մեզ քեզանից։
Հայաստանի ապագայի խոսակցությունը քեզ հետ լինել չի կարող։ Այն առանց քեզ է լինելու։ Հակառակ դեպքում՝ ապագան վտանգի տակ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից