ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում Բրիտանիայից ժամանած ինչ – որ բժիշկների, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին». ահազանգում է բժիշկը 11/27/2020 15:33 | ԼՐԱՀՈՍ
«Մենք հասել ենք նրան, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան են ժամանում մասնագետներ, ովքեր կառավարելու են մեր հիվանդանոցները: Մենք ունենք նման օրենք, որ պատերազմական իրավիճակում հիվանդանոցների վերահսկողությունն անցնում է Առողջաապահության նախարարի վերահսկողության տակ: Փաստորեն, այդ վերահսկողությունն էլ այս նախարարը պատրաստվում է հանձնել Բրիտանիայից ժամանած ինչ-որ մասնագետների, - ասում է բժիշկ Գևորգ Գրիգորյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում վերլուծելով շրջանառության մեջ մտած այն լուրերը, թե երեկ Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգը բուժաշխատողներ, որոնք աջակցելու են հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը։
«Բրիտանիան մեզ բարեկամ երկիր չէ, այդ պետությունը մեռ ռազմավարական դաշնակիցը նույնպես չէ: Հետևաբար, անհասկանալի է մնում, թե մենք ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում այդ երկրից ժամանած ինչ-որ բժիշկներին, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին: Գիտակցո՞ւմ ենք մենք, որ, այսպիսով, նրանց են տրամադրվելու մեր հիվանդանոցները, մենք տալու ենք նրանց մեր ազգային անվտանգության հետ առնչվող տեղեկատվության լայն բազա՝ հիվանդացությունների, մահացությունների մասին, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե հատկապես ի՞նչ պաթոլոգիաներից են ավելի շատ մահանում մարդիկ Հայաստանում, թե ո՞ր հիվանդություններն են առավել շատ տարածված այստեղ և այլն: Այս ամենը թույլ կտա բրիտանացի գիտնականներին այդ հավաքագրված հույժ գաղտնի տեղեկատվությունն օգտագործել հենց մեր դեմ»,- ասաց նա։
Բժիշկ Գևորգ Գևորգյանն ընդգծում է՝ հրապարակային գրառմամբ արդեն իսկ ահազանգել է վերահաս այս վտանգի մասին, և, մասնավորապես ընդգծել, որ հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում պատերազմական գործողությունների վերսկսումից մի քանի ամիս առաջ Ազգային Ժողովը որոշեց ընդունել մի օրենք, ըստ որի, ռազմական դրության պայմաններում Հայաստանի բոլոր բուժհաստատությունները անցնելու են Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Եվ ահա արդեն այսօր մենք ականատեսն ենք դառնում այդ օրենքի պրակտիկ կիրառման հնարավոր հետևանքներին՝ իր ողջ անթույլատրելի վտանգավորությամբ: Ըստ Գևորգ Գևորգյանի բնորոշման, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պլանավորված հայկական ցեղասպանության շարունակություն.« 2020 թվականն ի սկզբանե մեկնարկեց տխուր լուրերով՝ կապված աշխարհում կորոնավարակի տարածման և դրա տեմպերի հետ: Ցավոք, մահաբեր այս վարակը չշրջանցեց նաև մեր երկիրը, որին, սակայն, գործող ոչ կոմպետենտ իշխանությունները չկարողացան արդյունավետ դիմադրություն ցույց տալ, ինչի արդյունքում մենք ունեցանք մեծ քանակությամբ զոհեր: Արդյունքում համավարակն ու իր փոխանցման ուղիները դուրս եկան վերահսկողությունից և մնացին մեզ հետ ապրելու: Առաջին ալիքը չհաղթահարած, մենք մտանք համավարակի երկրորդ ալիք՝ արդեն իսկ պատերազմական իրավիճակում:
Պատերազմական իրավիճակն էլ ավելի բարդացնելով համավարակի կառավարելիությունը, հանգեցրեց հավելյալ կորուստների:Այսինքն, համավարակից մահացան մեծ քանակությամբ մարդիկ և սրան գումարած նաև պարտերազմի զոհերն իրար հետ վերցված՝ արդեն դառնում է ավագ և կրտսեր տարիքի երկու սերունդ:
Հիմա էլ միտումնավոր կերպով նման քայլերի գնալը , ես կասեի՝ նմանօրինակ հանցավոր վստահություն ցուցաբերելն այլ երկրի նկատմամբ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, ընդ որում, այսօրինակ կերպով ոտնահարելով սեփական երկրի ու ժողովրդի շահը, ինձ համար ոչ այլ ինչ է, քան նոր սերնդի ցեղասպանություն: Գիտե՞ք, երբ 1915 թվականին մեզ ցեղասպանում էին, կայնի բնակավայրեր, որտեղ մարդիկ գոնե զինված ինքնապաշտպանություն ցույց տվեցին թուրքին և հենց այն բնակավայրը, որտեղ մարդիկ զենք վերցրին, մինիմալ կորուստներ գրանցեցին, գոնե չցեղասպանվեին, իսկ նրանք, ովքեր վստահեցին «բարի» թուրքին, գիտենք ինչ եղավ՝ պատմությունը փաստեր չի խնայել, մեզ դա ցույց տալու համար: Հիմա 2020 թվականին մեր երկրում իրավիճակը շատ նման է սրան: Այն մարդիկ, ովքեր պայքարում են թե´ ներքին, թե´ արտաքին թուրքի դեմ, ողջ կմնան, մնացյալը ցավոք՝ ունենալու են ողբերգական վախճան և նրանք սա պետք է իմանան»,- ասում է բժիշկ Գևորգ Գևորգյանը:
Անդրադառնալով հարցին, ինչպե՞ս պատահեց, որ պատերազմող երկրում կորոնավիրուսի վարակի թվերնն աննախադեպ աճ էին գրանցում, ինչն, ի դեպ, Առողջապահության նախարարությունը բացահայտ կերպով հրապարակում էր, իսկ նոյեմբերի 10-ի հայտնի դեպքերից հետո, վարակը, հանկարծ, անսպասելի և կտրուկ նահանջ գրանցեց, բժիշկ Գևորգ Գևորգյանը պատասխանում է.«Մեր երկիրը կորոնավիրուսի առաջին ալիքը չհաղթահարած մտավ երկրորդ ալիքի մեջ և բնական է, որ այսպիսի իրավիճակում թվերի կտրուկ աճ էր ակնկալվում, սակայն, իհարկե, ոչ այդպիսի աճ: Վարակակիրների թվերի մանիպուլյացիա եղել է թե՛ մարտ-հուլիս ամիսների միջակայքում և, թե´ հիմա: Հակված եմ մտածել, որ պատերազմական վիճակում դա արվում էր, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղվեր մարտական գործողություններից և սպասվող խայտառակ փաստաթղթի ստորագրումից: Գործող իշխանությունը չի վարանում իրականացնել ցանկացած ստոր քայլ, որպեսզի շեղի ժողովրդի ուշադրությունն՝ իր ապիկարությունից, խայտառակությունից և հնարավորին երկար մնա իշխանության ղեկին: Կարծում եմ թվերի մանիպուլյացիան, մեծապես պայմանավորված էր այս հանգամանքով»,- ասում է Գևորգ Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Միացյալ Թագավորությունից (ՄԹ) Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: Արժանապատիվ բուժաշխատողների միությունն արձագանքելով նշված տեղեկատվությանը հայտարարել է, որ առաքելությանը ծանոթանալով պարզվում է, որ նրանց վրա դրված են բազմաթիվ գործառույթներ, որոնց շրջանակը դուրս է միայն COVID-19-ով հիվանդների բուժման հարցերից:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ